Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գույքի անհատույց օգտագործման պայմանագիր

Gohar. Հարգելի հաշվապահներ, հնարավո՞ր է ֆիզ. անձի և կազմակերպության միջև կնքել անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եթե ֆիզ. անձը ապրանք է ստանում փոստով

Կարինե. Բարև ձեզ: Կցանկանայի իմանալ` ֆիզիկական անձինք երբ սովորական առցանց ապրանք են գնում, այժմ պե՞տք է հարկ վճարեն: Նախկինուն փոստով գալիս էր անվճար, իսկ 2014 թվականից հա՞րկ ենք մուծելու և ինչքա՞ն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անշարժ գույքի գործակալություն հիմնելու համար

Խորեն Ս. Բարև ձեզ: Շնորհավոր Ամանոր: Ես ցանկանում եմ հիմնել անշարժ գույքի գործակալություն: Խնդրում եմ, ցույց տաք ճանապարհ՝ ինչի՞ց սկսել, եթե ցանկանում եմ այն աշխատացնել որպես ԱՁ: Եվ յուրաքանչյուր աշխատողի համար ի՞նչ հարկեր կամ տուրքեր կան: Հարկման ի՞նչ առանձնահատկություններ կան: Խնդրում եմ նկարագրել հնարավորինս մանրամասն: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ֆիզ. անձից ստացել է հիմնական միջոց

Սաթեն. Խնդրում եմ շտապ պատասխանել. 2012-ին կազմակերպությունը ֆիզ. անձից ստացել է 850 000 հիմնական միջոց ապրանքափոխանակման պայմանով: Սույն ամսում կատարում եմ գործարքը, ֆիզ. անձի համար պետք է կատարեմ 10% հարկի վճարում, արդյո՞ք եկամտային հարկի հաշվետվության մեջ այդ գումարի նշումը խնդիր չի առաջացնի: Իսկ կազմակերպության համար տրվող ապրանքների համար ի՞նչ ձևակերպում պետք է կատարեմ, արդյո՞ք դա կդիտվի ապրանքի իրացում 3,5 % հարկով:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ հունվարին դադարեցնելու է գործունեությունը

Սիրանուշ. Բարև Ձեզ: ԱՁ-ն աշխատում է արտոնագրային վճարով, հունվար ամսին այն գործունեություն չի ծավալելու, ի՞նչ կարող եմ անել, որ հունվար ամսվա արտոնագրային վճարն ու եկամտային հարկը չհաշվարկեմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվում է ձկնաբուծությամբ

Լուիզա. Բարև ձեզ: Խնդրում եմ ասացեք` ես անհատ ձեռներեց եմ, զբաղվում եմ ձկնաբուծությամբ: Ե՞րբ և ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել, և արդյո՞ք անհրաժեշտ է ունենալ ՀԴՄ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամտային հարկի տարեկան հաշվետվություն

astxik. Բարև ձեզ: Ո՞վ կարող է պատասխանել. շրջանառության հարկով աշխատող անհատ ձեռներեցի համար տարեկան եկամտային հարկի հաշվետվություն տալու՞ ենք: Եթե ուշադրություն եք դարձրել` իրավաբանական անձանց մասով շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և շահութահարկին, իսկ ԱՁ-ի մասով` միայն ԱԱՀ-ին:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ ցանկանում է զբաղվել տաքսի ծառայության մատուցմամբ

Արման. Հարգելի հաշվապահներ, Խնդրում եմ տրամադրել ամբողջական տեղեկատվություն ԱՁ-ով տաքսի ծառայություն աշխաացնելու վերաբերյալ, քանի որ ընդհանուր հարցերի մեջ տեղեկատվությունը շատ ցրված է և ոչ լիարժեք: Ի՞նչ հարկային պարտավորությունի ունի ԱՁ-ն (որպես տաքսի ծառայություն և ոչ թե անհատ): - Յուրաքանչյուր մեքենայի համար վճարվող ամսական / եռամսյակային/ կամ տարեկան հարկ - Տաքսի ծառայության մեջ օգտագործվող սարքավորումների հարկ (եթե այդպիսին կա) - Աշխատողներ համար, հարկ / սոց վճար - Որպես ԱՁ ամսական կամ եռամսակային հարկային պարտավորությունները - Այլ հարկային պարտավորություններ Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Երևան քաղաքում որպես ԱՁ գրանցվելու համար

Arman. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, ես մեկ հարց ունեմ, խնդրում եմ պատասխանեք: Ես ունեմ Սիսիան քաղաքի գրանցում, սակայն ապրում եմ Երևան քաղաքում: Արդյո՞ք հնարավոր է Սիսիանի Հ/Տ-ում բացել ԱՁ, բայց գործնեություն ծավալել Երևան քաղաքում: Նշեմ, որ ԱՁ-ն իրականացնելու է ավտոլվացման գործունեություն: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Հացաբուլկեղենի արտադրամաս բացելու համար

Տիգրան. Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է` ցանկանում եմ բացել հացաբուլկեղենի արտադրամաս որպես անհատ ձեռներեց: Ի՞նչ է հարկավոր դրա համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ զբաղվելու է համակարգչային դիզայնով

Հրայր. Բարև Ձեզ: Ես գրանցվել եմ որպես Ա/Ձ և զբաղվելու եմ համակարգչային դիզայնով (հիմնականում տպագրական մակետների պատրաստում): Ուզում եմ ճշտել, արդյո՞ք պարտադիր է ներկայացնել հաշվետվություն: Եվ եթե այո, ապա ի՞նչ հաճախականությամբ (ամեն ամիս, եռամսյակը մեկ ...):
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱՁ-ն իրականացնում է արտադրություն

Ռաֆիկ. Բարև ձեզ, ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը. ԱՁ-ն իրականացնում է արտադրություն, ի՞նչ փաստաթղթեր պետք է տրամադրի պատվիրատուին, և ֆակտուրայի ոչ լիարժեք լրացնելու համար ինչպիսի՞ վարճական տույժեր են նափատեսվում, և արդյո՞ք անհատ ձեռնարկատերը պետք է պահի որևիցե գիրք: Հարցը տալուց առաջ ուսումնասիրել եմ օրենսգիրքը` ԱՁ-ների և շրջանառության հարկ վճարողների վերաբերյալ, և ակնկալում եմ առավել բավարար պատասխան, նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվում է հագուստի վաճառքով

ԿՐԻՍՏԻՆԱ. Բարև Ձեզ: խնդրում եմ օգնեք: Ես բացել եմ հագուստի վաճառքի խանութ, և հագուստը գալիս է Եվրոպայից: Ունեմ պետ. ռեգիստրի վկայական և ՀՎՀՀ: Գրանցվել եմ սեպտեմբեր ամսին: Բայց դեռ սոց. և վիճ. վարչություն չեմ գնացել, չգիտեմ` ի՞նչ պետք է ներկայացնեմ: Եվ եթե մենակ Ա/Ձ է, ես ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ, 5000 դրամը որ հաշվեհամարին վճարեմ: Նախապես շնորհակալություն:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը որոշել է նվիրատվություն կատարել

Արթուր. Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը որոշել է նվիրատվություն կատարել կազմակերպությանը պատկանող մեքենան ֆիզ. անձի: Արդյո՞ք առաջանում են հարկային պարտավորություններ կազմակերպության կամ ֆիզ. անձի համար: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում

Լուսինե. Բարև ձեզ: Կայքը ԱՁ գրանցելու համար ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում և ինչքա՞ն: Հասույթ չունենք, գովազդներ չունենք կամ եթե կան` անվճար, վարձու աշխատող չկա: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն ցանկանում է իրականացնել տերմինալների տեղադրում

Satik. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Շրջանառության հարկով աշխատող Ա/Ձ-ն ցանկանում է իրականացնել տերմինալների տեղադրում: Ի՞նչ հարկով է հարկվելու այդ գործունեությունը: Շնորակալություն:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ պատրաստվում է ապրանք ներմուծել Չինաստանից

Հովհաննես. Բարև Ձեզ: Ես պատրաստվում եմ գրանցել որպես ԱՁ և ապրանքներ ներկրել Չինաստանից վաճառքի նպատակով: Վաճառքը լինելու է ինտերնետով՝ սպառողներ գտնելու միջոցով: Ինձ հետաքրքրում է. - ի՞նչ պետք է իմանամ որպես սկսնակ ԱՁ - ի՞նչ խնդիրների հետ կարող եմ հանդիպել - ի՞նչ չափի հարկ/տուրք պետք է վճարեմ մաքսայինին ապրանքը ստանալիս, և արդյոք կա՞ "թույլատրելի" սահմանաչափ, որի դեպքում մաքս չի վճարվում - ի՞նչ ձևերով է իրականացվում մաքսային և հարկային մուծումների չափի որոշումը Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ դրույքաչափով կհաշվարկվի եկամտային հարկը

Արմինե. Հարգելի հաշվապահներ, եթե ոչ առևտրային կազմակերպությունը ֆիզիկական անձի հետ կնքում է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, այս դեպքում նա եկամտային հարկ քանի՞ տոկոս է վճարում տվյալ ֆիզիկական անձի փոխարեն` 11%, թե 24.4%, եթե պատասխանը կարող եք օրենսդրորեն հիմնավորել, շնորհակալ կլինեմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ գործունեության դադարեցում

Գայանե. 2009թ. Անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը դադարեցնելու խնդրանքով դիմում ենք գրել. աշխատակցի հավաստմամբ միայն դիմում գրելը բավարա՞ր էր: Սա հատված է օրենսգրքից. Անհատ ձեռներեցի գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ա) գործունեությունը դադարեցնելու մասին անհատ ձեռներեցի անձնական դիմումի հիման վրա, բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում: Այժմ պահանջում են հարկ վճարել դիմում գրելուց հետո ընկած ժամանակահատվածի համար: Խնդրում եմ ասեք, թե երբվանից է արդյոք որոշում կայացվել, որ վկայականն անպայման պետք է հանձնել: