Երբ կազմակերպությունը աշխատում է վնասով

Անի․ Բարև Ձեզ։ Ինձ հետաքրքիր է շահութահարկի հետ կապված 2 դեպք։ Ի՞նչ է լինում շահութահարկի հետ, երբ կազմակերպությունը աշխատում է վնասով կամ գործունեության արդյունքը 0 է լինում։

Չինաստանից հաստոցներ ներմուծելու համար

Հարություն․ Բարև ձեզ։ Արտադրություն սկսելու համար հաստոցներ եմ ցանկանում ներմուծել Չինաստանից։ ԱՁ նոր պետք է բացեմ։ Ինչպե՞ս իմանամ՝ հաստոցներին պետք է մաքսազերծում, թե՞ զրոյական են մաքսերը։ Հաստոցները տոպրակներ արտադրելու համար են նախատեսված։

Հրամանագիրքը փոխելու համար

Ստեփան․ Բարև Ձեզ: Ունեմ այսպիսի հարց. հնարավո՞ր է տարվա կեսից վերցնել նոր հրամանագիրք, եթե նախորդը չի վերջացել, և եթե այո, ապա հրամանները պետք է շարունակել հերթակա՞ն համարով, թե՞ սկսել հրաման N 1-ից: Բանն այն է, որ ես նոր եմ ընդունվում հաշվապահ, և կցանկանայի նոր հրամանագիրք վերցնել, հնարավո՞ր է դա, թե՞ հրամանագիրքը փոխելու համար պետք է այլ հիմնավոր պատճառ: Շնորհակալություն:

Գլոբբինգով Չինաստանից ներմուծուման վերաբերյալ

Վահե. Բարև ձեզ: Ես ցանկանում եմ զբաղվել բիզնեսով, իսկ ավելի կոնկրետ՝ ապրանքների ներմուծմամբ եւ վաճառքով: Նշեմ, որ ցանկանում եմ վաճառել ևՙ սպառողին, ևՙ խանութներին՝ վաճառելու նպատակով: Ես ունեմ մի քանի հարցեր ու շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխան ստանամ: 1/ Ես 16, շուտով 17 տարեկան եմ, կցանկանայի իմանալ կա՞րող եմ արդյոք իմ անունով Ա/Ձ կամ որպես հիմնադիր ՍՊԸ բացել և ո՞րը խորհուդ կտաք ստորև նշված գործունեության համար։ 2/ Ես ցանկանում եմ Alibaba կայքից մեծաքանակ դեմքի խնամքի միջոցներ պատվիրել /կոսմետիկա՝ ԱՊՐԱՆՔԻ ԾԱԾԿԱԳԻՐՆ ԸՍՏ ԱՏԳ ԱԱ-Ի 3304-ն է՝ իմ կարծիքով/ Գլոբբինգի ծովային առաքման միջոցով՝ Չինաստանից: Ինչպե՞ս կարող եմ օրինական կերպով ՆԵՐՄՈՒԾԵԼ վերը նշված ապրանքները և որպես ներմուծող հանձնել խանութներին, և ի՞նչ հարկեր պետք է վճարեմ նշված գործունեության համար: Վաճառքն էլ ուզում եմ իրականացնել սոց. ցանցերի միջոցով և շրջել խանութներով՝ առաջարկել մեծածախ արժեքներով: Ինձ այդ ամենի համար ՀԴՄ սարք պե՞տք է: Կսպասեմ ձեր պատասխանին: Նախապես շնորհակալ եմ:

Արդյո՞ք հաշվետվության մեջ գրվում է արձակուրդայինը

Մելինե. Բարև ձեզ: Եթե աշխատողը մարտ ամսին գնացել է արձակուրդ՝ ամենամյա, եկամտային հաշվետվության մեջ նշվու՞մ է արձակուրդի գումարը: Եվ արձակուրդայինից դու՞րս է գալիս եկամտային և դրոշմանիշ: Եվ եթե նշվում է աշխատավարձ և արձակուրդային, առանձին-առանձին է դուրս գալիս հարկերը, թե՞ միասին դրոշմանիշ, եկամտային, սոց.:

Ինչպե՞ս գրանցել լիազոր

Գայանե. Հարգելի հաշվապահներ, հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի օգտվողը կա, սակայն լիազորը չկա: Ինչպե՞ս բացեմ լիազոր: Պ՞ետք է դիմեմ տարածքային հարկային տեսչություն: Շնորհակալ եմ:

Արդյո՞ք անհրաժեշտ է թույլտվություն խմիչքի և ծխախոտի վաճառքի համար

Շավարշ. Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. խմիչք և ծխախոտ վաճառելու համար համայնքապետարանը պե՞տք է թույլտվություն տա, և թույլտվության արժեքը ինչքա՞ն է:

Կազմակերպությունը գնել է մեքենա ֆիզ. անձից

Քրիստինե. Բարև Ձեզ։ Կազմակերպությունը գնել է մեքենա ֆիզ. անձից 3 ամիս առաջ և չի տվել եկամտային հարկի հաշվետվություն։ Ի՞նչ տուգանք կառաջանա ճշտում տալուց հետո, եթե առաջացող հարկի գումարը գերազանցելու է 200 000 դրամը։ Եվ ի՞նչ հետևանք կլինի, եթե հաշվետվություն չուղարկվի։

Ֆիզ. անձը անհատույց օգտագործման է տվել տարածք

Արփի. Եթե ֆիզ. անձը անհատույց օգտագործման է տվել տարածք այլ ֆիզ. անձի, և վերջինս այդ տարածքում առևտուր է իրականացնում իր ԱՁ-ով։ Արդյո՞ք հարկային դաշտում որևէ կերպ պետք է երևա։

Արդյո՞ք վճարումը հաստատող փաստաթուղթը պարտադիր է

Մելինե. Խնդրում եմ, կասե՞ք ստացված հարկային հաշիվը դրամարկղի ելքի օրդերին կցվող փաստաթուղթ կարո՞ղ է լինել, թե՞ վճարումը հաստատող փաստաթուղթը պարտադիր պիտի լինի:

Որտե՞ղ պետք է դիմել սերտիֆիկատ ստանալու համար

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Երկու հարց ունեմ, խնդրում եմ օգնեք: ԱՁ-ն վարսավիրական ծառայություն է՝ միկրոյով: Հիմա ուզում է նաև դասընթացներ վարել, աշակերտ պահել և սերտիֆիկատ տալ: Այդ սերտիֆիկատի հետ կապված խնդրում եմ քայլերը հերթով նշեք, այսինքն որտե՞ղ պետք է դիմի սերտիֆիկատի համար: Ի՞նչ հարկային պարտավորություններ կարող է լինել: 2-րդ հարցս, եթե ԱՁ-ն ունի գրանցված աշխատողներ և նա հանրային հատվածում գրանցված աշխատող է՝ 2020թ.-ին և՛ ԱՁ-ի համար է 12 000 վճարել դրոշմանիշային վճար, և՛ իր աշխատավարձի պահումից: ԱՁ-ի 12 000 կարո՞ղ է ետ ստանալ: Կանխավ շաաատ շնորհակալ եմ:

Աշխատավարձի հաշվարկ

Անի. Հարգելի հաշվապահներ, դպրոցը 6 օրյա գրաֆիկով է աշխատում և մարտ ամսին 26 աշխատանքային օր է. ուսուցիչը 6 օր բյուլետենում է եղել և վճարվել 6 օրվա համար: Հիմա ես պետք է ամսվա աշխատավարձը բաժանե՞մ 26-ի անգամ 20՝ վճարե՞մ 20 օրվա աշխատավարձ:

Արդյո՞ք հյուրանոցային ծառայությունները կարող են գործել միկրոձեռնարկատիրության դաշտում

Անի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Մարզում գործող հյուրանոցը, եթե նաև ունի նախաճաշ, ճաշ ծառայություններ, ինչպե՞ս է հարկվելու։ Կարո՞ղ է գործել միկրոյի դաշտում, թե՞ շրջանառության հարկի դաշտում է գործելու։ Ուղղակի շրջհարկի դեպքում ճի՞շտ եմ հասկանում, որ հանրային սննդի մասով հարկվելու է 6 տոկոս, նվազեցնելով 3 տոկոս, իսկ ծառայությունների մասով՝ 20 տոկոս։