ՍՊԸ-ի գործունեության դադարեցման վերաբերյալ
Արմինե.
Բարև Ձեզ: Ունեմ ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ, որի միակ աշխատողը տնօրենն է, այժմ ուզում եմ ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը: Կխնդրեի քայլերով և հերթականությամբ ասել՝ ի՞նչ պետք է արվի, խոսքս աշխատողին ազատելու, 207 ձևը լրացնելու, եկամտային և սոցի հաշվետվությունը հանձնելու և մյուս տարի սոց. և շահութահարկ հանձնելու մասին է:
Ի՞նչ է անհրաժեշտ հարկային գործակալ հանդիսանալու համար
Անի.
Հարկային գործակալ հանդիսանալու համար ի՞նչ է անհրաժեշտ:
Տալ հաշվապահական ձևակերպումներ
Անի.
Օգնեք ձևակերպեմ:
Մատակարարից գնվել են շինանյութեր, որի ընդունման ժամանակ հայտնաբերվել է պակասորդ։
Դտ 229 կտ 521, թե՞ դտ 714 կտ 521 :
Վերջնահաշվարկ
Սարգիրս.
Բարև Ձեզ: Եթե ես գրանցված աշխատող եմ եղել և աշխատել եմ 2,5 տարի և արձակուրդում եղել եմ ընդամենը երեք օր: Աշխատանքից ազատվելուց վերջնահաշվարկ ինչպե՞ս է արվում:
Ա/Ձ-ի գործունեության հասցեի փոփոխության հետ կապված
Արմեն.
Բարև Ձեզ: Ա/Ձ-ն աշխատում է շրջհարկով, հիմա գործունեության վայրը մեկ հասցեից փոխվել է ուրիշ հասցե: Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ փոփոխություն է պետք անել գրանցման մեջ, և ՀԴՄ հասցեն ինչպե՞ս են փոխում:
Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա
Գայանե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք մի հարցում: Շտրիխ կոդերի և քյու ար կոդերի համար լիցենզիայի պահանջ կա՞, թե՞ ոչ: Լիցենզավորման մասին օրենքի 43 հոդվածը և հարկային օրենսգրքի 390 հոդվածը կարդացի, բայց կցանկանայի ձեր կարծիքն էլ լսել... Լիցենզավորման մասին օրենքում 3206 ծածկագի՞րն է, թե՞ սխալվում եմ: Շնորհակալ եմ:
Բնապահպանական վճարի և շրջանառության հարկի ճշգրտված հաշվարկ
Մարի Համբարձումյան.
Բարև Ձեզ: 3-րդ եռամսյակի բնապահպանական վճարը և շրջհարկը ճշտված պետք է հաշվետվություն ուղարկեմ։ Կարո՞ղ է տույժ գա ուշ փոխանցման և ներկայացման համար: Հրահանգը ստացել եմ հարկայինից՝ ճշտվածը ներկայացնել և համապատասխան գումարը փոխանցել բյուջե։
Վերջնահաշվարկ
Անի.
Բարև Ձեզ։ Աշխատողը ընդունվել է փոխարինող ուսուցիչ, 12 օր հետո ազատվել է։ Աշխատավարձը վճարվել է փոխտնօրենի տված տեղեկանքի հիման վրա: Կատարել եմ մեկ օրվա վերջնահաշվարկ: Այդ դեպքում պե՞տք է հաշվարկի համար վերցնել պաշտոնական դրույքաչափը, թե՞ փաստացի ինչքան կստանար, եթե մեկ ամիս աշխատեր։
Մայրություն նպաստ
Զառա.
Բարև Ձեզ: 2020թ. փետրվար ամսվանից դուրս եմ եկել աշխատանքի՝ մայրական խնամքից հետո: Հիմա նորից բալիկի եմ սպասում: Ուզում եմ օգտվել չվճարվող արձակուրդից մինչև 3 տարեկան բալիկների համար նախատեսված: Ու հիմա հետաքրքիր է, որ ապրիլին նորից ֆիզ. գնամ՝ ինչպե՞ս է հաշվարկվելու ֆիզի գումարը ու հնարավո՞ր է դա:
Աշխատավարձից արվող պահումները վճարու՞մ է գործատուն, թե՞ աշխատողը
Մաշ.
Բարև ձեզ։ Կուզենայի իմանալ՝ ըստ ՀՀ օրենքի աշխատավարձից արվող պահումները գործատու՞ն է վճարում, թե՞ աշխատողը։ Եթե աշխատողի հետ կա մաքուր աշխատավարձի կոնկրետ պայմանավորվածություն, հնարավո՞ր է, որ աշխատավարձը քարտին փոխանցվելուց հետո որևէ պահում արվի։
Աշխատողը քանի՞ աշխատանքային օր կարող է արձակուրդ գնալ իր հաշվին
Անի.
Բարև Ձեզ: Աշխատողին քանի՞ օրով կարելի է իր հաշվին արձակուրդ տալ, և ինչպե՞ս պետք է հրամանը ձևակերպել, և արդյո՞ք դրա համար աշխատողը պետք է դիմում գրի:
Ինչպե՞ս իրականացնել կանխավճարի վերադարձը
Գայանե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: ՀԴՄ սարքի 10 000 դրամի կանխավճարը ինչպե՞ս է վերադարձվում: Գիտեմ, որ պետք է դիմում ներկայացնել: Կօգնե՞ք հերթական քայլերով: Կանխավ շնորհակալ եմ:
Եկամտային հարկի հաշվետվության վերաբերյալ
Մելինե.
Բարև ձեզ: Եթե աշխատողը նոյեմբեր ամսից գնում է արձակուրդ, դա ցույց տրվու՞մ է նոյեմբեր ամսվա եկամտային հարկի հաշվետվության մեջ:
Հաշվապահական հաշվեկշռի հետ կապված
Մարիամ.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հասկանալ՝ ինչպե՞ս միայն ձեռքի տակ ունենալով հաշվեկշիռ որոշել կազմակերպությունը՝
ա) լավ է աշխատել,
բ) վատ է աշխատել,
գ) շատ լավ է աշխատել,
դ) շատ վատ է աշխատել,
ե) փոփոխություն տեղի չի ունեցել։
Նախապես շնորհակալություն:
Արդյո՞ք անհատ ձեռնարկատերը իրավունք ունի բնակարանում գործունեություն իրականացնել
Արամ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Արդյո՞ք անհատ ձեռնարկատերը իրավունք ունի բնակարանում իրականացնել գործունեություն և գրանցել ՀԴՄ տվյալ հասցեում: Ի՞նչ հիմքով կարող է հարկային տեսչությունը թույլ չտալ ՀԴՄ կիրառել տվյալ հասցեում:
Կազմակերպությունը ֆիզ. անձից ձեռք է բերել ավտոմեքենա
Սուրեն.
Բարև Ձեզ:
Մեր կազմակերպությունը ձեռք է բերում ավտոմեքենա ֆիզիկական անձից։
Հարց 1։ Խնդրում եմ ասեք, դրա համար հաշիվ ապրանքագիր անհրաշե՞շտ է։
Հարց 2։ Ի՞նչ ձևով է հաշվարկվելու և վճարվելու ֆիզիկական անձի եկամտային հարկը։
Կանխավ շնորհակալ եմ:
Տալ հաշվապահական ձևակերպումներ
Հայկ.
Բարև Ձեզ, կխնդրեի օգնել:
Եթե ՍՊԸ-ն հաշիվ-ապրանքագրով ձեռք է բերել լիթիումի իոնային մարտկոցներ էլեկ. գործիքների համար, սակայն այդ գործիքները ընկերության բալանսում չկան, ապա այդ ձեռքբերումը որպես ի՞նչ ձևակերպեմ: Ճի՞շտ կլինի արդյոք արագամաշ առարկաներ ձևակերպել /ընդհանուր արժեքով 75 000 դրամ/:
Շնորհակալություն:
Ինչպե՞ս որոշել ռոյալթին
Մարի.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք լուծել այս խնդիրը: Հանքաքարում պղնձի պարունակությունը կազմում է Cu 0,4% /K կ.հ./: Տարեկան մարվող պաշարների քանակը կազմում է 50 հազ. տոննա: Հարստացուցիչ ֆաբրիկայում կորզման գործակիցը /K կ.ֆ./ կազմում է 0.5, մետալուրգիական գործարանում /K կ.մ/ 0.75: 1 տ. պղնձի գինը կազմում է Cu = 6 000 $/տ.: Խտանյութի ինքնարժեքը կազմում է հասույթի 75%: Որոշել ռոյալթին:
Վերջնահաշվարկ
Մելինե.
Բարև Ձեզ: Վերջնահաշվարկ հաշվելիս, եթե միջին ամսական աշխատավարձը փոքր է նվազագույն աշխատավարձից, և աշխատողը աշխատում է կես դրույք աշխատաժամանակով, այդ դեպքում էլ ենք վերցնում նվազագույնը, թե՞ կեսը նվազագույնի:
Արդյո՞ք խանութները կարող են պահանջել ԱԱՀ-ով հաշիվներ
Լիանա.
Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն արտադրող է և աշխատում է շրջ. հարկով։ Բայց շատ խանութներ պահանջում են ԱԱՀ-ով հաշիվ։ Ւնչպե՞ս անեմ։