Կրիպտոարժույթի առք և վաճառք

Գևորգ Ղահրամանյան․

Բարև ձեզ։ Ես զբաղվում եմ կրիպտոարժույթի առք ու վաճառքով միջազգային կրիպտոարժույթի բորսաներում, կխնդրեի պարզաբանենք՝ առք ու վաճառքից ստացված եկամուտներից ես ինչպե՞ս և ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվեմ։ Նախապես շնորհակալ եմ։

Շահութահարկի կանխավճար

Գեղամ.

Շահութահարկի կանխավճար կատարելիս օրենսգրքի 135-րդ հոդվածում նշվել է Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողը պարտավոր են ընթացիկ հարկային տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար՝ մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվա 20-ը ներառյալ, կատարել շահութահարկի կանխավճարներ (բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերի)՝ նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի 20 տոկոսով հաշվարկվող գումարի և նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների երկու տոկոսով հաշվարկվող գումարի նվազագույնի չափով: Եթե 2022թ-ի շահութահարկի 20 տոկոսը կազմել է 200 000դր., իսկ 2023-1-ին եռամսյակում իրացման շրջանառությունը առանց ԱԱՀ կազմել է 70 000 000դր., կամ 2 տոկոսը կկազմի 1400 000դր., ապա ո՞ր գումարն է ենթակա վճարման 2023թ-ի 1-եռամսյակի համար։

ՏՏ ծառայություններ

Թինա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԵՏՄ երկրներց ստացված ՏՏ ծառայությունները հարկային առումով ի՞նչ պարտավորություն է առաջացնում հաշվետվության և վճարների տեսանկյունից։ ԱԱՀ-ով աշխատող ընկերություն ենք։ Խնդրում եմ հղում տալ օրենքի հոդվածներին։ Շնորհակալ եմ պատասխանների համար։

Միկրոձեռնարկատիրության վերաբերյալ

Լիաննա․

Բարև ձեզ, ես ցանկանում եմ գրանցվել որպես միկրոձեռնարկատեր գնումների համակարգող աշխատելու համար, խնդրում եմ ասացեք՝ ո՞րն է տարբերությունը ԱՁ միկրոձեռնարկատիրության և ԱՁ չհանդիսացող միկրոձեռնարկատիրության միջև, և միկրո բացելու համար նախ պետք է ԱՁ բացել, հետո նո՞ր դիմել միկրոձեռնարկատեր դառնալու համար։

Շահութահարկի կանխավճար

Նարինե․

Բարի աշխատանքային օր բոլորին։ ՍՊԸ-ը հիմնադրվել է 2022 թվականի ամռանը, իսկ շահութահարկի վճարման ենթակա գումարը կազմում է մոտ 50 000 ՀՀ դրամ։ Շահութահարկի կանխավճարներ տվյալ (2023թ) տարում ևս չեն արվելու, չէ՞։

Ակցիզային հարկի պարտավորություն

Նելլի․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը ներմուծել է 2710 19980 ԱՏԳ-ով քսայուղ, ներմուծման ժամանակ տվել է բնապահպանական հարկ և ակցիազային հարկ, գիտեմ, որ վաճառքից բնապահպանական հարկ է առաջանում, իսկ ակցիզային հարկ վաճառքից առաջանու՞մ է։ Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ի դաշտում։ Շնորհակալություն։

Շրջ. հարկի դիմում չի ներկայացվել

Մելիք․

Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ։ Մոռացել եմ շրջանառության հարկ վճարող համարվելու դիմումը ուղարկել, և Ա/Ձ-ն հայտնվել է ԱԱՀ դաշտում։ Հունվարին դուրս եմ գրել հաշիվ վավերագիր՝ համարելով շրջանառության հարկով հարկվող, ինչպես նաև ՀԴՄ կտրոններում չեմ առանձնացրել 16,67% ԱԱՀ-ն և ԱԱՀ-ից ազատված գործարքները։ Տվյալ պարագայում ինչպե՞ս վարվել և ինչպե՞ս լրացնել ԱԱՀ հաշվարկը։

Արտարժույթի փոխարկման ծախս

Լաուրա․

Բարի աշխատանքային օր եմ մաղթում։ Հարցս հետևյալն է՝ շահութահարկը հաշվարկելիս 7148 հաշիվը ներառվու՞մ է, խոսքը վերաբերում է փոխարկումից տարբերություններին (օրինակ մեր բանկային եվրո հաշվից փոխարկում եմ դրամի, էտ ժամանակ առաջացող ծախսը)։ Գիտեմ, որ շահութահարկի հաշվարկի մեջ չեն ներառվում արտարժույթի փոխարժեքային տարբերություններից եկամուտներն ու ծախսերը, ուզում եմ ճշտել նաև, թե այս դեպքում փոխարկման ծախսը ներառվու՞մ է, թե՞ ոչ։ Նախապես շնորհակալ եմ։

Կանխավճարի ձևակերպում

Մելինե․

Բարև ձեզ, կհուշե՞ք խնդրում եմ․

1. Եթե կազմակերպությունը ծառայություն է մատուցում կամ ստանում, և գումարը փոխանցվում (ստացվում) է մինչև հաշիվ դուրս գրելը կամ ստանալը, դա պետք է որպես ստացված կամ տրված կանխավճար ձևակերպել, և հետո նո՞ր միայն ծախսագրել կամ եկամուտներում ճամաչել, թե՞ կարելի է միանգամից։

2․ Եթե մեր դուրս գրված հաշիվները դիմացի կողմը չի ստորագրել արդեն 2 ամիս է, ԱԱՀ-ի հաշվարկում ներառվելու՞ է հարկման բազայում, թե՞ ոչ։ Շնորհակալություն։

Ներմուծում և վաճառք

Մարիաննա․

Բարև ձեզ։ Ընկերությունը հանդիսանում է ներմուծող, նաև մանրամեծածախ վաճառող։ Ապրանքները ներմուծելիս մաքսազերծման ժամանակ ընկերությունը վճարում է ԱԱՀ։ Այդ ապրանքները հետո վաճառելիս ընկերությունը պետք է նորի՞ց վճարի ԱԱՀ ամբողջ վաճառված ապրանքի գումարի չափով, թե՞ տարբերության մասով ((վաճառքի գին - ինքնարժեք) x 20%)։ Նաև կարո՞ղ եք տեղեկությունով կիսվել վերադարձվող ԱԱՀ-ի մասին։ Շնորհակալ եմ։

Արդյո՞ք ՍՊԸ-ն կհամարվի ԱԱՀ վճարող

Վահե․

Բարև Ձեզ, խնդրում եմ հնարավորության դեպքում օգնել պարզաբանել՝ արդյո՞ք ՍՊԸ-ն կհամարվի ԱԱՀ վճարող, եթե ԱԱՀ շեմը չի անցել, բայց միակ բաժնետեր ու տնօրեն հանդիսացող անձը որպես ֆիզիկական անձ ստացել է ՀՎՀՀ, որպեսզի բնակարանի վարձակալության դիմաց ստացված եկամուտներից եկամտային հարկ վճարի, պայմանագիրն էլ գրանցվի կադաստրում։ Շնորհակալություն։

Որքա՞ն կկազմի մաքսավճարը

Անժելիկա.

Բարև Ձեզ: Չինաստանից պատվիրել եմ ավտոմասեր, փաստացի քաշը 35+15 կգ է, (2 ապրանք է), գլոբբինգը հաշվարկել է ծավալային քաշ 282,9 կգ + 37կգ, ապրանքի արժեքը 1200$ է, ինչպե՞ս կարող եմ հաշվարկել մաքսավճարը:

Տուրիստական գործակալություն

Էլինա․

Բարև Ձեզ։
Ունեմ ԱՁ՝ տուրիստական գործակալություն։ Ես տուրօպերատորից փաթեթը վերցնում եմ ու վերավաճառում եմ հաճախորդին` արժեքի վրա ավելացնելով իմ միջնորդավճարը։ Հաճախորդը վճարում է ինձ, ես այդ գումարից հաշվանցում եմ ինձ հասանելիք մասը ու օպերատորին փոխանցում փաթեթի արժեքը (նետտո)։ Կասե՞ք խնդրում եմ՝ ես փաստաթղթային ի՞նչ պետք է անեմ (ինվոյս), ի՞նչ հաշիվ պետք է դուրս գրեմ։ Միկրո եմ։ Բայց եթե հաշիվ գրեմ հաճախորդին, ընդամենը մի 2 ամսում միկրոյից կթռնեմ ու գրեթե իմ միջնորդավճարի չափով պետք է հարկ վճարեմ։ Նախապես շնորհակալություն։

Ներմուծում երրորդ երկրից

Նորա.

Բարև Ձեզ։ ՍՊԸ, որը աշխատելու է ավելացված արժեքի հարկով, երրորդ երկրից ներմուծել է ավտոմեքենա, որը վաճառելու է Ռուսաստանի դաշնությանը։ Ի՞նչ հարկեր են վճարվելու և ինչպե՞ս են հաշվարկվում։

Գտնել բեռնափոխադրող ընկերություն

Wildberries գործունեության վերաբերյալ

Անի․

Բարև Ձեզ, հարգելիներս։ Խնդրում եմ օգնել Wildberries-ում վաճառողի հաշվառման հարցերում։ ԱՁ–ն դեռ չի բացվել, պլանավորում է իրականացնել օնլայն վաճառք Wildberries–ում։

1) Այս դեպքում վաճառողը ԱԱՀ, թե՞ շրջհարկի հայտ պիտի տա (կարո՞ղ եք օրենսգրքից հղում տալ):

2) Ամեն վաճառքից հետո e-invoicing-ով մատակարարի անունից պիտի՞ հաշիվ գրենք ֆիզ անձի անունով

3) Եթե վաճառքները (օնլայն գնորդները) նաև ՌԴ–ում են լիելու, ապա դա դիտարկվելու՞ է որպես արտահանում

4) Իսկ ինչու՞ պետք է հաշիվ գրենք Wildberries–ին (ինչպես նշված էր բազմաթիվ մեկանաբանությունում)։

5) Wildberries-ից առանձին թղթային հաշիվներ ստանալու դեպքում պե՞տք է գրվի ինքնահաշիվներ

Այս հարցում փորձառու ընկերներ Խնդրում եմ օգնեք։