Ինչպե՞ս մուտք գործել օգտվողի հիմնական էջ

Արմինե. Բարև Ձեզ: Լիազորի գրասենյակ գրանցվել եմ: Ինչպե՞ս կարող եմ մուտք գործել օգտվողի հիմնական էջ հաշվետվություն լրացնելու համար: Ես ստացելեմ այս պայմանգիրը: Նախապես շնորհակալ եմ:

Եկամտային հարկի հաշվետվությունում արձակուրդի օրերի լրացման հետ կապված

Բարև Ձեզ: Եթե աշխատողին տվել եմ արձակուրդ 23 աշխատանքային օր և վճարել մարտին՝ 12 աշխատանքային օր մարտ ամսին է լինում, 11 օր ապրիլին: Եկամտային հաշվետվության մեջ պե՞տք է առանձին ցույց տալ 12 օրը մարտին, 11 օրը ապրիլին, թե՞ ընդհանուր մարտին։

Հնարավո՞ր է արդյոք տարածքի մաքրման համար կնքել քաղիրավական պայմանագիր

Կարո՞ղ եմ տարածքի մաքրման համար կնքել քաղիրավական պայմանագիր, նշելով մեկ այցի արժեքը 600 ՀՀ դրամ, ներառյալ՝ հարկերը: Խնդրում եմ ուշադրություն դարձրեք 1 այցը, ոչ թե 1 ժամ, քանի որ 1 այցը կարող է լինել մոտ 15-20 րոպե:

Արդյո՞ք պետք է հանձնել 240 ձև հաշվետվությունը

Լիաննա. Բարև Ձեզ: Ռեզիդենտ շահութահարկ վճարող կազմակերպության ծախսերն ավելի շատ են, քան եկամուտը։ Այս դեպքում 240 ձև հաշվետվությունը ներկայացվու՞մ է արդյոք:

Արդյո՞ք պետք է շահութահարկի զրոյական հաշվետվություն ներկայացնել

Կարինե. Բարի օր: Կազմակերպությունը (ԱԱՀ-ով) գրանցվել է 25.12.2020թ․-ին։ Փաստացի գործունեությունը սկսել է 2021թ․-ին։ Շահութահարկի հաշվարկ զրոյական ներկայացնել պե՞տք է։

Շահութահարկի զրոյական հաշվետվություն

Կարինե․ Բարի օր։ Կազմակերպությունը (ԱԱՀ-ով աշխատող) գրանցվել է 25/12/2020թ․-ին։ Փաստացի գործունեությունը սկսել է 2021թ․-ին։ Շահութահարկի զրոյական հաշվարկ ներկայացնել պե՞տք է։

Ֆիլմարտադրությամբ զբաղվող ՍՊԸ

Էլեն․ Ֆիլմարտադրությամբ զբաղվող ՍՊԸ֊ն կարո՞ղ է գրանցվել որպես միկրոձեռնարկություն։ ՍՊԸ֊ի տնօրենին որպես աշխատակից կարիք կա՞ գրանցելու, (այլ աշխատող չկա)։ Կանխավ շնորհակալություն։

Արդյո՞ք պետք է ուղարկել ամենամսյա հաշվետվությունները

Տիգրան. Բարև ձեզ: ՍՊԸ-ն ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը /207 ձև/: Արդյո՞ք պետք է շարունակել ամենամսյա հաշվետվությունները ուղարկել:

Կազմակերպությունը կարո՞ղ է չընդունել արձակուրդի դիմումը

Արմինե. Բարև Ձեզ: Եթե աշխատակցին տրվել է ծննդաբերության արձակուրդ և հիմա ցանկանում է գնալ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ՝ կազմակերպությունը որևէ կերպ կարո՞ղ է չընդունել արձակուրդի դիմումը և աշխատանքից ազատել աշխատակցին: Խնդրում եմ նշեք օրենքի հոդվածը: Նախապես շնորհակալություն:

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Նարեկ. Խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպում՝ մայրության նպաստը կազմել է 553 545 դրամ, որից պահվել է եկամտային հարկ 127 315 դրամ և աշխատողին փաստացի վճարվել է 426 230 դրամ, որից կազմակերպության տվյալ ամսվա եկամտային հարկը կազմել է 277 170, տարբերությունը՝ 149 060 դրամը փոխհատուցվել է սոց. ծառայության կողմից:

Մայրության նպաստի հաշվարկ համատեղությամբ աշխատանքի դեպքում

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատակիցս աշխատում է համատեղությամբ՝ հիմնական աշխատավայրը մեզ մոտ՝ 6 ամիս: Մայրության նպաստի հաշվարկման ժամանակ մեր և մյուս կազմակերպության աշխատավարձերը պե՞տք է գումարել միջինը ստանալու համար:

Վառելիքի ծախսագրման հետ կապված

Արեգ․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ ինձ օգնեք ձեռք բերելու ավտոմեքենայի անհատույց օգտագործման պայմանագրի ձև։ Եվ ունեմ երկու հարց. 1.Պայմանագիրը կնքելուց հետո կարո՞ղ եմ օգտագործված վառելիքը համարել ծախս ՍՊԸ-ի շահութահարկի հաշվարկում 2.ԱԱՀ-ի հաշվետվության մեջ ձեռք բերված վառելիքը կարելի՞ է դեբետագրել, եթե դա ձեռք է բերվել ՀԴՄ կտրոններով

Աշխատավարձի վճարում բնաիրային տեսքով

Anya. Բարև ձեզ, այսպիսի հարց ունեմ։ Ընկերությունը տեխնիկայի վաճառքով է զբաղվում։ Վաճառքը քիչ է, և գործատուն բավարար գումար չունի աշխատավարձ վճարելու համար։ Կարո՞ղ է արդյոք աշխատավարձին համարժեք տեխնիկա տալ աշխատողին որպես ամսական աշխատավարձ։ Թե՞ հատուցումը պարտադիր գումարի տեսքով պետք է լինի։

Նպաստի հաշվարկ

Լիաննա․ Բարև Ձեզ, խնդրում եմ կհաշվարկեք իմ ֆիզ․ արձակուրդի գումարը։ Իմ ամսական կեղտոտ աշխատավարձը 161 000 է։ Դեկտեմբեր ամսին ստացել եմ 115 000 պարգեվավճար։ Հուլիս ամսին կգնամ իմ հերթական վճարովի արձակուրդը։ Օգոստոսին նոր գնալու եմ ֆիզ․ արձակուրդ։ Շնորհակալ եմ նախապես։

Արդյո՞ք անհրաժեշտ է դիմում ներկայացնել

Յանա․ Բարև ձեզ: Այսպիսի մի հարց ունեմ. եթե կենսաթոշակային տարիքը լրացած աշխատողի պայմանագրի ժամկետը երկարաձգվում է ևս որոշ ժամանակով, մինչև նոր աշխատողի ընդունումը, այդ դեպքում պե՞տք է արդյոք աշխատողը դիմում ներկայացնի մնալու համար, թե՞ համաձայնագիրը բավական է որպես հրամանի հիմք:

Ի՞նչ հարկեր են առաջանում Ռուսաստանից ներմուծում կատարելու ժամանակ

Ալբերտ. Բարև Ձեզ: Ես ցանկանում եմ Ռուսաստանից ներմուծել ավտոմեքենայի շարժիչի յուղ: Ինչպիսի՞ հարկեր են առաջանում: