Հաշիվ և կանխիկ վճարման անդորրագիր ՌԴ տարածքում

Արման․

Հարգելի գործընկերներ, ի՞նչ եք կարծում, եթե բեռնափոխադրող ընկերության վարորդը ՌԴ տարածքում ծախս է կատարում մեքենայի հետ կապված (օրինակ, յուղի փոխարինում կամ նորոգում), ստանում է ՌԴ հաշիվ ընկերության անունով և կանխիկ վճարման անդորրագիր, այդ ծախսն ընդունելի՞ է որպես նվազեցում շահութահարկի հաշվարկման ժամանակ։ Շնորհակալություն։

Գեոդեզիա և չափագրում գործունեություն

Անի․

Բարև բոլորին։ Գեոդեզիա և չափագրում գործունեությամբ զբաղվող Ա/Ձ-ն միկրոձեռնարկատիրություն, թե՞ շրջանառության հարկով հարկվող պետք է լինի։ Գործելու է Երևանից դուրս` մարզերում։

Գովազդային ծախսերի նվազեցում շահութահարկից

Սեդա․

Բարև Ձեզ։ Ընկերությունն ԱԱՀ վճարող է և կատարել է գովազդային ծախսեր: Խնդրում եմ ասեք՝ շահութահարկի գծով ամբողջությամբ ծախս ճանաչվու՞մ է, թե՞ ոչ:

ՌԴ քաղաքացու հայտարարագիր

Աննա․

Ամուսինը ՌԴ քաղաքացի է, ով ունի մշտական գրանցում կնոջ սեփականությունը հանդիսացող հասցեում, ունի մշտական գրանցված աշխատանք: Ուզում ենք իմանալ՝ վերջինս հայտարարագիր լրացնելու՞ է, թե՞ ոչ, իսկ եթե այո՝ ՌԴ-ից ստացվող կենսաթոշակը հայտարարագրելու՞ է, թե՞ ոչ: Շնորհակալություն։

Հաստիքների տեղափոխություն

Կարինե․

Միևնույն կազմակերպությունում հաստիքի տեղափոխման դեպքում, մասնավորապես, տնտեսվարի հաստիքի մասին է խոսքը, այսինքն դռնապահին տնտեսվարի հաստիքում ընդունելու և, ընդհակառակը, տնտեսվարին դռնապահի հաստիքում ընդունելու կարգը կհուշե՞ք։

Ներմուծման ԱԱՀ և բնապահպանական հարկի հաշվեհամարներ

Հայկ․

Բարև Ձեզ: Խնդրում եմ հուշեք՝ որտե՞ղ կարող եմ տեսնել ԱՁ-ի համար ներմուծման ԱԱՀ-ի և բնապահպանական հարկի վճարման հաշվեհամարները: Նախապես շնորհակալություն։

Ֆիզիկական անձի կողմից միկրոձեռնարկատիրության հայտարարություն տալու վերջնաժամկետ

Արմինե․

Բարև Ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք, արդյո՞ք կան հստակ ժամկետներ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու մասին հայտարարություն ներկայացնելու համար: Անձը նոր է սկսելու իր գործունեությունը և առաջին անգամ գրանցվելու հարկային դաշտում:

Արդյո՞ք ՍՊԸ և ԱՁ կհամարվեն փոխկապակցված

Գարիկ․

Բարև Ձեզ։ Եթե ՍՊԸ հիմնադիրը ԱՁ է գրանցում մեկ այլ գործունեությամբ զբաղվելու համար, բայց ՍՊԸ-ն ժամանակավորապես դադարեցված է, ապա նույն հարկային դաշտում է հարկվելու՞ և համարվելու՞ է փոխկապակցված։ Շնորհակալություն։

Կանխիկ վճարում ֆիզիկական անձի կողմից

Սերգեյ․

Հարգելի հաշվապահներ, եթե ֆիզիկական անձին 300 000 դրամի քարածուխ է վաճառվել և հաշիվ վավերագիր է դուրս գրվել, ֆիզիկական անձը կարո՞ղ է կանխիկ վճարել, թե՞ բանկային փոխանցում է անելու:

Հաշվի ստացում ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից

Քրիստինե․

Ոչ ռեզիդենտ կազմակերպությունից հաշիվ ենք ստացել, ծրագրի սպասարկման հաշիվ է։

1․ Ի՞նչ հաշվետվություններ պետք է տալ

2․ Այդ հաշիվը կարո՞ղ ենք ներառել ԱԱՀ-ի հաշվարկի մեջ

3․ Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան

Շնորհակալ եմ նախապես։

ՍՊԸ-ն գտնվում է լուծարման գործընթացում

Անուշ․

Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն գտնվում է լուծարման գործընթացում։ Պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետը լրանում է մայիսի 18-ին։ Ինձ այսօր (մայիսի 13-ին) հարկային տեսչությունից էին զանգահարել, խնդրում էին բանկային հաշվի քաղվածք տրամադրել։ Ես փորձեցի ճշտել լուծարման հաշվեկշռի վերաբերյալ տեղեկություն ստանալ, ասեցին, որ դա հանձնվում է բացառապես էլեկտրոնային եղանակով, ինչպես բոլոր հաշվետվությունները։ Բայց ես էլեկտրոնային համակարգում նման հաշվետվության ձև չեմ գտնում։ Ի՞նչ փաստաթղթեր է պետք ներկայացնել հենց հարկային և կոնկրետ ե՞րբ (լուծարման համար)։ Որտեղի՞ց գտնեմ ձևերը։ Շնորհակալություն։

Ինչպիսի՞ հաշիվ դուրս գրել

Մելինե․

Եթե ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում կատարողը դուրս է գրում ապրանքների մատակարարման հաշիվ վավերագիր, արդյո՞ք դա սխալ է և խնդիր կարող է առաջանալ։ Մասնավորապես տպագրական-առաքման ծառայությունների մատուցման շրջանակներում դուրս է գրվել այդ գրքերի և ձևաթղթերի (ապրանքների) մատակարարման հաշիվ վավերագիր։ Եվ այս դեպքում կարո՞ղ ենք հանձնման ընդունման ակտը կազմել համաձայն ծառայությունների, ոչ թե ապրանքների։

Մայրության նպաստի հաշվարկ

Աննա․

Բարև Ձեզ, կասե՞ք խնդրեմ․ ես գտնվում եմ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, ստացվում է որ պետք է ֆիզից ֆիզ գնամ, նշեմ որ աշխատում եմ համատեղության կարգով 2 հաստատությունում, մի աշխատավայրում մայիսի 10-ից վերադարձել եմ աշխատանքի։ Նման պարագայում ո՞նց է հաշվարկվելու իմ մայրության նպաստը, կանխավ շնորհակալ եմ։