Արձակուրդի հետ կապված

Անի. Բարև Ձեզ։ Խնդրում եմ կպատասխանե՞ք, աշխատակիցը հուլիսին օգտագործել է ուսուցիչներին հասանելիք 35 օր արձակուրդը, հոկտեմբերից գնացել է ֆիզ., մարտի 17-ին լրանում է ժամկետը։ Այժմ ցանկանում է գնալ արձակուրդ մինչև խնամքի գնալը, սակայն սեպտեմբերն է լիարժեք ամիս, կարո՞ղ եմ վերցնել հիմք մայիսից հետո ամիսները, թե՞ ոչ։

Ինչպե՞ս է կատարվում անավարտ արտադրության վերագնահատումը

Արեգա. Բարև Ձեզ: Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք իմանալու, թե ինչպե՞ս է կատարվում անավարտ արտադրության /կոնյակի, կոնյակի սպիրտի/ վերագնահատումը: Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ ք ՀԿ-ն կարող է կանխիկ գործարքով ծախսեր կատարել

Susanna. Հասարակական կազմակերպությունները կարո՞ղ են կանխիկ գործարքով ծախսեր կատարել՝ ՀԴՄ-ն հիմքնավորող փաստաթուղթ կհանդիսանա արդյո՞ք։ Եթե հյուրասիրության ծախսեր կան՝ սուրճ, թեյ, ջուր, դա ինչպիսի՞ թղթերով հիմնավորվի, ի՞նչ թղթեր են պետք։ Անցկացվում է մրցաշար։

Շրջանառության հարկ վճարող Ա/Ձ համար տարեկան հաշվետվությունների ցանկ

Արամ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել շրջանառության հարկ վճարող ԱՁ համար տարեկան հաշվետվությունների ցանկը և ներկայացման ժամկետները: Նախապես շնորհակալություն:

Հնարավո՞ր է արդյոք ՀԴՄ կտրոնի կրկնօրինակով TAX FREE ստանալ

Աննա. Հնարավո՞ր է արդյոք ՀԴՄ կտրոնի կրկնօրինակով TAX FREE ստանալ, կամ հնարավո՞ր է արդյոք ՀԴՄ կտրոնի կրկնօրինակով կտրոնի վերադարձ կատարել: Խնդրում եմ, հնարավորինս շուտ արձագանքել: Կանխավ շնորհակալ եմ:

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու հետ կապված

Անի. Բարև Ձեզ: Ես Ա/Ձ եմ, 2020թ. աշխատել եմ շրջանառության հարկով, այս տարի 2021 փետրվարի 21-ից մինչև փետրվարի 22-ը փորձում էի տալ հայտարարությունը՝ միկրոձեռնարկատիրության դաշտով աշխատելու, սակայն այդ պահին ծրագիրը խափանված էր, չէր ընդունում իմ դիմումը, ինձ համարելով ԱԱՀ վճարող, սակայն հետո, երբ ուղղվեց ծրագիրը, ես անմիջապես ուղարկեցի հայտը և այն հաջողությամբ ընդունեց: Իսկ այսօր, երբ ես ծրագիր եմ մտնում հայտարարությունը չկա, ու ես փաստացի հարկվում եմ ԱԱՀ դաշտում: Ի՞նչ անեմ, ինչպե՞ս դառնամ միկրոձեռնարկատեր: Կանխավ շնորհակալ եմ:

Մայրության նպաստ

Տաթև. Բարև Ձեզ: Եթե անձն ունի Ա/Ձ և գտնվում է ֆիզ. արձակուրդում /ֆիզ. արձակուրդ գնացել է մեկ այլ տեղ աշխատելու ժամանակ/՝ երեխայի մինչև 2 տարեկան խնամքի նպաստից կարո՞ղ է զրկվել Ա/Ձ ունենալու պատճառով: Նշեմ, որ Ա/Ձ-ն հանդիսանում է միկրոձեռնարկություն:

Ե՞րբ պետք է աշխատողը ծանուցվի ընկերության լուծարման մասին

Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ, բայց չունեմ աշխատանքային պայմանագիր: Եթե ընկերությունը լուծարվում է, քանի՞ ամիս առաջ աշխատողը պետք է ծանուցվի դրա մասին, և ի՞նչ կոմպենսացիա է տրվում:

Արդյո՞ք պետք է ծառայությունների մատուցման հաշիվ վավերագիր դուրս գրել

Նաիրա. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ, ինձ ասել՝ մարզում աշխատող Ա/Ձ եմ, իրականացնում եմ հանրային սննդի ոլորտի գործունեություն, աշխատում եմ միկրոյի համակարգում: Ցանկանում եմ իմանալ՝ կարո՞ղ են հաշիվ դուրս գրել, եթե այո, ապա ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման հաշիվ վավերագիր պե՞տք է դուրս գրել:

Արդյո՞ք բարդ ծննդաբերությունից հետո ավելանում է ևս 14 օր

Աստղիկ. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ պարզաբանեք օրենքով՝ երեխաս ծնվել է մահացած, կեսարյան հատումով ստացել եմ նախա և հետ ծննդյան ա/թ և գումարը: Ինձ կեսարյան հատման համար Ա/Թ 14 օր չի հասնու՞մ /բարդ ծննդաբերությունից հետո ֆիզ. արձակուրդին ավելանում է ևս 15 օր (140 155)/: Կանխավ շնորհակալ եմ:

Ու՞մ անունով պետք է գրել հրամանները

Անի. Բարև Ձեզ: Եթե տնօրենն ազատվել է աշխատանքից և հանձնման-ընդունման գործընթացը կազմակերպելու համար 20-օրյա ժամկետ է նշանակվել և մինչ այդ գործընթացի ավարտը ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել: Մինչև հանձնման-ընդունման գործընթացի ավարտը հրամաններն ու՞մ անունով է գրվելու, նախկին տնօրենի, թե՞ նրա ժամանակավոր պաշտոնակատարի, այդ ընթացքում նոր աշխատողի ընդունման դեպքում ու՞մ հետ է կնքվելու պայմանագիրը՝ նախկին տնօրենի, թե՞ ժ/պ-ի հետ, և մինչև հանձնման-ընդունման գործընթացի ավարտը ազատվող տնօրենը տաբելում ներկա է ստանալու, թե՞ ոչ: Նրա ժ/պ-ն նույն ընկերությունում է աշխատում, նա տաբելում որպես տնօրեն է ներկա ստանալու՞ այդ ընթացքում:

Ինչպե՞ս ուղղել հաշվետվությունը

Էմիլի. Հարգելի հաշվապահներ, մի հարց ունեմ: Արձակուրդայինը և աշխատավարձը միասին կազմել է 500 000 և ավել գումար, բայց դրոշմ. սխալմամբ պահվել է 7 000 դրամ, 8 500-ի փոխարեն: ՊԵԿ ներկայացվող հաշվետվության մեջ ինչպե՞ս ուղղել սա:

Դրոշմանիշային վճարի հետ կապված

Անահիտ. Բարև Ձեզ։ Միկրոյի ոլորտում դրոշմանիշային վճարն 2021թ-ից ի՞նչ փոփոխություններ ունի։ Եվ սոց. վճարի համար որևէ հայտարարություն կամ հաշվետվություն հանձնվու՞մ է՝ տարվա կամ ամիսների կտրվածքով։