Արդյո՞ք վարկի և վարկի տոկոսի վճարումները հանդիսանում են շահութահարկով նվազեցվող ծախս

Հասմիկ. Հարգելի կոլեգաներ, Կարո՞ղ ենք քննարկել մի հարց: Ա, Բ, Գ ընկերությունները ուներ նույն հիմնադիրները: Ա ընկերությունը, որի գույքը ավելի մեծ արժեք ունի՝ վարկային պայմանագրով, հանդիսանում է հիմնական վարկառուն: Բ և Գ ընկերություները հանդիսանում են համավարկառուներ, գրավադրված է այս ընկերությունների գույքը նույնպես: Հիմա Ա ընկերությունը չի կարողանում վճարել վարկը և վարկի տոկոսները: Այդ պարտավորությունը կատարում է Բ ընկերությունը: Հարց: Վարկի և վարկի տոկոսի վճարումները Բ ընկերության հանար հանդիսանու՞մ է շահութահարկով նվազեցվող ծախս: Հ.Գ Ի դեպ հարկայինի թեժ գիծը պատասխանում է, որ ավելի շուտ հնարավոր չի նվազեցնել շահութահարկով: ՀՕ 120 հոդվածի 7 մասին հղում անելով: Եթե առնչվել եք նմանատիպ խնդրի հետ, արձագանքեք: Կանխավ շնորհակալություն

Դրոշմանիշային վճարի հետ կապված

Անի. Բարև Ձեզ: Եթե աշխատողը փետրվարին գտնվել է բյուլետենի մեջ՝ 3 օր։ Փետրվարի դրոշմանիշային վճարի սանդղակը վերցնու՞մ եմ առանց նպաստի գումարի հաշվարկման, թե՞ նպաստն էլ պետք է ներառել։

Ինչպե՞ս է կատարվում առողջության համար վնասակար աշխատանքի հավելումի վճարումը

Հասմիկ. Ինձ կարող եք օգնել հասկանալ՝ ինչպե՞ս է կատարվում առողջության համար վնասակար աշխատանքի հավելումի վճարումը, եթե աշխատակիցը արձակուրդում է կամ ունի անաշխատունակության թեթրիկ։ Եվ եթե կարելի է՝ օրենքը ևս նշեք։

Վերջնահաշվարկ

Գայանե. Հարգելի հաշվապահներ, եթե աշխատակիցը մահացել է, բայց մահվան վկայական դեռ չի ներկայացվել: Մահացած անձը ունի վերջնահաշվարկ, բայց ազատում եմ արդեն տվել: Վերջնահաշվարկը վճարելուց անունը ցուցակում չկա՝ ինչպե՞ս վարվեմ: Շնորհակալ եմ:

Հիվանդաթերթիկ

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատողը նոյեմբեր ամսից գտնվում է անաշխատունակության մեջ: Այսօր նոր անաշխատունակության թերթիկ է ներկայացրել: Հիմա հարց՝ նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների հաշվետվությունները ճշտված ուղարկեմ, թե՞ կարող եմ նոյեմբեր, դեկտեմբեր և հունվարը միանգամից լրացնեմ ուղարկեմ: 2 անաշխատունակության թերթիկներ են՝ դրոշմանիշային չի պահվու՞մ չէ: Շնորհակալ եմ

Եկամտային հարկի հաշվետվության լրացման հետ կապված

Լիանա. Բարև Ձեզ: Խնդրում եմ՝ կօգնե՞ք։ Աշխատողը աշխատել է 16.07.2020-ից և ազատվել է 18.01.2021-ին։ Չի ստացել արձակուրդ։ Հունվար ամսվա եկամտային հաշվետվության 189 ձևի մեջ ո՞ր տողում պետք է գրեմ հունվար ամսվա աշխատավարձը, և ո՞ր տողում վերջնահաշվարկը /այս պարագայում արձակուրդայինը/:

Կարո՞ղ է արդյոք շրջհարկով աշխատող Ա/Ձ-ն վաճառել հողատարածք

Սյուզաննա. Բարև Ձեզ։ Կարո՞ղ է արդյոք շրջհարկով աշխատող Ա/Ձ-ն այլ ընկերությանը վաճառել հողատարածք /Ա/Ձ-ն սեփականատերն է հողատարածքի/, և եթե այո, ապա կա՞ որևէ սահմանափակում գնի որոշման համար և վաճառքի դեպքում ի՞նչ դրույքաչափով կհարկվի։ Կանխավ շնորհակալ եմ պատասխանների համար։

Մայրության նպաստ

Արման. Բարև Ձեզ: Մայրության նպաստ եմ հաշվարկում, աշխատակիցը հաշվետու 12 ամիսների ընթացքում գտնվել է առաջին երեխայի՝ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում։ Համաձայն ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ օրենքի 22-րդ հովածի 9-րդ կետով ասվում է, որ հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը: Ինչպե՞ս վարվեմ, երբ աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 2019թ. դեկեմբերի 5-ին և դեկտեմբերի 29-ին ուղարկվել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, այսինքն՝ արձակուրդի նախորդ ամսում չի աշխատել։

Ի՞նչ հարկատեսակով կարող է աշխատել մթերային խանութը

Անի. Կասե՞ք Արմավիր քաղաքում մթերային խանութ բացելու դեպքում շրջ. հարկ եմ վճարելու 5% և սոց. վճար 5 000 դրամ: Այո՞: Ա/Ձ եմ բացելու: Միկրոձեռնարկություն չի կարո՞ղ համարվել, չէ՞: Շնորհակալություն:

Աշխատանքային ստաժի վերաբերյալ

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Ա/Ձ-ն գործում է միկրոյի դաշտում, վարսավիրական ծառայություն է: Հարց 1. Ստաժ համարվու՞մ է, թե՞ ոչ: Հարց 2. Եթե ստաժ չի համարվում, որպես աշխատող գրանցվելու դեպքում ստաժ կհամարվի՞: Հարց 3. Եթե Ա/Ձ-ն գրանցվի որպես աշխատող` ամսական 5 000 դրամ, 3.5% և դրոշմանիշային 1 500, իսկ տարեկան 18 000 վճարելու՞ է, թե՞ ոչ, եթե ամսական 1 500 դրոշմանիշային է վճարելու: Այս հարցը չգիտես ինչու լիարժեք պատասխան չեմ ստանում: Շնորհակալ եմ:

Աշխատանքից ազատման հետ կապված

Էմիլի. Հարգելի հաշվապահներ, մեկ հարց ունեմ: Կարո՞ղ են աշխատողին ազատել աշխատանքից հրամանով՝ վճարվի վերջնահաշվարկ: Բայց անցել է մեկ ամիս, այդ մարդուն ցույց է տալիս ու նա ներկայում աշխատող է: Ինչի՞ց կարող է լինել:

Առցանց ծառայությունների մատուցում արտասահմանյան ընկերությանը

Բարև Ձեզ: Շրջանառության հարկ վճարող Ա/Ձ եմ, զբաղվում եմ համակարգչային ծրագրեր պատրաստելով, պլանավորում եմ ծառայություններ մատուցել արտասահմանում գտնվող հաճախորդներին /ամբողջ գործընթացը օնլայն է լինելու/: Մի քանի հարց ունեմ․
  1. Արդյո՞ք պարտադիր է գրավոր պայմանագրի կնքումը, թե՞ հնարավոր է աշխատել առանց պայմանագրի կամ օրինակ՝ կայքում տեղադրվող օֆերտայով: Ի՞նչ-որ տարբերակ կա պայմանագիրը ոչ թղթային եղանակով կնքելու, օրինակ՝ Կանադայում ապրող մարդու հետ:
  2. Արդյո՞ք պարտադիր է հաշիվ ապրանքագրի դուրս գրումը ու ո՞ր դաշտերն են պարտադիր /արդյո՞ք պարտադիր է ճշտել հաճախորդի անձնագրային տվյալները/:
  3. Եթե փոխանցումը լինի միջնորդ ֆին. կազմակերպության միջոցով՝ /օրինակ Skrill, TransferWise, Payoneer/ Ա/Ձ հաշվեհամարին, արդյո՞ք դա որևէ խնդիր կառաջացնի: Էս դեպքում հնարավո՞ր է, որ ՀՀ բանկ փոխանցման մեջ չերևան փոխանցողի տվյալները:
  4. Եթե ուղղակի դուրս գրեմ հաշիվ հաճախորդի անունով, փոխանցվող գումարի չափով, և գումարը խնդրեմ փոխանցել Ա/Ձ հաշվեհամարիս՝ խնդիրներ կլինե՞ն:
Կարո՞ղ եք նաև տրամադրել հաշվապահական կազմակերպության տվյալներ, որը զբաղվում է նման հարցերով։

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Հայկ. Բարև Ձեզ: Այսպիսի հարց ունեմ: Ընկերությանը պատկանող մեքենան վթարի է ենթարկվել, որից հետո ընկերությունը ստացել է հատուցման գումար ապահովագրական ընկերության կողմից՝ բանկային փոխանցումով: Այդ գործարքը ինչպե՞ս պետք է ձևակերպել:

Ինչպե՞ս է հաշվարկվում հունվար ամսվա աշխատավարձը

Բարև Ձեզ: Ինչպե՞ս է հաշվարկվում հունվար ամսվա աշխատավարձը, եթե աշխատողը հունվարի 18-ից հունվարի 28-ը բյուլետենի մեջ է եղել, ամսական աշխատավարձի չափն էլ 90 000 ՀՀ դրամ է։ Կանխավ շնորհակալություն:

Արձակուրդի հետ կապված

Անի. Բարև Ձեզ: Աշխատողը 2020 թվականի օգոստոս ամսին օգտագործել է ուսուցիչների հասանելիք 35 օր արձակուրդը։ Սեպտեմբերին աշխատել է և ստացել 152 780 դրամ աշխատավարձ և հոկտեմբերի 29-ին գնացել է ֆիզ.: Պետք է վերադառնա 2021 թվականի մարտի 17-ին: Հարցս հետևալն է՝ մարտի 17-ին կարո՞ղ է գնալ արձակուրդ սեպտեմբերից մարտ ամիսների համար, քանի օր և միջին ամսականի համար այդ ամիսների ընթացքում մեկ լիարժեք ամիս է լինում 152 780 դրամ։ Նշեմ՝ սեպտեմբերից 6 օրյա է աշխատում դպրոցը։ Նախապես շնորհակալություն։