Արդյո՞ք պետք է հանձնել շահութահարկի վերաբերյալ տարեկան հաշվետվություն

Նունե. Բարև Ձեզ: Ես շրջանառության հարկով Ա/Ձ գրանցել, վճարում եմ շահութահարկ և դրոշմանիշային հարկ, հանձնել եմ հաշվետվությունները: Խնդրում եմ ասեք, արդյո՞ք պետք է հանձնեմ շահութահարկի վերաբերյալ տարեկան հաշվետվություն:

Կազմակերպությունը 25.11.2020-ից իր դիմումի համաձայն անցել է շրջանառության հարկի դաշտ

Հարություն․ 1) Հարգելի գործընկերներ, այսպիսի մի հարց․ Կազմակերպությունը մինչև 24.11.2020թ․ համարվել է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ 25.11.2020-ից իր դիմումի համաձայն անցել է շրջանառության հարկի դաշտ՝ առևտրական գործունեությամբ զբաղվելու համար։ Հիմա շրջանառության հարկի հաշվարկում ձեռքբերումների 4% - ի տողում կարո՞ղ ենք ցույց տալ մինչև 24.11.2020թ․ ձեռքբերված ապրանքների արժեքը ու նվազեցնենք շրջանառության հարկի 5%-ից։ 2) Միկրոձեռնարկատիրության գործունեության համար տարեկան հաշվետվություն հանձնու՞մ ենք, եթե անցել ենք շրջանառության հարկի դաշտ։ Շնորհակալություն նախապես։

Կենսաթոշակային հաշվի եռամսյակային հաշվետվության հետ կապված

Մարիամ. Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ, համենայն դեպս այդպես եմ տեղեկացված, սակայն այսօր ստացել եմ կենսաթոշակային հաշվի եռամսյակային հաշվետվություն, որտեղ պետության և մասնակցի կողմից վճարումը նշված է 0: Արդյո՞ք սա նշանակում է, որ սոց. վճար չի վճարվում իմ կողմից, և ես գրանցված աշխատող չեմ: Շնորհակալություն:

Հաշվապահական հաշվառման տարբերություններ

Վլադ. Բարև Ձեզ: Կասե՞ք՝ ի՞նչ տարբերություններ կան հանրային հատվածի կազմակերպությունների և առևտրային կազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարման և ֆին. հաշվետվությունների պատրաստման ժամանակ։

Ինչպե՞ս վարվել Արցախից ստացված կանխավճարների հետ

Կարինե. Արցախի տարբեր կազմակերպություններից ստացել ենք պայմանագրային X գումարներ կատարվելիք ծառայության դիմաց։ Աշխատանքները կատարվել է, պատրաստի արտադրանքը, որ պետք է մատուցվեր Արցախում: 1. Մի դեպքում այլևս անհրաժեշտ չէ, որովհետև տարածքը մնացել է թշնամուն։ 2. Մյուս դեպքում ծառայությունը մասամբ է մատուցվել, որովհետև պատերազմը սկսվել է, և տարածքը, ինչպես նաև արտադրանքը մնացել է թշնամուն։ 3. Կա 3-րդ տարբերակ, երբ տվյալ կազմակերպությունն էլ, որից ստացել ենք կանխավճար՝ չկա այլևս։ Բոլոր նշված դեպքերում էլ հաշիվ-ապրանքագիր չի տրվել։ Հարց։ Ինչպե՞ս վարվել ստացված կանխավճարների հետ։ Միակ տարբերակը եկամուտ ճանաչե՞լ որպես անհուսալի կրեդիտորական պարտք և հարկվել՞։ Բայց եկամուտը պետք է ստանայինք վերջում, իսկ մինչ այդ ստացված կանխավճարի դիմաց կատարվել են ծախսեր։ Խնդրում եմ պատասխանել՝ ինչպե՞ս է ճիշտ վարվել նման իրավիճակում։ Նշեմ նաև, որ կա պայմանագրային կետ, համաձայն որի պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք։

Արդյո՞ք 2020 թվականին արձակուրդայինից և վերջնահաշվարկից դրոշմանիշային վճար է պահվել

Անի. Բարև Ձեզ։ 2020 թվականին արձակուրդայինից և վերջնահաշվարկից դրոշմանիշային վճար պահվե՞լ է /օրենքի հղում կուղարկեք/, իսկ նոր 2021 թվականի փոփոխության նպաստներից պե՞տք է պահել։

Ինչպե՞ս ծախսագրել և ելքագրել հաճախորդներին սպասարկելու համար օգտագործված տեստերները

Արփի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ունեմ հարց և, եթե առնչվել եք նմանատիպ հարցի՝ խնդրում եմ արձագանքեք: 3-րդ երկրից ներմուծվել են ապրանքի նմուշներ (տեստերներ), որոնք օգտագործվել են ապրանքի իրացման փուլում հաճախորդներին սպասարկելու ընթացքում: Իհարկե ինվոյսում նշված է, որ տեստերներ են և գինը 1$ է նշված և այդ նույն արժեքով էլ մաքսազերծվել է: Խնդրում եմ հուշեք, թե՞ օգտագործված տեստերները ինչպե՞ս ծախսագրել և ելքագրել: Շնորհակալություն:

Արդյո՞ք պահվելու է դրոշմանիշային վճար

Գայանե. Բարև Ձեզ: Կասեք խնդրում եմ, վարսավիրական ծառայություն է միկրոյի դաշտում: Եթե աշխատող ընդունի 5 000 շահութահարկ, 5000 էլ սոց., թե՞ ինչքան որ աշխատավարձն է, դրա 3.5%-ը, իսկ դրոշմանիշային վճար աշխատողից պահվում է, թե՞ ոչ: Բացի այն, որ Ա/Ձ-ն տարեկան 18 000 պիտի վճարի, դե պայմանական՝ ըստ շրջանառության չափից, դա գիտեմ: Շնորհակալ եմ:

Հնարավո՞ր է դադարեցման դիմումն ուղարկել հետին ամսաթվով

Արմեն. Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն, որը միկրոձեռնարկատիրության համակարգում է գործում և մատուցում է զբոսավարի ծառայություններ, 2020թ-ին գործունեություն չի իրականացրել, և այժմ ցանկանում է դադար տալ գործունեությունը անորոշ ժամկետով: Հնարավո՞ր է արդյոք դադարի դիմումը ուղարկել հետին ամսաթվով 01.01.2021-ից, որպեսզի, եթե 2021 թվականին գործունեություն չիրականացնի, դրոշմանիշային վճար չվճարի։

Ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ նման բացթողումները

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես սկսնակ հաշվապահ եմ և գործի անցնելուց առաջ ծանոթացել եմ առկա իրավիճակին, որը կարծում եմ անմխիթար է ))։ ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ դաշտում, այն բացվել է 2019 թվականին, բայց գործունեություն ծավալում է նախորդ տարվա հոկտեմբեր ամսից: Տնօրենի գրանցման հայտ ուղարկված չէ, ԱԱՀ հաշվարկներ և հաշվետվություններ նույնպես ուղարկված չեն: Ինչպիսի՞ խնդրի լուծման առաջ եմ հիմա ես կանգնած, և ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ նման բացթողումները:

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության հաշվետվության լրացման հետ կապված

Արմինե. Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել: Իմ Ա/Ձ-ն աշխատում է միկրոձեռնարկատիրական գործունեությամբ: Խնդրում եմ ասել՝ միայն 256 ձևով եմ ուղարկում հաշվետվությունը և նեքևի դասիչը ինչպե՞ս լրացնեմ, եթե զբաղվում եմ տպագրական ծառայություններով: Նախապես շնորհակալ եմ:

Արդյո՞ք հոգեբանական ծառայություններ մատուցող կազմակերպություն կարող է ազատվել ԱԱՀ-ից

Հասմիկ. Բարև Ձեզ: Հարկային օրենսգրքի հոդված 64 2-րդ մասի 11-րդ կետի համաձայն բժշկական ծառայությունները ազատված են ԱԱՀ-ից: Արդյոք հոգեբանական ծառայությունը, հոգեթերապիան կարո՞ղ է համարվել ազատված է ԱԱՀ-ից: Այդ գործունեությանը ամենահամապատասխան դասակարգիչը կարծում եմ 86.22.0-ն է, որը մտնում է առողջապահության բաժնի մեջ: Ինչպես նաև կա բժշկական օգնության և սպասարկման տեսակների մասին 2008 թվականի 276 որոշման մեջ (կետ 74)։ Հոգեբանական գրասենյակը չի գտնվում հիվանդանոցի, կլինիկայի տարածքում, լիցենզավորված անձ չէ, քանի որ այդ գործունեությունը ՀՀ-ում որքանով տեղյակ եմ չի պահանջում լիցենզիա: