Վճարումը կատարվել է տերմինալով

Ալլա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահեր։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. բժշկական ծառայության դիմաց վճարումը կատարվել է տերմինալի միջոցով։ Արդյո՞ք անհրաժեշտ է ՀԴՄ–ով այդ գումարը ներկայացնել որպես անկանխիկ։

Ա/Ձ գործունեության դադարեցում

Սերյոժա. Հարգելի մասնագետներ, Ա/Ձ-ն բացվել է մի քանի օր առաջ (դեռ 20-օրյա ժամկետի մեջ է), ոչ մի դիմում կամ գործարք իրականացված չկա։ Հիմա ուզում եմ ժամանակավոր դադարեցնել գործունեությունը։ 1․ Որևէ հաշվետվություն պե՞տք է ներկայացնել։ 2․ Հետագայում նորից գործունեությունը սկսելու համար որևէ խնդիր կունենա՞մ։

Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել

Լաուրա. Բարև ձեզ։ Նորաբաց ՍՊԸ-ն, եթե գործունեություն դեռ չի իրականացնելու ինչ-որ ժամանակ, հարկային ի՞նչ պարտավորություններ են առաջանում և ի՞նչ հաշվետվություններ է պետք հանձնել։

Հանգստյան օրը աշխատելու դեպքում

Արմեն. Հերթափոխով աշխատանքի դեպքում, աշատողի հանգստյան օրը աշխատանքի հրավիրելու դեպքում, արդյո՞ք պետք է հավելյալ վճարում կատարվի։ Եթե այո, ապա քանի՞ տոկոս ավել՝ 48 ժամը շաբաթական չի գերազանցվում։

Արդյո՞ք առաջանում է ԱԱՀ

Ժաննա. Հարգելի մասնագետներ, կա մի Ա բարեգործական կազմակերպություն (ով միաժամանակ հանդիսանում է ԱԱՀ վճարող կազմակերպություն, քանի որ բացի բարեգործական գործունեությունից ծավալում է նաև ձեռնարկատիրական գործունեություն, որի միջոցները էլի ուղղվում են բարեգործությանը), որը կառուցում է տներ և դրանց հարակից հողատարածքներով անհատույց օգտագործման է տալիս տուն չունեցող ֆիզիկական անձանց: Արդյո՞ք այս դեպքում առաջանում է ԱԱՀ-ով հարկման բազա և պե՞տք է ուղղորդվեմ ՀՕ 62-րդ հոդվածի 9-րդ կետով: Կանխավ շնորհակալություն:

ՍՊԸ բացելու հետ կապված

Անի. Բարի լույս ձեզ։ Ինձ կասեք՝ ես ճի՞շտ եմ հասկանում. ՀՕ 254 և 255 հոդվածները, շրջհարկով աշխատող մի ՍՊԸ-ի հիմնադիրը կարո՞ղ է ուրիշ ՍՊԸ բացել և աշխատել նորից շրջհարկով, եթե շեմը չի անցնում՝ 115մլն դրամը։

Գործունեության դասակարգիչ

Մերի. Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը արտերկրյա աշխատանքի տեղավորման պրոցես է իրականացնելու, մասնավորապես՝ միջնորդելու է աշխատանք փնտրողի, գործատուի և դեսպանատան միջև փաստաթղթաշրջանառության գոծընթացի կազմակերպմանը։ Սա ի՞նչ ԱՏԳԴ-ով կարելի է գրանցել։ Կանխավ շնորհակալ եմ։

Ռեզիդենտության տեղեկանք

Լանա. Բարև Ձեզ։ Եթե ոչ ռեզիդենտը ռեզիդենտության տեղեկանք է ներկայացնում, արդյո՞ք կազմակերպությունն ազատվում է հարկային գործակալի պարտականություններից՝ ոչ ռեզիդենտի շահութահարկի վճարումից: Եթե դժվար չէ՝ խնդրում եմ նաև հիմքերը նշել:

Շահաբաժնի վճարում

Ռուբ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ընկերությունը հիմնադրվել է 2020-ին և մինչև այժմ շահաբաժին չի վճարել ընկերության հիմնադրին։ Կարո՞ղ է արդյոք հիմնադիրների որոշման հիման վրա 2020 և 2021 թվականների շահույթից հայտարարվել շահաբաժին, թե՞ ոչ։ Նշեմ նաև, որ 2020-ին ընկերությունը գործել է միկրո դաշտում, իսկ 2021-ից մինչև այժմ գործում է շրջ․ հարկի դաշտում։ Եթե հնարավոր է հայտարարել շահաբաժին, ապա երկու տարիների համար էլ պետք է հաշվարկվի 5%-ը, թե՞ ոչ։ Շնորհակալություն։

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Լիա. Բարև ձեզ։ Եթե կազմակերպությունը ձեռք է բերել ապրանք Չինաստանից և միանգամից այն վաճառել է Վրաստան՝ առանց Հայաստան բերելու։ Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ, և ի՞նչ փաստաթղթավորում է անհրաժեշտ։

Շահաբաժնի վճարման վերաբերյալ

Լիլիթ. Սպը-ն աշխատում է շրջ․ հարկի դաշտում, նախագծերի վաճառաքից ստացված եկամուտը կարո՞ղ ենք հարկերը հանել մնացած մասը աշխատավարձ տալ, թե՞ կարող ենք որոշ մասը թողնել հետո որպես շահաբաժին վճարել։ Հարցս հենց շահաբաժնին է վերաբերվում՝ արդյո՞ք շրջհարկով աշխատելու դեպքում կարող ենք հիմնադրին շահաբաժին վճարել։ Նախապես շնորհակալ եմ։