Տույժ և տուգանքի մարում

Մարինե. Բարև բոլորին: Հարգելիներս, այսպիսի մի հարց. երբ հաշվետվությունների ներկայացման կայքում` taxservice -ում, ԱՀՔ քաղվածք են արտածում, եկամտային հարկի պարտք է ցույց տալիս 53 605դրամ և տույժ 14 869 դրամ, պարտավորությունների ընդամենը չափ` 68 474 դրամ: Ասեմ, որ դպրոց է, քաղիրավական պայմանագրի հայտ է ուշ ներկայացրել և նման փաստի առաջ կանգնել: Հիմա կարո՞ղ են դպրոցի հաշվից փոխանցել և՛ տույժը, և՛ եկամտայինի պարտքը: Շնորհակալ եմ նախապես:

Կուտակված արձակուրդ

Տիգրան. Բարև Ձեզ: Ընկերության աշխատակիցը 2016թ-ից չի գնացել ամենամյա նվազագույն վճարովի արձակուրդ: 2021թ սեպտեմբերի 1-ին իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից: Հարց հետևյալն է. եթե աշխատակցի 2016թ-ից մինչև 2021թ աշխատավարձը եղել է փոփոխական, որպես օրինակ՝ 2016թ-ին եղել է 100 000 ՀՀ դրամ, իսկ 2021թ-ին՝ 300,000 ՀՀ դրամ, իր չօգտագործված արձակուրդի դիմաց ստացվելիք դրամական հատուցման ամբողջական գումարը հաշվարկվելու՞ է 2021թ-ին նախորդող 12 ամիսների ստացված եկամուտներից, թե՞ կոնկրետ տարվա համար այդ տարրվա եկամուտների հիման վրա: Հարկ է նաև նշել, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար: Խնդրում եմ հնարավորության դեպքում տրամադրել տեղեկատվություն:

Վերջնահաշվարկ

Էլինա. Բարև Ձեզ: Խնդրում եմ հուշեք՝ ինչպե՞ս է հաշվարկվում վերջնահաշվարկը։ Ամիսների դեպքում, եթե աշխատած ամիսների քանակ * 20օր /12 ամիս է, բա 5 աշխատանքային 7 օրացուցային օրվա համար ինչպե՞ս հաշվել արձակուրդի օրերի թիվը։ Այսպե՞ս՝ 7*20/365: Խնդրում եմ հիմնավորել պատասխանը օրենքի հղումով, շնորհակալ եմ։

Վերջնահաշվարկ

Արփի. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ կասեք՝ ինչպե՞ս պետք է հաշվարկեմ վերջնահաշվարկը, եթե ուսուցիչը մինչև 24.08.2021թ. եղել է ամենամյա արձակուրդի մեջ և 30.08.2021թ. ազատվել է աշխատանքից: Արձակուրդից հետո աշխատել է երեք օր: Այդ 3 օրվա համար պե՞տք է արդյոք վերջնահաշվարկ կատարել, եթե այո, ինչպե՞ս է վերջնահաշվարկ կատարվում:

Բուժքույրական ծառայությունների մատուցում

Մարիամ. Բարև Ձեզ: Ինչպե՞ս կարող եմ օնլայն Ա/Ձ բացել։ Եվ կազմակերպությունը, որը զբաղվելու է խնամակալությամբ և բուժքույրական ծառայությունների մատուցմամբ, որևէ լիցենզիա պե՞տք է հանել։ Կանխավ շնորհակալ եմ:

Մայրության նպաստ

Շողիկ. Բարև Ձեզ: Ինչպե՞ս հաշվարկել դեկրետային գումարը 2-րդ երեխայի դեպքում, եթե դեռ առաջինի դեկրետային արձակուրդում լինելու ընթացքում կա 2-րդ հղիություն: Բացի այդ հղիության 10-րդ շաբաթից անցել եմ աշխատանքի՝ 148 000 ամսական կեղտոտ աշխատավարձով: Շնորհակալ եմ արձագանքի համար:

Նպաստի փոխհատուցում

Լևոն. ՀԿ-ն աշխատակցի դեկրետայինը եկամտային հարկերից նվազեցրել է, սակայն չի բավարարել ամբողջական վճարելու համար։ Մնացած մասը կատարվել է սեփական միջոցներով, սակայն հաշվարկային օրը օգոստոսի 20-ն էր, բայց կատարվել է օգոստոսի 30-ին։ ՊԵԿ-ը կարո՞ղ է մերժել տեղեկանքը և նշել, որ ՍԱՊԾ-ի կողմից փոխհատուցման գումար առկա չէ՞։

Օրապահիկ

Անի. Հարգելի՛ հաշվապահներ, ինձ անհրաժեշտ է հղում ՀՀ տարածքում գործուղման ծախսերի չափերի, որ օրապահիկը նշված լինի: 2005թ. 2335-Ն որոշման մեջ օրապահիկը նշված է 2000 դր.: 2021թ. համար որքա՞ն է կազմում օրապահիկը: Շտապ է: Շնորհակալ եմ:

Աշխատանքային գրքույկի թվայնացման կարգը

Անի. 1. Խնդրում եմ հուշել՝ աշխատանքային գրքույկների հանձնման կարգը սոցապ բաժին։ 2. Աշխատանքային գրքույկում նշված է աշխ. հարաբերությունների սկիզբ 2016, ազատվել է աշխատանքից 2018-ին։ Արդյո՞ք պարտադիր է աշխատանքային գրքույկում աշխ. հարաբերությունների ավարտը ևս լրացնել։ 3. Եվ երբ աշխատակիցը ընդունվել է աշխատանքի՝ 2017թ.-ից հետո, աշխ. գրքույկը լրացնելը արդյո՞ք պարտադիր է։

Պայմանագիր փորձաշրջանից հետո

Լիանա․ Բարև ձեզ: Հարգելի կոլեգաներ, հարցս հետևյալն է. եթե հաստիքացուցակով ընդունում ենք աշխատող որոշակի ժամկետով, 3 ամիս փորձաշրջանով, դրանից հետո կապում ենք անորո՞շ ժամկետով աշխատանքային պայմանագիր։