Ինչպե՞ս են որոշում մաքսային արժեքը
Կարեն․
Բարև Ձեզ։ ԱԱՀ վճարող կազմակերպությունը Վրաստանից ավտոմեքենա է ձեռք բերել 4 000 ԱՄՆ դոլլարով, որը համարժեք է 1 584 000 ՀՀ դրամի։ Մաքսային արժեքը նշված է 1 800 000 ՀՀ դրամ։ Կասե՞ք՝ ինչի՞ց է տարբերությունը, և ավտոմեքենայի մաքսային արժեքը ինչպե՞ս են որոշում:
Վարձավճարի նվազեցում շրջ․ հարկից
Հայկ․
Բարև Ձեզ: Հանրային սննդի ոլորտում գործող ԱՁ-ն աշխատում է շրջհարկով: Տարածքի վարձակալության գծով ծախսը իրավունք ունի՞ նվազեցնել Հարկային օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասին համապատասխան: Ծախսը հիմնավորված է Պայմանագրով և էլեկտրոնային հարկային հաշվով:
Սոց․ վճարի պարտավորություն
Տիրուհի․
Բարև Ձեզ։ Եթե ԱՁ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է գործունեությունը դեկտեմբերի 20-ին, դեկտեմբեր ամսվա շահութահարկը և սոց․ վճարը, համապատասխան հաշվետվությունը ներկայացվել է, հունվարից այլևս շահութահարկ չի վճարելու 125հ-ի 3,1 համաձայն, իսկ սոց․ վճար և՞ս չի վճարելու։ 2022թ աշխատում էր։
Ապրանքի վերադարձ
Շուշանիկ․
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ 2022թ-ին ընկերությունը աշխատել է ԱԱՀ -ով, իսկ այս տարի շրջանառության հարկով: Հիմա նախորդ տարվանից կա ապրանքի վեդարձ գնորդներից: Վերադարձը ինչպե՞ս պետք է արվի ԱԱՀ-ով: Կանխավ շնորհակալություն:
Արդյո՞ք կան արտոնություններ
Մարիաննա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ԱՁ աշխատողը պատերազմի մասնակից է կամ ունի 2 կարգի հաշմանդամություն, ինչ որ արտոնություններ կա՞ն իր հետ կապված հարկային վճարումներում։
Հանրային սնունդ մարզում
Մանե․
Բարև ձեզ։ Հանրային սնունդ իրականացնող ԱՁ մարզերում միկրոյի դաշտում կարո՞ղ է աշխատել։
Տարայի վաճառք
Ռոման․
Բարև ձեզ: Հանրային սննդի գործունեություն իրականացնող կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով: Ունի հյութի ստացված հաշիվ: Հյութի ձեռքբերումը ներառում է ծախսերի մեջ, դրանից հետո հյութի դատարկ շիշը վաճառում է: Շշի վաճառքը պե՞տք է դիտարկել առևտուր և հարկել 5 տոկոսով։
Միկրոն գերազանցել է 24 մլն շեմը
Լուսինե․
Խնդրում եմ ասել, եթե միկրոյի տարեկան շրջանառությունը 2022թ․ համար 24 մլն անցել է 957 000 դրամով, ի՞նչ պետք է անեմ։
Դրոշմանիշային վճար
Սաթեն․
Խնդրում եմ պատասխանեք․
2022-ին ԱՁ-ն (շրջ. հարկ) ունեցել է 13 000 000 իրացում: 2023-ին պե՞տք է վճարի 120 000 դրոշմանիշային վճար 2022-ի համար, թե՞ դա կանխավճար է 2023-ի համար։
ԱՁ դրոշմանիշային վճար
Մարի Համբարձումյան․
ԱՁ որտե՞ղ տեսնի՝ ինչքա՞ն է կազմում իր դրոշմանիշային վճարը, ինչպես սոց. վճարը, որ հստակ երևա կոնկրետ թիվ։
Վարձակալությունը որպես միկրո
Արմեն․
Բարև Ձեզ։ 2023թ-ից վարձակալությունը կարո՞ղ է միկրոձեռնակատիրության հարկման դաշտում գործել։
Շրջ․ հարկի դիմումի վերջնաժամկետ
Նունե․
Բարև Ձեզ։ Չէի՞ք ասի՝ շրջ. հարկով աշխատելու հայտարարությունը և շրջ․ հարկի եռամսյա հաշվետվությունը մինչև ամսի քանի՞սը կարող եմ ուղարկել։
Սոց․ վճար միկրոյի դեպքում
Քրիստինե․
Բարև ձեզ։ Միկրոձեռնարկատերերը կուտակային վճար կատարու՞մ են, կամ սոցիալական վճար։
Ֆրիլանս աշխատանք
Մարիամ․
Բարև Ձեզ։ Հարցս այսպիսին է․ ցանկանում եմ ֆրիլանս տարբերակով աշխատել Upwork և Fiverr հարթակներում։ Ինձ կասե՞ք` այդ դեպքում անհրաժե՞շտ է ԱՁ բացե՞լ, շրջանառության հարկով աշխատե՞լ։ Եվ նաև ի՞նչ հաշվետվություններ են անհրաժեշտ ներկայացնել հարկային դաշտում։
Անշարժ գույքի բրոքերային ծառայություն
Գուրգեն․
Բարև Ձեզ, ճի՞շտ եմ հասկանում, որ այս տարվա հունվարի 1-ից անշարժ գույքի վարձակալության միջնորդական գործունեությունը միկրոձեռնարկատիրություն չի համարվելու: Եթե այո, ապա ո՞ր հարկատեսակով է հարկվելու։ Ի՞նչ խորհուրդ կտաք։
Տեխնիկայի գնում ԱՄՆ-ից
Անի․
Բարև Ձեզ։ Եթե ՍՊԸ-ն իր քարտային հաշվից կատարում է, օրինակ, տեխնիկայի գնում ԱՄՆ-ից, կարո՞ղ է ապրանքը ստանալ փոստից, ինչպես ֆիզ անձանց դեպքում է, թե՞ հատուկ կարգ կա, և ինչպե՞ս է մաքսազերծում կատարվում ու վճարվում ԱԱՀ:
Օնլայն վաճառք
Սվետլանա․
Բարև ձեզ։ Ուզում եմ գրանցվել որպես ԱՁ, զբաղվելու եմ օնլայն հարթակում ( Facebook, Instagram) հագուստի օնլայն վաճառքով, ներմուծում եմ ՌԴ-ից։ Կասե՞ք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարեմ։ Արդյո՞ք անհրաժեշտ է ՀԴՄ սարք, եթե անկանխիկ է վաճառքը։ Շնորհակալություն։
Ավտոտեխսպասարկում
Գրիգ․
Ցանկանում եմ կատարել ավտոմեքենաների նորոգում և ներկում, ունեմ ԱՁ։ Կարո՞ղ եմ միկրոյով կատարել, թե՞ պարտադիր պետք է արտոնագրային լինի։
ԱՁ-ն գրանցված է ՏՏ ոլորտում
Անա․
Հարգելի հաշվապահներ, շնորհավորում եմ տոների կապակցությամբ։ Խնդրում եմ օգնել հասկանալ հետևյալ հարցերը․
ՌԴ քաղաքացիություն ունեցող անձը, ով ՀՀ-ում չունի հատուկ կեցություն, այստեղ գրանցվել է ԱՁ, Ռեզիդենտ չի համարվում, քանի որ 183 օր դեռ չի եղել ՀՀ-ում։ ԱՁ-ն գրանցված է ՏՏ ոլորտում , աշխատում է շրջհարկով, կարո՞ղ եք ասել՝ այս պարագայում բացի շրջանառության հարկից մնացած վճարները պարտադի՞ր են համարվում։ Շնորհակալություն։
Մաքսատուրքի դրույքաչափ
Հովհաննես.
Ցանկանում եմ իմանալ՝ (5092 1941 8097 1619 ապրանքային կոդով ապրանքներ) արդյո՞ք այս կոդով ապրանքի համար վճարվելու է մաքսատուրք: Եթե կարելի է՝ նշեք նաև մաքսատուրքերի դրույքաչափերը։