Արդյո՞ք պետք է գրել ստորագրված հաշիվների շրջանառությունը, թե՞ ամբողջ շրջանառությունը

Ռուզաննա. Բարև ձեզ, հարցս այսպիսին է. ստացված հ/հ մի մասն եմ ստորագրել, որ քիչ հաշվանցեմ։ Հիմա 18Ա կետում գրում եմ ստորագրված հաշիվների շրջանառությունը, թե՞ ամբողջ շրջ-նը, բայց ԱԱՀ-ն ստորագրվածինը։ Եվ հարց 2. հաջորդ ամիս տեղափոխված ԱԱՀ-ն հաշվանցելու համար պե՞տք է ստորագրվի 21-30 ժամանակաշրջանում:

Ինչպե՞ս կարելի է ԱԱՀ-ի դեբետային մնացորդի գումարը փոխանցել միասնական հաշվեհամարին

Արա. Բարև Ձեզ: Կարող եք ասել՝ ՍՊԸ աշխատում է ԱԱՀ-ի դաշտում և հիմա ԱԱՀ-ի դեբետային մնացորդում ցույց է տալիս 73 000 դրամ, ինչպե՞ս կարուղ եմ այդ գումարը ստանալ կամ փոխանցել միասնական հաշվեհամարին:

Ո՞ր ամիսներն են մտնում արձակուրդայինի հաշվարկի մեջ

Բարև Ձեզ: Կօգնե՞ք ճիշտ հաշվարկել արձակուրդայինը, եթե նոյեմբեր 2-ից արձակուրդի գնա աշխատողը, ո՞ր ամիսներն են մտնում հաշվարկի մեջ: Աշխատանքը 5 օրյա է, 25 աշխ. օրով, սոց. վճար վճարող չէ: Հետևյալ ամիսներին ստացել է՝ 2020թ. սեպտ. 103 400 Օգոստոս 103 400 Հուլիս 103 400 Հունիս 103 400 Մայիս 103 400 Ապրիլ 103 400 Մարտ 103 400 Փոտրվար 103 400 Հունվար 71 105 /ամսվա կեսից է աշխատել/ 2019թ. դեկտեմբեր 229 218 /135 818 արձակուրդային + 94 000 պարգևատրում/, դեկտեմբերի 3-ից հունվարի 14-ը արձակուրդում: Նոյեմբեր 94 000 Հոկտեմբեր 94 000 Սեպտեմբեր 141 000 Օգոստոս 141 000

Արդյո՞ք առաջանում է եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորություն

Hayk. Բարև Ձեզ, Այսպիսի հարց ունեմ. շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն իր բանկային հաշվից գումար է փոխանցել Ֆիզ. անձին՝ նրա կատարած ծառայության դիմաց: Սակայն պայմանագիր, հաշիվ կամ ակտ չունենք ֆիզ. անձի հետ: Այս դեպքում՝ կարո՞ղ եմ այդ փոխանցած գումարի չափով ծախս ճանաչել, թե՞ ոչ: Եվ ուզում եմ իմանալ, եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորություն առաջանու՞մ է մեր ընկերության համար: Շնորհակալություն:

Արդյո՞ք ճիշտ է այս հաշվարկը

Վազգեն. Բարև ձեզ, աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 01.08.2020թ.-ին: Հոկտեմբերի 1-ին ստացել է ֆիզ. արձակուրդի թերթիկ: Օգոստոս և սեպտեմբեր ամիսներին ստացել է 100 000 աշխատավարձ: Աշխատակիցը հանդիսանում է սոց. վճար վճարող: Արդյո՞ք ճիշտ կլինի տվյալ հաշվարկը.
1. 100 000 + 100 000 = 200 000
2. 200 000 / 12 = 16 666, քանի որ օրենքով միջին ամսական աշխատավարձը պետք է լինի նվազագույն աշխատավարձի 50 տոսկոսից ոչ պակաս՝ հիմք ենք վերցնում 91 276-ի կեսը 45 638:

Արդյո՞ք հնարավոր է աշխատել կիրակի օրը և դրա փոխարեն ուրիշ օր հանգստանալ

Վազգեն. Բարև Ձեզ: Աշխատանքային պայմանագրով աշխատողը աշխատում է 6 օրյա ռեժիմով՝ երկուշաբթիից շաբաթ աշխատանքի, իսկ կիրակի օրը հանգիստ: Եթե աշխատողը ինչոր կիրակի օր աշխատի, դրա փոխարեն ուրիշ օր հանգստանա, կարո՞ղ է դա խնդիր լինել: Եվ արդյո՞ք դրա համար պարտադիր պետք է կազմել համաձայնագիր:

Դրոշմանիշային վճարի հետ կապված

Վազգեն. Բարև ձեզ, աշխատակիցը ստացել է աշխատավարձ նվազագույնից պակաս: Փաստաթղթավորելիս աշխատավարձի հաշվարկի տեղեկագրի մեջ նշված է աշխատավարձից պահվող հարկերը, նաև դրոշմանիշային վճարը, սակայն վերջնական վճարվող աշխատավարձի թվից նվազեցված չէ դրոշմանիշային վճարը, քանի որ գործատուի հաշվին պետք է վճարվի: Կա որևէ՞ սխալ, որ աշխատավարձի հաշվարկի տեղեկագրի մեջ գրված է դրոշմանիշային վճարի գումարը:

Ինչպե՞ս հաշվարկել աշխատակցի աշխատավարձը

Վազգեն. Բարև ձեզ: Աշխատակիցը ընդունվել է աշխատանքի սեպտեմբերի 8-ին: Աշխատում է 6 օրյա աշխատանքային շաբաթով, աշխատավարձը 100 000 դրամ: Սեպտեմբեր ամսին աշխատել է 127 ժամ: Ինչպե՞ս հաշվարկել աշխատակցի աշխատավարձը:

Ինչպե՞ս հաշվարկել վերջնահաշվարկը

Meline. Բարև ձեզ: Ինչպե՞ս հաշվարկել վերջնահաշվարկ, եթե աշխատակիցը ընդունվել է 2017թ.-ի փետրվար ամսին, 2017թ.-ի սեպտեմբերին գնացել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդի, ազատվել է 2020 թվականի սեպտեմբերին:

Արդյո՞ք վճարումը կատարվում է հիմնական աշխատավայրից

Լիաննա. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասել, եթե աշխատողը համատեղության կարգով աշխատում է երկու տեղ և անաշխատունակության թերթիկ է բերում, վճարումը կատարվում է հիմնական աշխատավայրից, թե՞ երկուսն էլ պետք վճարեն: Եվ կխնդրեի hիմքերը նշել: Կանխավ շնորհակալություն:

Որտեղի՞ց գտնել հիմնական միջոցների մաշվածության դրույքաչափերը

Մարտին. Բարև Ձեզ, ես ցանկանում եմ տեղեկանալ, որտեղի՞ց կարող եմ գտնել հիմնական միջոցների մաշվածության դրույքաչափերը։

Ո՞նց են որոշվում հաշվապահական ծառայության գները

Ani. Բարև Ձեզ, հարգելիներս: Ինձ հետաքրքիր է, ո՞նց են որոշվում հաշվապահական ծառայության գները, կախված գրանցման տեսակից, հարկման համակարգից, ներմուծում, արտահանումից, հաշիվների քանակից /մարզերի համար/:

Հնարավոր է արդյո՞ք աշխատակցին հետ չընդունել աշխատանքի

Ռուզան. Բարև Ձեզ: Ուզում էի իմանալ, եթե ես երեխայի խնամքի արձակուրդս վերցրել եմ 3 տարի ժամկետով և այս ամիս ավարտվում է 2 տարի ժամկետս, ուզում եմ վերադառնալ աշխատանքի, բայց ինձ ասում են, քանի որ հիմա ակտիվ աշխատանքի մեջ չենք և երկրում արտակարգ դրություն է, կորոնավիրուսով և պատերազմով պայմանավորված, չեն կարող հետ ընդունել​ /նշեմ, որ թեև ակտիվ աշխատանքի չենք, բայց բոլոր աշխատողները վարձատրվում են/: Ուզում եմ իմանալ՝ կարո՞ղ է այդպիսի բան լինել, և ո՞րն է այդ հիմնավորման իրավական հիմքը:

Ինչպե՞ս հաշվարկել միջին աշխատավարձը

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատողը աշխատանքի է ընդունվել 2020թ.-ի հունվարին, արձակուրդ եմ վճարել 8 ամիսների համար՝ 16 աշխատանքային օր, մնացած 4 ամսիների համար, որ վճարեմ, ինչպե՞ս եմ աշխատավարձի միջինը հաշվարկելու: Այդ 4 ամիսների միջինն եմ վերցնելու՞: Շնորհակալ եմ:

Արդյո՞ք հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող աշխատակցի անունը նշվելու է տաբելում

Ani. Բարև Ձեզ: Եթե աշխատողը հոկտեմբերի 1-ից գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում, ապա նրա անունը նշվելու՞ է տաբելում, և եթե այո, ապա ինչպե՞ս: