Կազմակերպությունը լիզինգով ձեռք է բերել ավտոմեքենա

Արմինե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ուղղորդել հետևյալ հարցում. Կազմակերպությունը (ԱԱՀ-ի դաշտում աշխատող) 2025թ.-ի փետրվար ամսին լիզինգով ձեռք է բերել ավտոմեքենա, որի համար վճարել է կանխավճար: Կանխավճարի համար լիզինգատու բանկի կողմից դուրս է գրվել հարկային հաշիվ, որում ԱԱՀ-ի գումարը կազմել է 3 200 200 դրամ: Այն ստորագրվել է մեր կողմից և արտացոլվել Փետրվար ամսվա ԱԱՀ-ի հաշվարկում: Արդյունքում մարտ ամսվա համար առաջացել է 1 500 000 դրամ դեբետային մնացորդ: Խնդրում եմ պատասխանել՝ մարտ ամսվա հաշվարկի 20-րդ տողում ինչպե՞ս լրացնեմ, որ ճիշտ լինի: Իմ իմանալով 20 տող Ավելացում /Ա/ 1 500 000, 20/1/ տող 1 500 000 հոդված 72 հոդված, 1-ին մաս, 9-րդ կետ: Արդյո՞ք ճիշտ եմ: Կանխավ շնորհակալություն։

Արդյո՞ք ջերմոցի օտարումն ազատված է ԱԱՀ-ից

Նոնա․

Բարև Ձեզ։ Ռեզիդենտ կազմակերպությունը 2024թ.-ին ՀՀ տարածքում հարկային հաշվով ձեռք է բերել 9406 90 310 0 ԱՏԳԱԱ ծածկագրով ջերմատուն կոնստրուկցիաներով՝ որի ներմուծումը ազատված է եղել ԱԱՀ-ից ՀՕ 64-րդ հոդվածի 2-րդ մասի 20-րդ կետի հիմքով։ Ջերմատունը շահագործման համար մատչելի դարձնելու համար ձեռք են բերվել անհրաժեշտ նյութեր և որոշակի աշխատանքներ, այդ թվում՝

• ջեռուցման համակարգի ներդրում,
• ավտոմատ կառավարման համակարգի տեղադրում,
• հողային և այլ աշխատանքներ,

Ներկայումս կազմակերպությունը նախատեսում է ջերմոցը՝ արդեն շահագործման համար պատրաստ վիճակում օտարել։ Ցանկանում եմ նշել նաև, որ համաձայն ՊԵԿ-ի 2020 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 79 իրազեկման թերթիկի՝ 9406 90 310 0 ԱՏԳ ԱԱ ծածկագրով ապրանքի օտարումը ևս համարվում է ԱԱՀ-ից ազատված: Արդյո՞ք շահագործման համար պատրաստ վիճակում գտնվող ջերմոցի օտարումը, պահպանելով նույն ԱՏԳԱԱ կոդը, համարվում է ԱԱՀ-ից ազատված գործարք՝ հիմք ընդունելով ՀՕ 64-րդ հոդվածի 2-րդ մասի 20-րդ կետը։

Ոչ ռեզիդենտի շահութահարկ շրջանառության հարկով աշխատելիս

Արուս․

Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն անհրաժե՞շտ է վճարի ոչ ռեզիդենտի շահութահարկը և հաշվետվություն ուղարկի, թե՞ դրա անհրաժեշտությունը առաջանում է միայն ԱԱՀ-ով աշխատելիս։ Շնորհակալություն։

ԱՁ ցանկանում է ՏՏ գործունեությամբ զբաղվել

Վարդան․

Բարև Ձեզ։ Ժամանակին ԱՁ-ն զբաղվել է Ավտոմեքենաների մասերի և պարագաների մանրածախ առևտրով։ Այժմ ցանկանում է ՏՏ գործունեությամբ զբաղվել՝ օգտվելով 1% շրջհարկի ռեժիմից (J62.02.1 - Էլեկտրոնային համակարգերի նախագծում, թեստավորում և մշակում)։ Խնդրում եմ հուշել՝ արդյո՞ք պետք է ԱՁ-ի գործունեության ոլորտի փոփոխության համար որևէ գործողություն անել, թե՞ դա ինքնաշխատ է տեղի ունենում, երբ ներկայացվի եռամսյակային շրջհարկի հաշվետվություն և ներքևում նշվի եկամուտների 100% ՏՏ գործունեության ոլորտի համապատասխան դասակարգիչը։ Շնորհակալություն։

Միկրոձեռնարկատիրությամբ աշխատող ԱՁ տարեկան վճարումներ

Արգիշտի․

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք: Ա/Ձ-ն, ով զբաղվում է առևտրով, 2024 թվականին աշխատել է միկրոյով, ԱՀՔ քաղվածքով երևում է, որ պետք է վճարի միայն դրոշմանիշային գումարը, բայց պե՞տք է արդյոք վճարի նաև ֆիքսված շահութահարկի գումարը և սոց վճարը։ Եվ ևս մեկ հարց․ Ա/Ձ-ի բոլոր ստացված հաշիվները և ապրանքների մատակարարումները և ծառայությունները կարելի՞ է ներառել նվազեցումների մեջ։

Ապահովագրական և տեխսպասարկման ծախսերի նվազեցում շրջհարկից

Նարե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք ասել՝ կազմակերպության ատոմեքենաների ապահովագրության, տեխսպասարկման ծախսերը` որպես վարչական ծախսեր, կարո՞ղ ենք շրջ հարկից նվազեցնել։

ՀԿ նախագահի պարտականությունների փոխանցում այլ անձի

Անան․

Բարև Ձեզ, եթե ՀԿ նախագահն ունի մինչև մեկ տարեկան երեխա և ինքն էլ չվարձատրվող աշխատող է, ի՞նչ պայմաններով, ո՞ր օրենսգրքի ո՞ր կետին հղում կատարելով՝ կարելի է նրա պարտականությունները ժամանակավորապես փոխանցել վարչության մեկ այլ անդամի և որքա՞ն ժամանակով։ Շնորհակալություն։

Շրջանառության հարկի հաշվետվության լրացում

Արտյոմ․

Բարև ձեզ, մի քանի հարց ունեմ շրջհարկի հաշվետվության լրացման հետ կապված, օրինակ՝

1. Հաշվետվության 5․4․1․ տողում լրացնում եմ ձեռքբերված ապրանքի գի՞նը;

2. 5.4.2 իրացման և վարչական ծախսեր տողում կարո՞ղ եմ գործուղման ծախսեր, կամ աշխատավարձ նվազեցնել;

3. Ի՞նչ է նշանակում Վայլդբերիզի կողմից դուրս գրված հաշիվները՝ հանձնակատարի ծառայություններ, այդ գումարները կարո՞ղ եմ նվազեցնել 5.4.2 տողում:

Շնորհակալություն։

Ozon և Wildberries ստացման կետերի գործունեություն

Գևորգ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ozon և Wildberries ստացման կետը հնարավո՞ր է որպես միկրոձեռնարկատիրություն աշխատացնել, եթե հնարավոր է, խնդրում եմ օրենքին հղում տվեք։ Կանխավ շնորհակալ եմ։

Շրջանառության հարկի հաշվետվություն

Շուշանիկ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Շրջանառության հարկի հաշվարման մեջ որպես իրացման ծախսեր պետք է արդյոք դիտարկել ԱՎՈՒՄ - ը, թե՞ զուտ աշխատավարձը: Եվ մի հարց ևս՝ շրջանառության հարկի հաշվարկման ձևը կլրացվի՞ ինքնաշխատ ձևով, թե՞ ձեռքով է անհրաժեշտ լրացնել:

Գործուղման ծախսերի չափեր

Անի Աբրահամյան․

Բարև Ձեզ։ ՀՀ կառավարության 2005թ 2335 որոշմամբ նախատեսված չափերը միայն պետակա՞ն հիմնարկներին են վերաբերվում, կարո՞ղ են ոչ պետական կազմակերպությունները ավելի քիչ վճարեն, և եթե գործուղման վայրը 30 կմ -ի քիչ է օրապահիկ վճարելու դեպքում, եկամտային հարկի վճարելու անհրաժեշտություն առաջանու՞մ է։

Մեքենայի վաճառքից առաջացող շահութահարկ

Արմինե․

Բարև ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը սեպտեմբերին ԱՄՆ-ից ներմուծել է մարդատար ավտոմեքենա, որի մաքսային արժեքը կազմում է 2 821 244, վճարվել է ներմուծման մաքսատուրք՝ 564 249, բնապահպանական հարկ՝112 850 և ԱԱՀ՝ 677 099։ Վաճառվել է 28․03․2025-ին, 4 140 000 դրամով (ներառյալ ԱԱՀ)։ Հաշվարկվել է մաշվածություն 218 650 դրամ։ Խնդրում եմ ասել, թե որքան շահութահարկ կառաջանա այս դեպքում։ Կանխավ շնորհակալ եմ։

QR կոդերը չեն տպվել

Էլեն․

Բարև ձեզ։ Ապրանքների QR - ների հետ կապված խնդիր կա: Ապրանքի վաճառք են արել, բայց վրան QR չի եղել մի մասինը: Աշխատողը սովորականով վաճառք է արել ու ՀԴՄ խփել: Ոչ մի QR չի խփել, ու ՀԾ-ի ծրագրով ցույց է տալիս այդ դրոշմավորման դաշտը բաց է,ենթակա է լրացման: Էս պարագայում հարկային դաշտում խնդիր ունենալու՞ են, թե՞ ոչ։

Վաճառք Wildberries հարթակում

Անի․

Բարև Ձեզ, հարցս վերաբերվում է շրջանառության հարկի հաշվարկին, ԱՁ-ն զբաղվում է Wildberries հարթակում վաճառքով, 2025թ․-ի 1-ին եռամսյակի детализация բաժնում պայմանականորեն 60 000 դրամ է, որից այդ եռամսյակում հաշիվ է գրվել Wildberries-ին 15 000 դրամի չափով, մնացածը ապրիլին է գրվել ապրիլի մատակարարումով։ Այդ դեպքում շրջ․ հարկը լինու՞մ է 60 000 * 10% - 15 000 * 9.5% = 4 575

Մաքսատուրքի և ԱԱՀ-ի նվազեցում շրջանառության հարկից

Նարեկ․

Բարև Ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը ներմուծում է ապրանք, որի ժամանակ առաջանում է մաքսատուրք և ԱԱՀ։ Հարցս հետևյալն է՝ մաքսատուրքը և ԱԱՀ-ն ավելանու՞մ է ապրանքի արժեքին և համարվու՞մ է ծախս 2025թ-ի համար։

Налоговая декларация заверенная налоговой службой

Вероника.

Добрый день. Я ИП на упрощенной системе налог с оборота, и у меня запросили налоговую декларацию заверенную налоговой службой. Я так понимаю это отчет 232? А как ее заверить у налоговой, ведь в личном кабинете только версия без печатей и подписей кого-то из налоговой?