Տարածքի վարձակալություն
Հռիփսիմե․
Բարև Ձեզ: Հարգելիներս, Ա/Ձ -ն, որն աշխատում է միկրոյի դաշտում, ունի տարածք, և ուզում է վարձով տալ կարի արտելի, որը գրանցված չէ հարկային դաշտում: Խնդրում եմ կասեք իմ և իր պարտականությունները վարձակալության պահով՝ ի՞նչ պետք է արվի, և հարկային դաշտում ի՞նչ վճարումներ պետք է արվի : Շնորհակալություն։

Բանկային հաշվից գողացված գումարի՝ որպես ծախս ճանաչում
Կարեն․
Ողջույն։ Շահութահարկ վճարողի համար արդյո՞ք ծախս է համարվում բանկային հաշվից գողացված գումարը։ Կանխավ շնորհակալ եմ։
Խմորեղենի արտադրություն և վաճառք
Աննա․
Հարգելի հաշվապահներ, կասե՞ք խնդրեմ՝ ԱՁ եմ գրանցվել միկրոձեռնարկատիրության համակարգում, և ցանկանում եմ խմորեղեներ պատրաստել և վաճառել։ Կասե՞ք խնդրեմ՝ ի՞նչ պարտավորություններ կառաջանան, և «Տեղական» մակագրությամբ ակցիզային դրոշմանիշների և (կամ) դրոշմապիտակների տրամադրման հաշվետվություն էլ պետք է հանձնվի, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ։
Ուղևորափոխադրումների էլեկտրոնային հարթակ
Աննա․
Հարգելի հաշվապահներ, կասե՞ք խնդրեմ, այս պարագայում էլեկտրոնային հարթակը ինչ է նշանակում, ուզում եմ հասկանալ սա որ դեպքում է:
Ուղևորափոխադրումները էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով ստացված պատվերով իրականացվելու դեպքում յուրաքանչյուր ուղևորափոխադրման համար սույն հոդվածի 2-րդ մասում նշված չափով պետական տուրքը գանձում և պետական բյուջե է վճարում էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը:
3. Սույն հոդվածի կիրառության իմաստով` 1) ավտոբուս է համարվում այն ավտոմոբիլը, որի նստատեղերի քանակը, բացառությամբ վարորդի նստատեղի, գերազանցում է տասնյոթը. 2) միկրոավտոբուս է համարվում իննից մինչև տասնյոթ նստատեղ ունեցող (առանց վարորդի նստատեղի) ավտոմոբիլը։
Հագուստի վարձակալություն
Անի․
Բարև Ձեզ, հարցս հետևյալն է․ ցանկանում ենք բացել հագուստի վարձակալման սրահ Հրազդան քաղաքում։ Ի՞նչ քայլեր է հարկավոր անել։
Չմարված հարկային պարտավորություն
Հովհաննես․
Բարև ձեզ։ Ունեմ հետևյալ խնդիրը․ ունեցել եմ ԱՁ, զբաղվել եմ ֆրեշների վաճառքով, աշխատել եմ շրջանառության հարկով։ Բիզնեսը լուծարվել է և հարկային պարտավորություն է առաջացել 500.000֏-ի չափով։ Ի՞նչ պարագայում կարող եմ չվճարել։ Կանխավ շնհորակալություն։
Պրակտիկանտի ընդունում աշխատանքի
Արամ․
Բարև Ձեզ: ՀՀ-ում գրանցված անհատ ձեռներեցը կարո՞ղ է փորձնակ/պրակտիկանտ ընդունել: Եթե այո, կարո՞ղ է պրակտիկանտը կամավոր կարգով աշխատել, այսինքն առանց աշխատավարձի, և ի՞նչ պայմաններ պետք է ապահովի ԱՁ-ն պրակտիկանտի համար: Նաև կարո՞ղ է ԱՁ-ն փորձնակին պրակտիկայի վերջում ինքնուրույն սերտիֆիկատ ստեղծել և տալ, թե՞ վալիդ, այլ ինստիտուտների կողմիղ ճանաչվող սերտիֆիկատ ստեղծելու համար ինչ-որ պաշտոնական մեխանիզմներ կան: Շնորհակալություն:
Ստացված հաշիվ Wildberries ընկերությունից
Արման․
«ՎԱՅԼԴԲԵՐՐԻԶ» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (ՍՊԸ) ից ստացել եմ հաշիվ՝ հանձնակատարի ծառայության, սա կապ ունի՞ կոմիսիայի, լոգիստիկայի հետ։
Գումարի վերադարձ տերմինալի միջոցով
Հայկ․
Բարև Ձեզ: Աշխատողին հոկտեմբեր ամսվա համար աշխատավարձի կանխավճար էի փոխանցել, սակայն ամբողջ ամիս չի աշխատել և ազատվել է աշխատանքից: Վերջնահաշվարկի արդյունքում պարզվեց, որ ավել վճարված մասը նա պետք է հետ փոխանցի: Աշխատողը փոխանցումը արել է տերմինալով, այլ ոչ թե իր բանկային հաշվից: Նպատակն էլ նշել է հաշվի համալրում: Սա խնդիրներ կառաջացնի՞ արդյոք: Շնորհակալություն։
Գույքի վերագնահատում
Գոհար․
Բարև ձեզ։ Եթե ՀՈԱԿ-ը չի վարել/չունի գույքի արժեքի, մաշվածության մատյան, ( առկա է միայն հիմնական միջոցների, արագամաշ առարկաների ցանկը), խնդիր չի՞ առաջանա, եթե վերագնահատող ծառայություն մատուցող կազմակերպությանը դիմի և ի՞նչ կարժենա։
ԱՁ գրանցում և հաշվեհամարի բացում հեռավար եղանակով
Վիկտորիա․
Բարև Ձեզ, ցանկանում եմ Ա/Ձ գրանցել, քանի որ ՀՀ-ում հեռահար աշխատում եմ, սակայն այս պահին ֆիզիկապես չեմ կարող գալ ՀՀ։ Հնարավո՞ր է լիազորագրի միջոցով բացել ԱՁ-ն։ Ինչպես նաև բանկային հաշվեհամար, կարծում եմ Ամերիան այդ հնարավորությունն ունի, այնպես չէ՞։
Հարկեր չհիմնավորված ձեռքբերումների մասով
Դավիթ․
Բարև Ձեզ, ԱՁ աշխատում է առևտրով Երևան քաղաքում, հետևաբար շրջհարկով։ Որ խնդրեմ կասե՞ք՝ չհիմնավորված փաստաթղթերով ձեռք բերված ապրանքների համար ի՞նչ հարկեր են վճարվելու։
QR կոդով վաճառվող ապրանքներ
Գոռ․
Բարև Ձեզ։ Բացի ալկոհոլային խմիչքներից և ծխախոտից այլ ապրանքներ կա՞ն, որոնք պարտադիր պետք է QR կոդով վաճառվեն։
Նվերների տրամադրում գործընկերներին
Հերմինե․
Բարև ձեզ։ ՍՊԸ-ն իր հետ համագործակցող ԱՁ-ներին ցանկանում է տալ նվերներ, օրինակ, հենց մեր պահեստից հագուստ, հեռախոս և այլն, ինչպես նաև գնված այլ նվերներ։ Խնդրում եմ ասեք՝ հանձնման-ընդունման ակտ պետք կգա՞։ Հղում կտաք ինչ որ օրենքի՝ ավելի լավ ուսումնասիրեմ։ Սկսնակ եմ։ Շատ շնորհակալ եմ։

Գործուղման ծախսեր
Հերմինե․
Բարև ձեզ։ Օտարերկրյա գործուղման դեպքում կառավարության կողմից սահմանված օրապահիկից բացի, այլ հիմնավորված ծախսեր կարելի՞ է նվազեցնել շահութահարկից։ Օրինակ բերեմ՝ Օրապահիկ է տրվել 74$ 5 օրվա համար։ Փաստացի սննդի ծախսերը կազմել են 100$ օրեկան։ Հասկանում եմ, որ ավել մասով եկամտային հարկ կձևավորվի։ Բացի դրանից, 70$ այլ ծախսեր են եղել, օրինակ՝ ճանապարհածախս և այլն։ Ո՞ր մասի համար կձևավորվի եկամտային հարկ, և ինչքա՞նը կարող եմ նվազեցնել։ Գիտեմ, որ համախառն եկամտի 5 տոկոսը չեն գերազանցելու:
Մասնագիտական ուսուցման պայմանագիր
Արփի․
Բարև Ձեզ։ Ցանկանում ենք քաղաքացու հետ կնքել մասնագիտական ուսուցման պայմանագիր, մինչև աշխատանքի ընդունվելը հաստիքի գործառություների, մոտեցումների, մասնագիտական տեղեկատվությունը յուրացնելու վերաբերյալ։ Արդյո՞ք պայմանագիրը ծառայությունների կամ փորձնակության պայմանագիր է ենթադրում, և խնդրում եմ տրամադրել պայմանագրի օրինակ հենց մասնագիտական ուսուցում անցնելու մասով։
Չբաշխված շահույթի բաշխում վնասի դեպքում
Մելինե․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ուղղորդել. ՍՊԸ-ն 2020թ ունեցել է շահույթ ՝ 350 000 դրամ, 2021-ին վնաս ՝ 6 400 000 դրամ, իսկ 2022-ին շահույթ ՝ 4 200 000 դրամ, 2023ին էլ շահույթ ՝ 2 400 000։ Հիմա ես վնասից հետո իրավունք ունե՞մ 2022 և 2023 թթ-ի շահույթը բաշխել, թե՞ ոչ:
Արդյո՞ք ԱՁ – ները կհամարվեն փոխկապակցված
Հասմիկ․
Բարև ձեզ, հարցս այսպիսին է․ հայրն ունի Ա/Ձ և զբաղվում է տպագրությամբ։ Եթե տղան ևս Ա/Ձ բացի և զբաղվի ֆրեշի և սուրճի վաճառքով, այդ դեպքում երկու Ա/Ձ-ները կհամարվե՞ն փոխկապակցված, թե՞ ոչ։
Հաշվի դուրսգրում ոչ ռեզիդենտին
Ռուզաննա․
Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն իրավաբանական ծառայություն է մատուցելու ոչ ռեզիդենտ ֆիզ անձին, որի դիմաց վճարումը կատարելու է վերջինիս գործատուն, որը հանդիսանում է ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ: Այս պարագայում արդյո՞ք ՍՊԸ-ն պետք է էլեկտրոնային եղանակով դուրս գրի հաշիվը ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի անունով:
ԱԱՀ հաշվետվության 18-րդ տողի լրացման վերաբերյալ
Հարություն․
Բարև Ձեզ: ՍՊԸ-ն գործում է հարկման ընդհանուր համակարգում: Ֆիզիկական անձից ձեռք ենք բերել գյուղատնտեսական նշանակության հողակտոր առանց շինության 16 մլն. դրամով: Արդյո՞ք ԱԱՀ-ի հաշվետվության 18-րդ տողում այդ գումարը պետք է ցույց տալ: Հարց 2․ Նույն ՍՊԸ-ն ֆիզ. անձից վարձակալում է մարդատար ավտոմեքենա ամսական 200 հազար դրամով: Արդյո՞ք ԱԱՀ-ի հաշվետվության 18-րդ տողում այդ գումարը պետք է ցույց տալ: Կանխավ շնորհակալություն: