Վերջնահաշվարկ

Աննա. Խնդրում եմ՝ կասեք, ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ, եթե աշխատողը ազատվել է 26.02.2021թ-ին: 2020թ սեպտեմբեր ամսից աշխատել է 6 օրյա աշխատանքային շաբաթով, իսկ 2021թ հունվար ամսից՝ 5 աշխատանքային շաբաթով: Նշեմ նաև, որ նրան տարեկան հասնում է 20 օր արձակուրդ:

Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատավարձը բարձր լեռնային գոտիներում

Անժելա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ՝ կարո՞ղ եք բացատրել, մանկավարժական բարձր լեռնային գումարը հաշվելու համար կա արդյո՞ք որոշակի մշակված սանդղակ։

Արդյո՞ք պետք է վճարել շահութահարկ

Արման. Եթե կազմակերպությունը գտնվում է ԱԱՀ-ի հարկման դաշտում՝ արդյո՞ք վճարում է շահութահարկ, և հակառակը, եթե շահութահարկի դաշտում է՝ արդյո՞ք վճարում է ԱԱՀ և ո՞ր դեպքերում: Ինչպե՞ս է որոշվում կազմակերպությունը ԱԱՀ-ի, թե՞ շահութահարկի հարկման դաշտում է:

Մայրության նպաստ

Անուշ. Բարև Ձեզ: Կազմակեպությունը աշխատում է միկրոյի դաշտում, իրավական ձևը՝ ՍՊԸ: Աշխատակից պետք է գնա ֆիզ. արձակուրդ: Հարցս հետևյալն է՝ ինչպե՞ս հաշվարկել նպաստը: Նվազագույն աշխատավարձի 50 տոկոսը ասելով ինչպե՞ս հասկանալ՝ վերցնում ենք 78 000-ի, թե՞ 93 300-ի:

Մարզում մանրածախ առևտրով զբաղվելու հետ կապված

Անի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Միկրոձեռնարկատիրության մասին օրենսգրքում կետ կա, որ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներով զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը` այդ գործունեության տեսակների մասով չեն կարող համարվել Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ Արդյո՞ք դա նշանակում է, որ օրինակ՝ Ա/Ձ-ն, որը մարզում զբաղվում է մանրածախ առևտրով և գտնվում է միկրոյի դաշտում, այս կետերում նշված գործունեությամբ զբաղվելու դեպքում կարող է առևտրի մասով մնալ միկրոյի դաշտում, իսկ պետ. տուրքի օրենքով սահմանված գործունեության մասով գործել շրջհարկի դաշտում։ Եվ եթե այդպես է, ապա ինչպե՞ս է իրականացվում հաշվառումը։

ԱՏԳ կոդի հետ կապված

Ալեքս. Բարև Ձեզ՞ Կազմակերպությունը համաձայն չէ ներմուծված ապրանքի ԱՏԳ կոդի հետ և ցանկանում է բողոքարկել: Ինչպե՞ս պետք է դա անել: Մեկ հարց ևս՝ վաճառող կազմակերպությունը նշել է այնպիսի ԱՏԳ կոդ, որը առկա չէ ԱՏԳ ԱԱ-ում՝ ինչպե՞ս վարվել:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել մատնահարդարման սրահի գործունեության համար

Լիլիթ. Բարև Ձեզ: Կասե՞ք ինձ, մատնահարդարման սրահ բացելու համար Ա/Ձ բացելու դեպքում ի՞նչ հաշվետվություններ են պետք ներկայացնել ու ի՞նչ հարկատեսակներ պետք է վճարենք։

Ի՞նչ հարկեր է վճարելու միջոցառումների նկարահանմամբ զբաղվող Ա/Ձ-ն

Լենա. Բարև Ձեզ: Կասե՞ք, եթե անձը ցանկանում է զբաղվել միջոցառումների նկարահանմամբ, Ա/Ձ է բացելու: Ապա ի՞նչ հարկեր և վճարներ է մուծելու և քանի՞ տոկոս: Մեկ օգնական է ունենալու: ՀԴՄ սարք հարկավո՞ր է:

ի՞նչպես հաշվարկել նպաստը

Մարիամ. Բարի երեկո, հարգելի կոլեգաներ։ Հարցս այսպիսինն է՝ ունեմ աշխատակցուհի, ում փետրվարի 15-ից մարտի 15-ը ժամանակահատվածի համար հաշվարկել եմ արձակուրդային, վճարել եմ, և 2 օր առաջ տվյալ աշխատակցուհին ներկայացրել է անաշխատունակության թերթիկ` հղիության և մայրության նպաստ հաշվարկելու համար՝ փետրվարի 23-ից հուլիսի 12-ը։ Ծրագիրը թույլ չի տալիս հաշվարկ կատարել, քանի որ ապագա ամսվան բաժին ընկնող եկամուտ ունի տվյալ աշխատակիցը։ Ի՞նչպես վարվել այս դեպքում, ի՞նչպես հաշվարկել նպաստը։

Արդյո՞ք դրամաշնորհները ենթակա են լրացման հաշվետվությունների մեջ

Վարդան. ՍՊԸ-ն ստացել է դրամաշնորհներ կորոնավիրուսի 5-րդ, 18-րդ և 21-րդ ծրագրերի շրջանակներում։ 1. Արդյո՞ք այդ գումարները ենթակա են լրացման ԱԱՀ-ի ամսական հաշվետվության մեջ: Եթե այո, ապա ո՞ր տողում՝ 13, և ո՞ր հիմքով: 2. Արդյո՞ք այդ գումարները ենթակա են լրացման շահութահարկի հաշվետվության մեջ: Համարվում են արդյո՞ք շահութահարկի հաշվարկման նպատակով նվազեցվող, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն։

Մայրության նպաստ

Անուշ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Աշխատակիցը աշխատում է մասնավոր և պետական դպրոցներում: Մասնավոր դպրոցում ամռան 3 ամիսը աշխատակցին ազատում են աշխատանքից, սեպտեմբեր ամսին նորից ընդունում։ 1. Մայրության նպաստը ո՞ր գործատուի մոտից պետք է ստանա: 2. Աշխատակիցը կարո՞ղ է իր ցանկությամբ ընտրել այն աշխատավայրը որտեղից նպաստ ստանա:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել ձկնաբուծարանի գործունեության իրականացման համար

Luiza. Բարև Ձեզ: Մենք ունենք ձկնաբուծարան և վաճառք ենք կատարել՝ ձուկ, ուղարկելով հաշվարկային հաշիվներ: Հիմա ես ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկեմ հարկային: Մինչ այդ եռամսյակը մեկ ներկայացրել ենք բնապահպանական հարկի մասին հաշվետվություն, բայց փաստորեն 2-րդ հարկատեսակն է չէ՞ առաջացել:

Որքա՞ն կկազմի ամենամյա արձակուրդայինը

Eddav. Բարև Ձեզ: Ասացեք, խնդրեմ՝ ամենամյա արձակուրդայինը որքա՞ն կլինի: Օրինակ՝ աշխատողը՝ ծնված 1971, արձակուրդ գնացել է 23.02.2021 միչև 09.03.2021, կեղտոտ աշխ. 89 700 /մաքուր 68 000/, արձակուրդի օրեր 25 օր: