Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ

Աննա. Բարև Ձեզ: Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի շրջ. հարկով աշխատող ՍՊԸ-ն, որը ծավալում է արտադրական գործունեություն՝ թխվածքաբլիթի արտադրություն՝ արտադրում և վաճառում է:

Հարկ վճարողի կողմից տեղեկություններ փակցնելու հայտարարության ձև

Մարինա. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ հարկ վճարողների կողմից տեղեկություններ փակցնելու հայտարարությունը 2008թ. 15-ն ձևն է գործու՞մ, թե՞ 2017թ.-ի 193-ն է:

Հաշվապահական ծառայություններ մատուցող գրասենյակ բացելու համար

Արսեն. Բարև Ձեզ: Հաշվապահական ծառայություններ մատուցող գրասենյակ բացելու համար ի՞նչ լիցենզիա է անհրաժեշտ, դասակարգիչը M69.20.0 պահանջում է լիցենզիա, բայց Լիցենզավորման մասին օրենքում չգտա անհրաժեշտ լիցենզիան: Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի Ա/Ձ

Մարետա. 1. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ ջան: Հարցս հետևյալն է՝ գրանցված աշխատող եմ ու ԱՁ եմ բացել, ի՞նչ-որ կերպ կազդի գրանցվածս պայմանների վրա: 2. ԱՁ-ն շրջ. հարկով է ճիշտ աշխատել, թե՞ միկրոյով:

Արդյո՞ք կրեդիտորական պարտք ունենալու դեպքում պետք է ստեղծել պահուստ

Բարև բոլորին: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք՝ արդյո՞ք օրենքը պահանջում է կրեդիտորական պարտք (ոչ ժամկետանց) ունենալու դեպքում ստեղծել պահուստ։ Եթե այո, խնդրում եմ տալ հղում։ Կանխավ շնորհակալ եմ։

Արձակուրդի վերաբերյալ

Սարգիս.   Բարև Ձեզ: Հարցս վերաբերում է պահակի արձակուրդայինի օրերին: 20 աշխատանքային օր հասնում է, բայց եթե նրա աշխատանքային գրաֆիկը՝ մեկ օր աշխատանքային է, մեկ օր հանգիստ, ապա այս ամսվա ընթացքում նա ունենում է 15 աշխատանքային օրեր, ստացվում է արձակուրդայինի ժամանակահատվածը կլինի ապրիլի 1-ից մինչև մայիսի 9-ը՞: Այսինքն՝ հաշվի է առնվու՞մ միայն իր աշխատանքային օրերը: Շնորհակալություն:

Շրջ. հարկ վճարողը վարձակալել է տարածք

Աննա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Շրջ. հարկ վճարողը վարձակալել է տարածք։ Գիտեմ, որ վարձակալությունից հարկման բազան = (կադաստրային արժեք × 2,5%)/12։ Եթե չունենք կադաստրային արժեք՝ ո՞նց ենք վարվելու:

Արդյո՞ք հետ է վերադարձվում եկամտային հարկը

Անի. Բարև ձեզ։ Կատարվու՞մ է արդյոք ԱՁ (ոլորտը՝ մարքեթինգ) հանդիսացող ֆիզիկական անձի եկամտային հարկի հետ վերադարձ հիփոթեքային վարկ ստանալու համար։ Շնորհակալություն:

Կազմակերպության փաստաթղթաշրջանառության կարգը

Աննա. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք պարտադիր է, որ կազմակերպության փաստաթղթաշրջանառության (պայմանագրեր, հրամաններ, համաձայնագրեր) համարակալումը յուրաքանչյուր տարի սկսվի 1-ից, թե՞ կարելի է հաջորդ տարի շարունակել նախորդ տարվա համարակալմամբ: Այդ կարգը որտեղի՞ց է հնարավոր գտնել:

Հնարավո՞ր է արդյոք գնալ ֆիզ. արձակուրդ փորձաշրջանի ընթացքում

Անի. Ողջույն, Ես գտնվում եմ փորձաշրջնում՝ ՏՏ ընկերությունում։ Կարո՞ղ եմ արդյոք դիմել ֆիզ. արձակուրդի համար փորձաշրջանի ընթացքում։ Շնորհակալություն:

Ո՞ր ամսվա եկամտային հարկի հաշվարկում պետք է արտացոլել նպաստը

Արամ. Հարգելի գործընկերներ, կազմակերպության աշխատակցի համար հաշվարկվել է անաշխատունակության նպաստ մարտ ամսվա վերջում, սակայն վճարվել է նպաստը ապրիլին: Հարցս հետևյալն է՝ ո՞ր ամսվա եկամտային հարկի հաշվարկում պետք է արտացոլել նպաստի հաշվարկը: Նախապես շնորհակալություն:

Նվազագույն աշխատավարձ

Խնդրում եմ, պատասխանեք՝ դեղատան աշխատակցին վերաբերու՞մ է նվազագույն աշխատավարձի մասին օրենքի հետևյալ հոդվածը. Հոդված 2.1. Առողջապահության, հոգաբարձության (խնամակալության), մանկական-դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների նվազագույն ժամային տարիֆային դրույքը որոշվում է սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը բաժանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այդ աշխատողների` ամսվա համար սահմանված աշխատաժամանակի նորմալ տևողությանը: Նշեմ, որ գիշերային հերթափոխով չի աշխատում, աշխատում է ժամը 09:00-ից 22:00-ն:

Երկուսից ավելի մեքենաների ներմուծում և վաճառք

Եվա․ Բարև ձեզ: Այսպիսի հարց ունեմ, խնդրում եմ օգնեք: Եթե ներմուծել եմ 3 ավտոմեքենա և վաճառել, ապա եկամտային պետք է հանձնեմ երեքի համար էլ, թե՞ 2-ից սկսած:

Ուղևորափոխադրումների գործունեությունը կարո՞ղ է հարկվել շրջ. հարկով

Նարինե․ Ունենք միջազգային ցամաքային ուղևորափոխադրման լիցենզիա։ Կարո՞ղ ենք աշխատել շրջանառության հարկի դաշտում։

Եկամուտների դասակարգչի տեխնիկական սխալ

Սոֆյա. Հարգելի հաշվապահներ, 240 ձևի հաշվետվությունը լրացնելիս ըստ գործունեության տեսակի եկամուտների դասակարգչի սխալ է բերում: Պեկ-ի կայքից պարզեցի, որ դասակարգչի փոփոխություն չի եղել. տեխնիկները չեն կարողանում շտկել խնդիրը: Ի՞նչ անել:

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Ella. Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք` տալ ձևակերպումը. Տեղակայումը կատարվել է կապալառուական եղանակով՝ դրսից հրավիրված մասնագետների կողմից: Ըստ հարկային հաշվի ներկայացված գումարը կազմել է 420 000 դրամ, այդ թվում ԱԱՀ 16,67%: Տեղակայված սարքավորումները ապրիլի 1-ին սկզբնական արժեքով հանձնվել են շահագործման: Հունվարին շարունակվել է արտադրական նոր շենքի շինարարությունը: Շինարարությունը իրականացվել է տնտեսվարական եղանակով, որի ընթացքում կատարվել են հետևյալ ծախսումները՝ ա) շինանյութեր բ) հաշվարկվել է աշխատավարձ գ) դրսից ստացված այլ ծառայությունների արժեքը, որոնց գումարը չի փոխանցվել այդ թվում ԱԱՀ 16,67%: Տալ հետևյալ հաշվապահական ձևակերպումը. Հիմնական միջոցների դուրս գրման ակտով ապրիլի 1-ին դուրս է գրվել սարքավորում՝ ա) սկզբնական արժեքը բ) կուտակված մաշվածությունը գ) հաշվարկվել է աշխատավարձ լուծարող բանվորներին դ) լուծարքից հետո մնացած նյութական արժեքները գնահատվել և մուտքագրվել են պահեստ: