Yandex առաքումներ

Հասմիկ․

Բարև ձեզ, խնդրում եմ շտապ է, անձը յանդեքսի պատվերները առաքում է հասցեներով, իր ստանալիք վճարը այդ առաքման դիմաց վճարվող գումարն է։ Յանդեքսը պարտադրում է առաքողին ա/ձ բացել, ամեն ամիս առաքումից առաջացած գումարի չափով յանդեքսի հաշիվ դուրս գրի, որպեսզի փոխանցվի իր հաշվին, հարցս է՝ կարո՞ղ է ա/ձ- ն միկրոյով աշխատի։

Ապրանքանիշի ներմուծում

Լիլիթ․

Բարև ձեզ, օգնեք խնդրում եմ․ եթե ՌԴ-ից առանց կրիչի՝ մեիլով ապրանքանիշ ենք ներմուծելու Հայաստան և արտահանելու ենք էլի օնլայն ԵԱՏՄ երկրներ, հարցս այն է, որ իմ մոտ կառաջանա՞ արդյոք ոչ ռեզիդենտի շահութահարկ, և երկրորդ հարցս՝ արդյո՞ք այս պարագայում ներմուծելուց 20 % ԱԱՀ և արտահանելուց 0%, ես ճի՞շտ եմ հասկանում։

Անշարժ գույքի նվիրատվություն

Արթուր․

Բարև Ձեզ։ Կազմակերպությունն աշխատում է շրջ. հարկով և ցանկանում է իր հաշվեկշռում գտնվող անշարժ գույքը, որի կադաստրային արժեքը 178 միլիոն դրամ է, նվիրատվությամբ փոխանցել ընկերության մասնակիցներին: Խնդրում եմ նշել, թե ինչ հարկային պարտավորություններ են ունենալու ընկերությունը և մասնակիցները։

ԱՁ դրոշմանիշային վճար

Գևորգ․

Բարև ձեզ: Կխնդրեմ օգնեք՝ ԱՁ-ն աշխատում է որպես միկրոձեռնարկատիրություն։ 2022 թվականին տարեկան շրջանառությունը կազմել է 18 381 750 դրամ: Ինչքա՞ն պետք է դրոշմանիշային վճար վճարեմ 2023 թվականին տարեկան, և արդյո՞ք դրա համար տարեկան հաշվետվություն պետք է ուղարկեմ: Շնորհակալ եմ:

Խմորեղենի արտադրություն

Ալլա․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ուզում ենք սկսել խմորեղենի արտադրություն, արտադրանքի վաճառքը լինելու է խանութներում (նաև ԱԱՀ-ով աշխատող)։ Խնդրում եմ հուշել՝ բացենք ՍՊԸ ԱԱՀ-ով աշխատենք, թե՞ ավելի հարմար տարբելակ էլ կլինի։ Մի փոքր ուղղություն տվեք հերթական քայլերի, հաշվետվությունների համար: Շնորհակալ կլինեմ:

Դրամաշնորհն ազատվա՞ծ է ԱԱՀ-ից

Դավիթ.

Բարև Ձեզ։ Հիմնադրամը ստեղծվել է ՀՀ կառավարության կողմից և իր կանոնադրական նպատակների իրականցման համար ՀՀ պետական բյուջեից ստանում է դրամաշնորհ; Հարց. այդ դրամաշնորհն ազատվա՞ծ է ԱԱՀ-ից և, եթե այո կամ ոչ՝ ի՞նչ հիմքերով։ Շնորահակալություն։

Շրջանառության հարկի հաշվարկ

Հայկ.

Բարև Ձեզ: Հարգելիներ, կարո՞ղ եք օգնել: Եթե ԱՁ-ն 2022թ. ընթացքում աշխատել է 2 ամիս՝ շրջհարկով: Շահութահարկը ստացվում է 5000դրx2: Հիմա 240 ձևը լրացնելիս միայն 107 տո՞ղը պետք է լրացնել 10000 և վե՞րջ: Եկամուները և ծախսերը երբ լրացնում եմ ըստ շրջանառության հարկի հաշվարկի, ստացվում է, որ վնասով է աշխատել և հարկման բազան 0 է: Այդպես ճի՞շտ է: Նախապես շնորհակալություն։

ԱԱՀ հաշվարկ

Արթուր․

Բարև ձեզ։ Եթե ՌԴ-ից ներմուծում եմ ապրանք, որի արժեքը 100 հազ․ դրամ է։ Վճարում եմ 20 տոկոս ներմուծման ԱԱՀ՝ 20 հազ․ դրամ։ Հետո ապրանքը վաճառում եմ 216 հազ․ դրամ՝ ներառյալ ԱԱՀ։ Կրկնակի վճարված ԱԱՀ վերադաձվու՞մ է։ Եվ եթե այո, ի՞նչ չափով։ Շնորհակալություն։

Ուսանողներին տրվող օգնություն

Գրիգոր․

ԲՈՒՀ-ում ուսանողներին տրվում են օգնություններ տարբեր առիթների համար, ինչպես նաև կազմակերպվում են ուսանողական միջոցառումներ, որի համար ԲՈՒՀ-ը գումար է տրամադրում։ Արդյո՞ք դրանք շահութահարկի հարկման նպատակով ծախս են համարվում, եթե այո՝ ո՞ր հոդվածի համաձայն:

Բեռնափոխադրումը՝ միկրոձեռնարկատիրություն

Անահիտ․

Բարև բոլորիդ։ Խնդրում եմ պատասխանել․ Երևան քաղաքում և Հայաստանի տարածքում բեռնափոխադրում իրականացնող Ա/Ձ-ն կարո՞ղ է աշխատել միկրոյով։ Շնորհակալություն սպասվելիք պատասխանների համար։

Ե՞րբ է հաշվանցվում ԱԱՀ-ն

Նելլի․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ներմուծման հայտարարագիրը կազմված է 31․01․23-ով, ներմուծման ԱԱՀ-ն վճարվել է 31․01․23-ով, բայց քաղվածքի մեջ երևում է 01․01․23-ով։ Հարց․ ԱԱՀ-ն ո՞ր ամսվա մեջ է հաշվանցվում՝ հունվար, թե՞ փետրվար։ Շնորհակալություն։

Ի՞նչ անել փոխկապակցվածության դեպքում

Sofa.

Բարև Ձեզ, մի հարց․ եթե 2 ՍՊԸ-ի տնօրենը նույն մարդն է 100% բաժնեմասով, կհամարվի փոխկապակցված և հետևաբար ԱԱՀ համարվող, ես շրջ. հարկի հայտ եմ տվել 2023.01.01-ով, ի՞նչ կառաջարկեք անել։ Շնորհակալ եմ նախապես։

Սոց․ վճարի պարտավորություն

Սուրեն․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք՝ եթե Ա/Ձ -ն աշխատում է շրջհարկով, այդ դեպքում համարվու՞մ է սոցիալական վճար վճարող: Եվ կապ ունի՞ արդյոք՝ անհատ ձեռնարկատերը ծնվել է 1974 թ.-ից առաջ կամ հետո:

Վարձավճարի նվազեցում շրջ. հարկից

Արթուր․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին․ ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկի դաշտում և գործունեությունը իրականացնում է վարձակալած տաղավարում, որի համար տվյալ կազմակերպությունը ստանում է հաշվարկային փաստաթուղթ։ Արդյո՞ք տաղավարի վճարը կհամարվի նվազեցման ենթակա։

Շրջանառության հարկի հաշվարկ

Սամվել․

Բարև ձեզ։ Արդյոք կարո՞ղ ենք շրջ․ հարկը հաշվել այսպես՝ համապատասխան թիվը ուղղակի բաժանենք 0,95-ի։ Արդյո՞ք այս տարբերակով հաշվարկելիս կստանանք հարկերը ներառյալ ճիշտ թիվ։ Շնորհակալություն։