ՀԴՄ կիրառության կանոնների խախտման տուգանք

Նարե․

Բարև Ձեզ, հարգելի հաշպահներ։ Հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնների խախտման հետևանքով ԱՁ-ին՝ համաձայն ՀՕ 416 հոդվածի, առաջադրվել է տուգանք։ Օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում տուգանքը չմարելու դեպքում հարկային ի՞նչ հետևանքներ կարող են առաջանալ (լրացուցիչ տույժ, տուգանք և այլն)։ Խնդրում եմ նշել նաև համապատասխան հոդվածի հղումը։

Հիմնական միջոցի վաճառք

Վահագն․

Բարև Ձեզ։ ԱՁ-ն զբաղվում է ավտոպահեստամասերի վաճառքով և աշխատում է շրջ. հարկով։ Մի տարի առաջ ամբարձիչ սարքավորում ներմուծեցինք ՌԴ-ից, ավտոտեխսպասարկման կետ բացելու համար, բայց սպասարկման կետը չբացվեց, և հիմա այդ հիմնական միջոցը այս տարի վաճառեցինք։

Հիմա հարց․ այդ գույքի վաճառքի գումարը պետք է գրեմ շրջ. հարկի հաշվետվության առևտրի տողում, թե՞ 16 տողում (Այլ գործունեությունից կամ այլ ակտիվների օտարումից ստացվող եկամուտներ)։ Եվ ամենակարևորը՝ ի՞նչ դասակարգիչ նշեմ հաշվետվության մեջ։ Նույն դասակարգիչն, ինչ որ ավտոպահեստամասերի վաճառքի դեպքում։

Գյուղատնտեսական գործունեություն

Նարինե․

Բարև Ձեզ։ Մարզում գյուղատնտեսական գործունեություն ծավալող ֆիզ․ անձը, որը զբաղվում է հատապտղի արտադրությամբ, նախատեսում է գրանցվել որպես ԱՁ , ի՞նչ հարկեր պետք է վճարի։

24 ժամյա հերթափոխ

Արմեն․

Ես ուզում եմ իմանալ՝ կազմակերպությունը, որի աշխատակիցը օրենքով չի կարող աշխատել հերթափոխը 24 ժամ ռեժիմով, բայց կազմված է 24 ժամյա հերթապահության գրաֆիկ և հերթապահում է 24 (1 կեսօվա ընդմիջումը) ռեժիմով ամեն 4-րդ օրը տաբելով վարձատրվում ամիսը 168 ժամի համար, ինչպե՞ս պետք է հաշվարկվի ամսական աշխատավարձը։

Սարքավորման մաշվածություն

Գայանե․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ կազմակերպությունը 2023թ ապրիլի 1-ն ձեռք է բերել 1 500 000 դրամով սարքավորում, որը տեղակայվել է 2023թ մայիսի 1-ն՝ դառնալով մատչելի օգտագործման համար: Սակայն սարքավորման շահագործումը սկսվել է 2023թ հուլիսի մեկից: Որքա՞ն կկազմի սարքավորման մաշվածության ծախսը 2023թ դեկտեմբերի 31-ին, եթե սարքավորման օգտակար ծառայության ժամկետը 8 տարի է։

Միջանկյալ շահաբաժին

Հայկ․

Բարև Ձեզ: Եթե ՍՊԸ հիմնադրին բանկով փոխանցվում է միջանկյալ շահաբաժին, ապա տվյալ ամսվա եկամտայինի հաշվարկում արդյո՞ք հարկը պետք է հաշվարկել և վճարել բյուջե: Եթե ոչ, ապա ինչպե՞ս է միջանկյալ շահաբաժինների վճարման կարգը։

Մայրության արձակուրդ հեռահար աշխատանքի դեպքում

Նարինե․

Բարև Ձեզ։ Եթե աշխատում եմ ՀՀ-ում հեռահար, գտնվում եմ Հայաստանից դուրս, մայրության արձակուրդից կարո՞ղ եմ օգտվել։ Անաշխատունակության թերթիկը ներկայացնելու եմ, քանի որ հաշվառված եմ բուժ․ հիմնարկում կանանց կոնսուլտացիայում: Ի՞նչ խնդիր կարող է առաջանալ։

Գործունեության դադարեցում

Կարեն․

Մեր ՍՊԸ զբաղվում էր մաքրման ծառայություններով, և մայիսի 15 -ից դադարեցնում է գործունեությունը։ Խնդրում եմ ասեք, թե արդյոք պետք է համապատասխան հայտարարություն տալ հարկայինին գործունեությունը ժամանակավորապես դադարացնելու մասին, թե ոչ, և եթե այո, ապա ինչպե՞ս պետք է դա անել՝ էլեկտրոնային տարբերակով, թե՞ թղթային։
Կանխավ շնորհակալություն։
Հարգանքով Կ․Գրիգորյան

Անհատույց ապրանքի ստացում

Հայկ․

Բարև Ձեզ։ Անհատույց ապրանք է ստացել ԱԱՀ վճարող կազմակերպությունը։ Մատակարարը հաշիվ է գրել ընդհանուր 500 000 ՀՀ դրամ արժեքով, սակայն լրացուցիչ տվյալներում գրել է, որ անհատույց է։

Հարց 1 - Արդյո՞ք մատակարարը ճիշտ է գրել հաշիվը, թե՞ պետք էր գրել զրոյական հաշիվ։

Հարց 2 - Կասե՞ք՝ որպես գնորդ ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ տամ։ Որպես գնորդ այդ 500 000 դրամի չափով պե՞տք է եկամուտ ճանաչեմ։

Հարց 3 - Եթե անհատույց եմ ստացել, բայց հաշիվը 500 000 ՀՀ դրամ արժեքով է, ինչպե՞ս պետք է կրեդիտորական պարտքը զրոյացնել։

Ապրանքի ներմուծում ԵՏՄ-ից

Եթե ընկերությունը ԵՏՄ երկրներից ներմուծում է ապրանք, և հաշվի մեջ գրված է նաև բեռնափոխադրում առանձին տողով, այդ դեպքում ԵՏՄ գործարքներում պետք է գրվի միայն ապրանքի արժեքը, թե՞ ավելացրած բեռնափոխադրման արժեքը, որը տվյալ դեպքում կհարկվի 20%-ով։

Արդյո՞ք պետք է գրել ինքնահաշիվ

Եթե ՀՀ ռեզիդենտը մարքեթինգային ծառայություն է ստացել Դուբայի ռեզիդենտ կազմակերպությունից, այս դեպքում նշված ծառայության համար ինքնահաշիվ պե՞տք է գրվի, թե՞ ոչ, և ոչ ռեզիդենտի շահութահարկ առաջանու՞մ է, թե՞ ոչ։

Արդյո՞ք արձակուրդի ժամկետը երկարացվում է

Արմինե․

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ ասեք՝ արձակուրդի ընթացքում, ընտանիքի անչափահաս երեխաներին խնամելու անաշխատունակության թերթիկի առկայության դեպքում (7օր), արդյո՞ք արձակուրդի ժամկետը երկարացվում է և ի՞նչ կարգով է իրականացվում վճարում: Շնորհակալություն:

Վրաստանի ՀԴՄ կտրոնները արդյո՞ք ծախսը հիմնավորող փաստաթղթեր են

Վահագն․

Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ տնօրենը կանխիկ Վրաստանի խանութից ՀԴՄ կտրոնով ձեռք է բերել ապրանքներ, և այդ ապրանքները հետո ՍՊԸ- ն վաճառում է ՀՀ ում, ՀԴՄ կտրոնները համարվու՞մ են ծախսը հիմնավորող։ Եթե կա օրենքի հղում կամ պարզաբանում՝ խնդրում եմ նշեք:

Բանկային հաշվի կանխիկ մուտքեր

Վահագն․

Բարև Ձեզ։ Հետաքրքիր է, եթե ԱՁ-ն, որը աշխատում է միկրոյով կամ շրջ. հարկով, իր կանխիկ ստացված հասույթները պարտադիր պե՞տք է մուտք անի իր բանկային հաշիվ մի քանի օրը մեկ, թե՞ կարող է միայն որոշ վճարումներ կատարելու համար մուտք անի բանկային հաշիվ։ Եվ եթե պարտադիր չէ, ապա բանկային հաշիվ մուտք արվող կանխիկ գումարի սահմանափակում կա՞, օրինակ չպե՞տք է գերազանցի 300 000 դրամը։ Օրինակ, ԱՁ-ն պետք է կատարի վարկի վճարում, որը գերազանցում 300 000 դրամը, կամ պետք է վճարի ապրանքի ձեռք բերման համար, կարո՞ղ է օրինակ մուտք անել բանկային հաշիվ միանգամից կանխիկ 500 000 դրամ վճարումներ կատարելու համար։ Ոնց հասկանում եմ՝ ԱԱՀ-ով չհարկվող ԱՁ-ի վրա չի տարածվում դրամարկղային գործառնության մասին օրենքը։ Իսկ անկանխիկ օրենքը իմ բերված օրինակով մի քիչ անհասկանալի է։

ԱՁ-ն որը չունի դրամարկղի գիրք, քանի որ ԱԱՀ-ով չի հարկվում, այլ աշխատում է շրջ. հարկով, եթե իր վաճառքներից ստացված կանխիկ գումարի մի մասը մուտք անի իր բանկային հաշվին հենց բանկում, ոչ թե վճարային տերմինալի միջոցով, այդ գործարքը կհամարվի կանխի՞կ, թե՞ անկանխիկ։ Եվ կա՞ ինչ որ գումարային սահմանափակում։

Աշխատակիցը ներկայացրել է նոր հիվանդաթերթիկ

Լիլի․

Բարև Ձեզ։ Եթե աշխատողը երկարատև ժամանակ գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ, ներկայացնում է թերթիկ, բայց մեկ շաբաթ ընդմիջում է (բացակա), այնուհետև նորից ներկայացնում է բյուլետեն, ապա դա համարվու՞մ է նոր դեպք, և պետք է հաշվարկել 5 օր գործատուի, 5 օր պետության միջոցների հաշվին։

ԱԱՀ դեբետային գումարի վերադարձ

Գայանե․

Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել՝ ինչպե՞ս է իրականացվում ԱԱՀ դեբետի վերադարձը։ Ինչպե՞ս է վերադարձման կարգը, և ո՞ր համարի հաշվետվությունով կարող եմ ԱԱՀ-ի դեբետի ետ վերադարձ անել։ Կանխավ շնորհակալ եմ: