Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ

Անուշ. Բարև ձեզ։ Հարգելի մասնագետներ, ի՞նչ տարբերություն հաշմանդամության 3-րդ կարգ ունեցողի նպաստի ու հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի միջև։ Շնորհակալություն

Գործուղում ՀՀ տարածքում

Անի. Հարգելի՛ հաշվապահներ, 1. եթե աշխատակիցը մեկնել է ՀՀ մարզեր գործուղման, ստացել է միայն հասանելիք 12 000դր., չի գիշերել ոչ մի տեղ, այդ դեպքու՞մ էլ պետք է հաշվետվություն ներկայացնի: 2. Եթե մի քանի աշխատակից է գործուղվում, ամեն մեկի համար առանձին հրաման պետք է գրվի՞: Շնորհակալություն

Պահումներ դրամաշնորհից

Շուշան Դարինյան. Բարև Ձեզ։ Եթե աշխատավարձը՝ առանց պահումների, 151 000 է, պետք է ստանա նաև ամսական 100 000 դրամաշնորհ։ Խնդրում եմ ասեք՝ պահումները կկատարվեն առանձին-առանձին, թե՞ դրանց երկուսի գումարից։ Կանխավ շնորհակալ եմ։

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Սալվի. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել, եթե խոհարարի հետ կնքվել է քաղիրավական պայմանագիր, հրամանագրու՞մ ենք, թե՞ ոչ, և աշխատաժամանակի տեղեկագրում նշվու՞մ է /տաբել/: Նախապես շնորհակալություն:

Աշխատավարձի ուշացման դեպքում

Յանա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք. համաձայն աշխատանքային պայմանագրի՝ նշված ժամկետում աշխատավարձի չվճարման դեպքում գործատուն ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճարում է տույժ հասանելիք աշխատավարձի 0,02 % չափով։ Ճի՞շտ է։ Կանխավ շնորհակալություն։

Ամենամյա արձակուրդ

Մարինե. Հարգելի հաշվապահներ, եթե հիմնարկի տնօրենը իր պարտականությունները ստանձնում է 2022 թվականի փետրվարի 14-ից, նա կարո՞ղ է 2022թ. հոկտեմբերի 10-ից 15 աշխատանքային օր տևողությամբ մեկնել արձակուրդի: Կանխավ շնորհակալություն:

Դեկրետից դեկրետ

Սուսաննա Վանեսյան. Բարև ձեզ։ Մենք ունենք ֆիզ. արձակուրդում գտնվող, սակայն նա ֆիզից ֆիզ է գնում, բայց սկզբնական ֆիզի դրույքաչափը 92 618 դրամ է, իսկ հիմա 130 000 դրամ։ Խնդրում եմ պատասխանեք, ո՞ր դրույքաչափով պետք է հաշվարկենք։ Կանխավ շնորհակալություն։

Աշխատավարձի ուշացման դեպքում

Կարեն. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատողի աշխատավարձը՝ մաքուր վճարման ենթակա գումարը կազմել է 73 550 դրամ, սակայն վճարվել է 5 օր ուշ: Հարց. արդյո՞ք տույժը ենթակա է հարկման, եթե այո, ապա ինչպե՞ս հաշվարկել՝ հաշվարկված 95 000 դրամ աշխատավարձին գումարել 5 օրվա 95000*0.15% և հարկել։

Աշխատավարձի հաշվարկ

Վարդան. Բարև Ձեզ։ Ինչպե՞ս պետք է հաշվել համախառն աշխատավարձը, իր պահումները և վճարվող աշխատավարձը առաջին ամսվա համար, երբ աշխատանքային պայմանագիրը սկսվում է ամսվա կեսից, ոչ թե սկզբից։ Ո՞ր օրենքով/որոշումով է դա կարգավորվում։ Նախապես շնորհակալություն։

Վերջնահաշվարկ

2020թ․ հունվարի 8-ից մինչև 2022 սեպտեմբերի 01-ը աշխատակիցն աշխատելէ ՏՏ ոլորտի արտոնագրով աշխատող ՍՊԸ-ում՝ 5-օրյա գրաֆիկով, սկզբում ոչ լրիվ աշխ․ժամանակով, վերջին մեկ տարուց ավելին նորմալ տևողությամբ։ Այս ընթացքում երբևէ արձակուրդ չի գնացել։ Ինչպե՞ս է հաշվարկվում վերջնահաշվարկը այս դեպքում։ Նշեմ նաև, որ ոչ լրիվ աշխ․ժամանակով աշխատելիս, զուգահեռաբար աշխատել է մեկ այլ ՍՊԸ-ում նույնպես ոչ լրիվ աշխ․ժամանակով։ Չօգտագործված արձակուրդային օրերն ինչպե՞ս են հաշվարկվում ոչ լրիվ աշխատաժամանակի դեպքում։

Արդյո՞ք պետք է աշխատանքային պայմանագիր

Սաթենիկ. Եթե մարդը փոխարինող է աշխատել, իսկ հիմա պետք է դառնա հիմնական աշխատող, այդ դեպքում նորի՞ց կնքենք պայմանագիր և հրաման տանք, թե՞ կարող ենք նաև համաձայնագրով հարցին լուծում տալ: Եթե նման դեպքում համաձայնագիր են գրում, օրինակ կուղարկե՞ք: