Հարկային գրանցումը բավարա՞ր է գործունեություն ծավալելու համար

Artak. Բարև Ձեզ: Կազմակերպությունը զբաղվելու է հիգիենայի պարագաների՝ ողողման հեղուկների և այլն, արտադրությամբ: ՍՊԸ, թե՞ ԱՁ: Արդյո՞ք պետք է առանձին լիցենզավորում կամ սերտիֆիկացիա, թե՞ հարկային գրանցումը բավարար է գործունեություն ծավալելու համար: Շնորհակալություն:

Ի՞նչ գործողություններ են իրականացվում ՀԴՄ-ի օգտագործման ժամանակ

Արմեն. Բարև Ձեզ: Ա/Ձ-ն հանդիսանում է շրջհարկ վճարող և զբաղվում է մանրածախ վաճաքով՝ կարո՞ղ եք ասել ՀԴՄ-ի օգտագործման ժամանակ ամեն ամսվա կտրվածքով ի՞նչ գործողոթյուններ են իրականացվում՝ z-ի մասին է խոսքը և նմանատիպ ի՞նչ քայլեր կան:

Ֆիզ. անձին պետք է դուրս գրել հարկային հաշիվ, թե՞ հաշվարկային փաստաթուղթ

Anna. ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը ֆիզ. անձին դուրս է գրելու հարկային հաշիվ, թե՞ հաշվարկային փաստաթուղթ: Կանխավ շնորհակալ եմ:

Կա՞ աշխատակիցների քանակի սահմանափակում միկրոձեռնարկատիրության սուբյեկտի համար

Նարինե. Բարև Ձեզ: Խնդրում եմ տալ տեղեկություն այն մասին, թե կա արդյո՞ք աշխատակիցների քանակի սահմանափակում միկրոձեռնարկատիրության հարկով աշխատող սուբյեկտի համար։ Շնորհակալություն:

Ա/Ձ-ն ֆրիլանս աշխատանքներ է կատարում

Տիգրան. Ունեմ ԱՁ՝ ՏՏ ոլորտում: Աշխատողներ չկան, միայն ես եմ, աշխատանքս ֆրիլանս տարբերակով է։ Ինչպե՞ս կարող եմ ինքս իմ հարկերը վճարել։ Կարո՞ղ եք անհրաժեշտ գործողություններն ու քայլերը նկարագրող հղում տալ:

Արդյոք հնարավո՞ր է շահութահարկի հաշվարկ չներկայացնել

Անի. Հարգելի հաշվապահներ, եթե ՀԿ-ի եկամուտները միայն դրամաշնորհներից են, ապա կարո՞ղ է շահութահարկի հաշվարկ չներկայացնել, թե՞ պետք է ներկայացնի զրոյական հաշվարկ:

Անձը զբաղվում է նկարչությամբ և փորագրությամբ

Բարև ձեզ։ Ես զբաղվում եմ նկարչությամբ և փորագրությամբ՝ գերեզմանաքարերի վրա։ Նաև երբեմն քարերը ես գնում եմ և վերավաճառում։ Կխնդրեի մի փոքր մանրամասնեիք, արդյո՞ք ինձ անհրաժեշտ է գրանցվել հարկային դաշտում։ Եթե այո, ապա որտեղից պե՞տք է սկսեմ:

Արդյոք հնարավո՞ր է գիշերային հավելում չվճարել աշխատողին

Արամ. Բարև Ձեզ: Կազմակերպությունը ունի մեկ վարձու աշխատող` տնօրեն: Նոյեմբերի 11-ին ժամը 22:11 ապրանքների մատակարարման հաշիվ է դուրս գրվել նույն օրվա մատակարարման ամսաթվով: Տվյալ դեպքում հնարավո՞ր է գիշերային հավելում չվճարել աշխատողին:

Անձը ցանկանում է զբաղվել օնլայն վաճառքով

Marianna. Բարև Ձեզ: Ուզում եմ զբաղվել օնլայն վաճառքով՝ մանկական խաղալիքների։ 1. Դրա համար անհրաժեշտ է բացել ԱՁ, թե՞ ՍՊԸ: Եթե ես նաև այլ տեղ գրանցված աշխատող եմ, ո՞ր տարբերակն է նախընտրելի այս դեպքում: 2. Ամսական և տարեկան ի՞նչ հարկեր և վճարներ է պետք անել: 3. ՀԴՄ կտրոն է պե՞տք տրամադրել յուրաքանչյուր վաճառքի համար: Եթե ֆիզ. անձին հաշիվ ուզենամ դուրս գրեմ, դրա համար պարտադի՞ր է այդ ֆիզ. անձի անձնագրային տվյալներ ունենալ:

Արդյո՞ք ներմուծման հայտարարությունը և մաքսայինի վիճակագրական հաշվետվությունը կազմելիս պետք է առանձնացնել ապրանքները

Արամ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԵՏՄ-ից ներմուծվել է 2 տեսակի ապրանք, 2-ն էլ 6209300000 ատգաա ծածկագրով: 1-ապրանքի գինը 100 000, իսկ 2-րդը՝ 50 000: Արդյո՞ք ներմուծման հայտարարությունը և մաքսայինի վիճակագրական հաշվետվությունը կազմելիս պետք է առանձնացնել 2 ապրանքները:

Արդյո՞ք առաջանում են եկամտային հարկի պարտավորություններ

Hayk. Բարև Ձեզ: Կխնդրեմ օգնեք: Եթե հոկտեմբեր ամսին ՍՊԸ-ի բանկային հաշվից ֆիզ. անձին 20 000 դրամ փոխանցում է արվել՝ բարեգործական նպատակով, ի աջակցություն Արցախի երեխաների, արդյո՞ք առաջանում են եկամտային հարկի պարտավորություններ, և եթե այո, ապա որ Հոդվածի համաձայն: Շնորհակալություն:

Անհրաժե՞շտ է Ա/Ձ գրանցել փոքր ուսումնական կենտրոն բացելու համար

Վերգինե. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասել փոքր ուսումնական կենտրոն ունենալու համար անհրաժե՞շտ է ԱՁ գրանցել, եթե ոչ, ի՞նչ իրավական կարգավիճակ է պետք, որպեսզի խնդիրներ չառաջանան։ Կանխավ շնորհակալություն:

Օրենքի ո՞ր կետով է սահմանվում աշխատողին օգնություն տրամադրելու կարգը

Էմիլի. Բարև Ձեզ: Ըստ օրենքի ո՞ր կետով է սահմանվում աշխատողին օգնություն տրամադրելու կարգը, և ի՞նչ թղթեր են հարկավոր: