Վերջնահաշվարկ

Աննա. Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ մի հարցով օգնեք: Ինչպե՞ս ճիշտ հաշվարկեմ վերջնակաշվարկը: Արդյոք ճի՞շտ է, որ կիսատ ամիսները չպետք է հաշվի առնեմ միջինը հաշվելուց: Օրինակ, եթե ընդունվել է 15.11.2019 և ազատվել է 08.10.2020-ին, պետք է աշխատավարձի հանրագումարը բաժանեմ 10-ի, թե՞ 12-ի: Կանխավ շատ շնորհակալ եմ:

Անհրաժե՞շտ է արդյոք փոխկապակցված ճանաչվելու պահից սկսած ՀԴՄ կտրոն տրամադրվի պարտադիր անվանացանկով

Արամ. Բարև Ձեզ, եթե 2 կազմակերպություններ համարվում են փոխկապակցված` A կազմակերպության շրջանառությունը 100 000 000, իսկ B կազմակերպությանը 15 000 000: Արդյո՞ք B կազմակերպությունը փոխկապակցված ճանաչվելու պահից պետք է ՀԴՄ կտրոն տրամադրի պարտադիր անվանացանկով:

Ո՞րն է համարվում ՀՀ-ում վերավաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով հիմնավորված ծախս

Տիգրան Վ. Արդյո՞ք ներքին շուկայից վերավաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքի հետ տրվող հաշիվ ապրանքագրերը կարո՞ղ են համարվել ապրանքներ ձեռք բերելու հիմնաորված ծախսեր և հանդիսանան հիմք շրջ. հարկի 4%, բայց ոչ պակաս 1.5% նվազեցման հիմք։ Կամ ի՞նչն է համարվում ՀՀ-ում վերավաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով հիմնավորված ծախս։

Հաշվապահի անհատական դասընթացների վերաբերյալ

Emmi. Փնտրում եմ ԲԱՆԻՄԱՑ գլխ. հաշվապահի անհատական դասընթացների համար։ Երեկոյան ժամի 18:00-ից հետո 2 ժամ տևողությամբ։ Կա՞ն մասնագետներ, ովքեր անհատական դասընթացներ են անցկացնում։ Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք սա կանխիկ, թե՞ անկանխիկ գործարք է

Արամ. Բարև Ձեզ: Կազմակերպությունը ստացել է հաշիվ՝ 400 000 դրամ: Գումարը դրամարկղից տրվել է առհաշվին, առհաշիվը տարել է բանկ և փոխանցել է գործընկերոջ հաշվին: Սա կանխիկ, թե՞ անկանխիկ գործարք է:

Վերջնահաշվարկ

Արմինե. Բարև Ձեզ։ Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ծանուցում եմ ստացել, որ հաստիքի կրճատման հետևանքով դեկտեմբերի 3-ից լուծվում է աշխատանքային պայմանագիրս։ Նշված է, որ ըստ Աշխատանքային Օրենսգրքի 129-րդ հոդվածի կվճարեն արձակման նպաստ մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, և 115-րդ հոդվածի 2-րդ մասով տուգանք՝ ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար միջին օրական աշխատավարձի չափով /2 ամիս առաջ պետք է ծանուցեին/։ Իմ ամսական աշխատավարձը հարկերով 160 000 դրամ էր, մաքուր՝ 118 200, ունեմ նաև 35 չօգտագործված արձակուրդային օր։ Խնդրում եմ կասեք՝ իմ վերջնահաշվարկը ինչքա՞ն պետք է լինի: Շնորհակալություն:

Ի՞նչ է անհրաժեշտ Ա/Ձ-ի անվանափոխություն կատարելու համար

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել, եթե Ա/Ձ-ն պետք է փոխել մեկ ուրիշի անունով, ի՞նչ է անհրաժեշտ դրա համար: Եվ, եթե այդ մեկ ուրիշը աշխատում է այլ վայրում /ոչ պետական/՝ կարո՞ղ է արդյոք դա խնդիր լինել:

Ա/Ձ-ն զբաղվում է ավտոմեքենաների առք և վաճառքով

Արամ. Բարև ձեզ: Ա/Ձ-ն աշխատում է շրջանառության հարկով և իրականացնում է ավտոմեքենաների առք և վաճառք: Հարց 1: Արդյո՞ք դա հանդիսանում է սովորական առևտուր և կարո՞ղ ենք հարկվել 1.5 տոկոսով: Հարց 2: Երկար ժամանակ մեքենան չի վաճառվել և տվյալ պահին վաճառվում է ինքնարժեքից պակաս՝ արդյո՞ք դա կարող է խնդիր առաջացնել:

Ի՞նչ դրույքաչափով պետք է կատարվի արտաժամյա աշխատանքի վարձատրությունը

Եթե աշխատողն աշխատում է շաբաթական 6 օր՝ 10:00-18:00, և հարկադրված է կատարել նաև արտաժամյա աշխատանք: Խնդրում եմ պարզաբանել՝ ի՞նչ դրույքաչափով պետք է կատարվի վճարումը, և քանի՞ ժամ շաբաթական պետք է կազմի ընդհանուր աշխատանքի տևողությունը:

Կարո՞ղ է արդյոք գուրծունեությունը դադարեցրած կազմակերպությունը ավտոմեքենա գնել

Ani. Հարգելի հաշվապահներ, 3 հարց ունեմ: 1. Կարո՞ղ է արդյոք գործունեության դադարի մեջ գտնվող կազմակերպությունը գնել ավտոմեքենա: 2. Եթե չի կարող, ապա ո՞նց վարվել, գործունեության վերսկսում տալ առանց աշխատակից գրանցելու և գնե՞լ ավտոմեքենան: 3. Կազմակերպության վրա գրանցելու համար ի՞նչ տվյալներ և փաստաթղթեր են պետք, որտե՞ղ է անհրաժեշտ դիմել:

Երեխայի խնամքի արձակուրդից վերադարձած աշխատողի արտոնությունների վերաբերյալ

Ողջույն, հարգելի փորձագետներ: Մինչև երեխայի 1.5 տարին լրանալը աշխատակիցը վերադարձել է իր ցանկությամբ աշխատանքի` երեխայի խնամքի արձակուրդից: Աշխատողն ունի արտոնություններ և կարող է աշխատել ոչ լրիվ աշխատաժամանակով: Ոչ լրիվ աշխատաժամանակը ի՞նչ տևողությամբ կարելի է սահմանել, անհրաժե՞շտ է արդյոք համաձայնագիր և հրաման ձևակերպել, և այդ աշխատաժամանակը ևս տաբելում նշվու՞մ է: Կանխավ շնորհակալություն:

Արդյոք հնարավո՞ր է ֆիզ. արձակուրդ գնալ ավելի ուշ, քան սահմանված է օրենքով

Բարև ձեզ: Կցանկանայի իմանալ, արդյո՞ք հնարավոր է ինչ-որ կերպ /քիչ թե շատ օրինական/ ֆիզ. արձակուրդի գնալ ավելի ուշ, քան սահմանված է օրենքով /հղիության 154-րդ օրը/, և ստանալ օրենքով սահմանված կարգով վարձու աշխատողին հասանելի մայրության նպաստը։ Կանխավ շնորհակալություն։

Կարելի է արդյո՞ք կնքել համաձայնագիր գումարի չափը պայմանագրում սահմանվածից փոքր նշելու համար

Էլինա. Հարգելի իրավաբաններ/հաշվապահներ, խնդրում եմ օգնել: Փոխատու՝ ֆիզ․անձ/հիմնադիրը/, փոխառու՝ ՍՊԸ, Քաղաքացիական օրենսգիրք - Հոդված 882 3 մասի համաձայն "Եթե փոխառության պայմանագիրը սույն հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերով վիճարկելիս պարզվում է, որ փոխառուն դրամը կամ այլ գույքն իրականում չի ստացել փոխատուից, փոխառության պայմանագիրը համարվում է չկնքված: Եթե դրամը կամ այլ գույքը փոխառուն փոխատուից ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով, պայմանագիրը կնքված է համարվում ստացված քանակի գումարի կամ գույքի չափով:" Ճի՞շտ եմ հասկանում, որ վիճարկումը կատարվում է դատարանով։ Կարելի է արդյո՞ք կնքել ինչ-որ համաձայնագիր գումարի չափը պայմանագրում սահմանվածից փոքր նշելու համար, եթե երկու կողմն էլ համաձայն են, թե՞ պարտադիր է վիճարկել։ Եվ ՔՕ-ում արգելող հոդված չգտա փոխառության գումարի չափի վերաբերյալ և անտոկոս տրամադրելու։ Խնդրում եմ գրել հոդվածները, եթե կա սահմանափակում։

“Դայակ` պետության հաշվին” ծրագրի վերաբերյալ

Արմինե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես օգտվում եմ "Դայակ` պետության հաշվին" ծրագրից, դայակը ֆիզ. անձի ՀՎՀՀ է հանել: Մեզ ասել են, որ պետք է տարեկան հաշվետվություն ուղարկել, բայց չգիտենք, թե երբ և ինչ հաշվետվություն: Կուղղորդե՞ք: Եվ միայն դայակը պե՞տք է հաշվետվություն ուղարկի։ Նախապես շնորհակալություն:

Սոց․ վճարը վճարվում է ամբողջ տարվա, թե՞ միայն աշխատած ամիսների համար

Բարև Ձեզ: Եթե միկրոձեռնարկության դաշտում աշխատող Ա/Ձ-ն գրանցվել է տարվա կեսին, սոց. վճարը ամբողջ տարվա համար է վճարու՞մ, թե՞ աշխատած ամիսների։