Եթե աշխատողի հաստիքը կրճատվել է

Արմինե. Բարև ձեզ, հարգելիներս։ Մի հարց ունեմ. եթե աշխատողի հաստիքը կրճատվել է և նա օգոստոսի 1-ից չի աշխատում, նրան արձակման նպաստ և վերջնահաշվարկ հասնու՞մ է՝ 2֊ը միասին։ 2. Կասե՞ք՝ 0,625 և 0,75 դրույքի աշխատաժամանակը 9 ժամային աշխատանքի դեպքում, աշխատանքը քանիսի՞ն է ավարտվում։ Նախապես շնորհակալություն։

Աշխատանքից ազատման վերաբերյալ

Լիլիթ. Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է. եթե աշխատողը դիմում է գրում և աշխատանքից դուրս գալիս երկրից մեկնելու պատճառով, սակայն հետ գալու ակնկալիքով, այդ դեպքում՝ գործատուն ինչքա՞ն ժամանակ կարող է աշխատողին պահել։ Եվ այդ դեպքում վերջնահաշվարկ արվու՞մ է, թե՞ ոչ։

Ինչպե՞ս ձևակերպել աշխատանքի սկիզբը

Ելենա. Բարև Ձեզ։ Այսպիսի հարց. մինչև 3 տարեկան խնամքի արձակուրդում գտնվող աշխատողի արձակուրդը ավարտվել է երկու ամիս առաջ, սակայն աշխատողը աշխատանքի վերադառնալու դիմումը նոր է ներկայացրել (հաշվելով 3 տարի արձակուրդի սկզբից, ոչ թե երեխայի 3 տարեկան լրանալը)։ Ինչպե՞ս կարելի է ձևակերպել հայտում աշխատանքի սկիզբը։ Հնարավո՞ր է արդյոք ձևակերպել այդ երկու ամիսը չվճարվող արձակուրդ, և դա կդիտվի որպես օրենքի խախտու՞մ։

Գրանցման հայտ

Աննա. Բարև ձեզ։ խնդրում եմ կօգնե՞ք՝ գրանցման հայտով աշխատող եմ ընդունում, տալիս է, որ արդեն իր տվյալները ներկայացված են։ Ինքը նախկինում մեզ մոտ աշխատել է, հիմա ազգանունն է փոխել, միայն ՀԾՀ նույնն է։ Ի՞նչ կարող եմ անել։ Նախապես շնորհակալ եմ

Աշխատանքից ազատման վերաբերյալ

Անուշ. Բարև ձեզ։ Ներկայացրել եմ անընդմեջ 90 օրացույցային օր անաշխատունակության թերթիկ, անմիջապես հաջորդ օրը իմ տարեկան հերթական արձակուրդն է սկսվում՝ 20 աշխատանքային օր (30 օրացույցային օր)։ Հարց. արդյո՞ք գործատուն կարող է ընդունել հիմք ԱՕ այն հոդվածը, որ 120 օր անընդմեջ անաշխատունակ ես եղել և ազատի աշխատանքից, թե՞ արձակուրդը դրան չի գումարվում։ Շնորհակալ եմ։

Աշխատանք դեկրետի ընթացքում

Լիլիթ. Բարև Ձեզ։ Դեկրետի ժամանակ հնարավո՞ր է աշխատել այլ աշխատավայրում ավելի քիչ ժամային գրաֆիկով, առանց աշխատանքից ազատվելու, իսկ երեխայի 3 տարին լրանալուց հետո վերադառնալ հին աշխատանքին։

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Տաթև. Բարև ձեզ։ ՍՊԸ-ն նոր է բացվել: Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը նշվել է՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգչային տեխնիկայի բնագավառում այլ գործունեություն J62.09.0։ ՍՊԸ-ն մատուցելու է մարքեթինգի դասընթացներ, կարո՞ղ է աշխատել միկրոյի դաշտում։ Կանխավ շնորհակալ եմ

Պայմանագրերի լուծման հրաման

Ռուզաննա. Բարև ձեզ։ Կազմակերպության լուծարման կապակցությամբ աշխատակազմին տրվել է ծանուցագիր, այն մասին, որ նրանք 2022թ-ի հոկտեմբեր 7-ից ազատվում են աշխատանքից: Խնդրում եմ ասեք՝ աշխատանքային պայմանագրերի լուծման հրամանը ի՞նչ հիմքով և հոդվածով պետք է գրել: Կանխավ շնորհակալություն։

Հարկային դաշտի ընտրություն

Բարև ձեզ: Կազմակերպությունը մարզում զբաղվելու է դասընթացների կազմակերպմամբ մարքեթինգի ոլորտում, դասավանդողները գրանցված աշխատողներ չեն լինելու, այլ ծառայություն են մատուցելու։ Խնդրում եմ կասեք՝ ո՞ր հարկման դաշտում կարող է աշխատել և արդյո՞ք քաղ. իրավով կարող են դասավանդողները գրանցվել որպես կազմակերպության աշխատողներ։

Արդյո՞ք կատարվում է վերջնահաշվարկ

Անի. Եթե աշխատողը նույն գործատուի կամ օրենքով սահմանված կարգով իրավահաջորդ ճանաչված գործատուի մոտ փոխադրվում (տեղափոխվում) է այլ աշխատանքի, գործատուն աշխատողի հետ վերջնահաշվարկ չի կատարում: Աշխատակիցս ուսուցիչ է և մեր մոտից ազատվում է և անմիջապես մեկ այլ դպրոցում ընդունվում է գործի։ Վերջնահաշվարկ անու՞մ ենք։

Աշխատավարձի հաշվարկ

Անուշ. Բարև ձեզ։ Կասեք՝ 1 դրույքաչափի դեպքում, եթե կեղտոտ աշխատավարձը 107 000 դրամ է, իսկ մաքուրը` 81 000, ապա կես դրույքը ինչպե՞ս հաշվել, ինչքա՞ն կլինի, տվյալ դեպքում դրոշմանիշ պահվու՞մ է, թե՞ ոչ։ Մանրամասնեք և եթե օրենքի հղում կա։

Հաշվետու ժամանակաշրջան

Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն գրանցվել է 2022թ. մայիսի 27-ին։ Հիմա պետք է հունիս, հուլիս և օգոստոս ամիսների համար հաշվետվություն ներկայացվի։ Կխնդրեի պարզաբանել՝ թե հաշվետու ժամանակաշրջանը երկրորդ, թե՞ երրորդ եռամսյակ պետք է նշվի։ Նախապես շնորհակալություն։