Ե՞րբ պետք է ստանալ բյուլետենի գումարը

Տիրուհի. Բարև Ձեզ: Մի հարց՝ ես 22.02.2021 թ-ից վերցրել եմ իմ անաշխատունակության թերթիկը և ներկայացրել հաշվապահին: Հիմա ցանկանամ իմանալ՝ ես ե՞րբ պետք է ստանամ իմ գումարը։ Շնորհակալություն:

Շահաբաժինների մասով եկամտային հարկը ո՞ր գումարից պետք է հաշվարկել

Գրիգոր. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք. Կազմակերպությունն աշխատում է շրջանառության հարկով: Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման արժեքը 60 մլն. ՀՀ դրամ է, սակայն ֆիզիկական անձին պետք է վաճառենք 40 մլն ՀՀ դրամով: Տեղյակ եմ, որ համաձայն օրենքի շրջանառության հարկը պետք է հաշվարկենք 60 մլն դրամից /60 մլն * 10% = 6 մլն դրամ/: Հարցս հետևյալն է՝ 1. Հաշիվ վավերագրում /e-Invoicing/, եթե ցույց ենք տալիս 40 մլն դրամ, իսկ շրջանառության հարկի հաշվարկում 60 մլն դրամ, լինում է անհամապատասխանություն՝ ինչպե՞ս վարվել: Իսկ եթե հաշիվ վավերագրում ցույց տանք 60 մլն դրամ, այդ դեպքում անհամապատասխանություն կլինի՞ վճարված գումարի հետ: 2. Շահաբաժինների մասով եկամտային հարկը /5%/ ո՞ր գումարից հաշվարկենք՝ /60 մլն.- ծախսեր/ * 5%, թե՞ /40 մլն.-ծախսեր/ * 5%:

Մայրության նպաստ

Zhenya. Բարև Ձեզ: Ներեցեք՝ ուզում եմ իմանալ, ես ինչքա՞ն ֆիզ. արձակուրդ պետք է ստանամ, եթե աշխատում եմ մեկ տարի: Աշխատավարձս՝ կեղտոտ, 108 000 դրամ է կազմում: Եվ Ա/Ձ ունեմ, բայց միկրո, այդ դեպքում էլ կարո՞ղ եմ ստանալ, թե՞ միայն մեկ աշխատավայրից:

Ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնել “Դայակ՝ պետության աջակցությամբ” ծրագրի համար

Գայանե. Բարև Ձեզ, հարգելիներս: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում: "Դայակ պետության աջակցությամբ" ծրագրից օգտված անձի համար ի՞նչ հաշվետվություն պետք է ուղարկվի և ի՞նչ ժամկետում: Խնդրում եմ մանրամասն հերթական քայլերով նշեք: Շաաատ շնորհակալ եմ:

Մայրության նպաստ

Լուսինե. Բարև Ձեզ: Ես Լուսինեն եմ, աշխատում եմ որպես խորհրդատու վաճառողուհի: 2 ամսից գնալու եմ ֆիզ. արձակուրդ, ուզում եմ իմանալ՝ ինչպե՞ս են հաշվելու իմ ֆիզ. արձակուրդի գումարը, քանի որ ես բավականին բարձր եմ վարձատրվում, բայց գրանցված է ավելի ցածր աշխատավարձ, քան ես ստանում եմ: Նախապես շնորհակալություն:

Որքա՞ն կկազմի դրոշմանիշային վճարը

Ստելլա. Բարև Ձեզ: Ա/Ձ-ն միկրոձեռնակրատիրական հարկով է հարկվում։ Դրոշմանիշային վճարը որքա՞ն է կազմում, կարելի՞ է արդյոք հրաժարվել այդ վճարից, ուրիշ ի՞նչ վճարներ կան: Ա/Ձ-ն զբաղվում է ֆիտնես ծառայությունների մատուցմամբ:

Արդյո՞ք ամենամյա արձակուրդայինի չափը կարող է նվազագույն աշխատավարձից ցածր լինել

Բարև Ձեզ: Ասացեք խնդրեմ՝ ամենամյա արձակուրդի չափը կարո՞ղ է նվազագույն աշխատավարձից ցածր լինի, օրինակ՝ ասեք որքան կլինի, եթե աշխատողը՝ ծնված 1991թ-ին, արձակուրդ գնացել է 01.02.2021 միչև 28.02.2021: Կեղտոտ աշխ.՝ 92 700, մաքուր՝ 68 000, արձակուրդի օրեր 20 օր: Օրինակ՝ արձակուրդ գնում է 2021թ. փետրավարի 1-ից միչև փետրվարի 28-ը: Ինչքա՞ն կկազմի այն, խնդրում եմ ասեք և գրեք:

Որքա՞ն է կազմում տարեկան տույժի առավելագույն չափը

Արամ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ հստակ ասել, որքա՞ն է տարեկան տույժի առավելագույն չափը: Խոսքի վերաբերվում է ապրանքների մատակարարման գործարք իրականացնող կողմերի միջև առաջացած վճարումներին և դրանց տույժերին: Քաղ. օրենսգրքով հստակ սահմանված չէ: Խնդրում եմ՝ հստակեցնել:

Արդյո՞ք կանխիկ մուտք/ելքերի համար պետք է ունենալ դրամարկղային գիրք

Մանե. Բարի օր: Ինձ մի հարցում կարո՞ղ եք օգնել: Միկրոյով աշխատող վարսավիրական ծառայություն մատուցող Ա/Ձ-ն ձեռք է բերել ՀԴՄ։ Արդյո՞ք կանխիկ մուտք/ելքերի համար պետք է ունենա նաև դրամարկղի գիրք: Շնորհակալություն:

Արդյո՞ք օրենքի խախտում է, եթե գործատուն է վճարում դրոշմանիշային վճարները

Հայկ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. ՍՊԸ-ն իր բոլոր աշխատակիցների դրոշմանիշային վճարները՝ անկախ այն փաստից, թե որքան է աշխատավարձի մեծությունը, վճարում է գործատուի հաշվին՝ համաձայն տնօրենի ներքին հրամանի: Արդյո՞ք սա օրենքի խախտում է, և եթե կարելի է՝ հոդվածի հղում անել: Շնորհակալություն:

Բյուլետենի հաշվարկի վերաբերյալ

Ani. Բարև Ձեզ, եթե աշխատողը շարունակական բյուլետեն է բերել սեպտեմբերի 10-ից 21-ը և 21-ից հոկտեմբերի 13-ը ներառյալ, վճարվել է հոկտեմբերին: Հարկային հաշվետվությունը ցույց եմ տվել հոկտեմբերի մեջ՝ նշելով սեպտոմբերի 10-ից հոկտեմբերի 13-ը։ ճ՞իշտ է:

Ինչպե՞ս վարվել աշխատանքային պայմանագրի հետ

Անի. Եթե աշխատողի աշխատանքային պայմանագրի ժամկետը սահմանված է եղել մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը և նա 2020 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի փետրվարի 17-ը ներառյալ գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում, 2021 թվականի փետրվարի 18-ից անցնելու է երեխայի խնամքի արձակուդի՝ ինչպե՞ս վարվել նրա աշխատանքային պայմանագրի հետ: Հավելյալ նշեմ, որ այդ ընկերության համար ամեն տարի հաստիքացուցակ է փոխվում և բոլոր աշխատողների պայմանագրի ժամկետը նշվում է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը, իսկ հաջորդ տարվա հունվարին կնքվում է նոր համաձայնագիր, որով երկարացվում է պայմանագիրը և նշվում մնացած փոփոխությունները:

Ի՞նչ է անհրաժեշտ հրուշակեղենի արտադրությամբ զբաղվելու համար

Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն գործունեություն է իրականացնելու մարզում և զբաղվելու է հրուշակեղենի արտադրությամբ: Ի՞նչ հարկատեսակով կարող է աշխատել Ա/Ձ-ն և ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր:

Արդյո՞ք ներմուծմամբ զբաղվող Ա/Ձ-ի համար կնիք ունենալն անհրաժեշտ է

Ani. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Երկու հարց ունեմ: 1. Ներմուծող Ա/Ձ-ի համար արդյո՞ք պարտադիր է կնիքի առկայությունը, եթե այո, ապա որտեղ է օգտագործվում: 2. Ա/Ձ-ն ցանկանում է ներմուծել մեքենա, արդյո՞ք կա դեպք, որի համաձայն հնարավոր է չվճարել ԱԱՀ:

Ա/Ձ-ն ցանկանում է իրեն պատկանող մեքենաները վարձակալության տալ

Արմինե. Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն ցանկանում է իրեն պատկանող մեքենաները վարձակալության տալ: Դրա համար ի՞նչ քայլեր է անհրաժեշտ անել, ի՞նչ հարկատեսակով կարող է աշխատել, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել: Շնորհակալություն:

Ա/Ձ-ն չի ներկայացրել միկրոձեռնարկատիրություն սուբյեկտի հայտարարագիրը

Բարև Ձեզ: Խնթրում եմ՝ կօգնե՞ք։ Ա/Ձ-ն զբաղվում է վարսավիրական գործունությամբ, բացվել է 26.01.2021-ին և չիմանալու պատճառով չի ուղարկել միկրոյի հայտարարություն և ավտոմատ ընկել է ԱԱՀ-ի դաշտ։ Աշխատողներ չունի։ Ի՞նչ կարելի է անել, որ կարողանան միկրոյի դաշտում աշխատել, կարո՞ղ ենք գրավոր դիմում գրել։ Եվ մի բան էլ, քանի որ արդեն ԱԱՀ-ի դաշտ են ընկել, ի՞նչ վճարումներ կան բացի ԱԱՀ-ից, որ 16,67% է, եկամտային և սոց. Ա/Ձ-ն իր համար պետք է վճարի, և շահույթահարկ կառաջանա՞ տարվա վերջ։ Խնթրում եմ, եթե նեղություն չի՝ օգնեք դուրս գանք էս իրավիճակից։