Հնարավո՞ր է նյութական արժեքների կոմպլեկտավորումից ստանալ ՀՄ
Քնարիկ․
Բարև ձեզ։ Հարցս վերաբերում է շինարարության արտադրության։ Հնարավո՞ր է նյութական արժեքների կոմպլեկտավորումից ստանալ ՀՄ, եթե այո, ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպում պետք է տալ։ Նախապես շնորհակալություն։
Գրաֆիկ դիզայների գործունեություն
Նարինե․
Ես գրաֆիկ դիզայներ եմ։ Աշխատում եմ ազատ գրաֆիկով։ Տարվա մեջ կարող եմ ունենալ մի քանի պատվեր։ Ամիսներ է լինում, որ չեմ աշխատում։ Միջին աշխատավարձը կազմում է 20 000 - 30 000 դրամ։ Հարկային ի՞նչ դաշտ գոյություն ունի ԱՁ բացելու և հարկեր վճարելու՝ ժամավճարի տեսքով։ Եվ միջին աշխատավարձի չափի բարձրացումը հարկային ի՞նչ պարտավորություններ է ստեղծում։
Ինտերնետ կապի մատակարարում
Գրիշա․
Բարև Ձեզ։ Արդյո՞ք մարզում գործունեություն իրականացնող ՍՊԸ-ն,որը զբաղվում է ինտերնետ պրովայդինգով (ինտերնետ մատակարար), և որի տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը, կարող է համարվել միկրոբիզնես։
Վաճառք Wildberries հարթակում
Աննա․
Բարև Ձեզ։ Կազմակերպությունն իրականացնում է մանրածախ վաճառք և աշխատում է ընհանուր հարկման դաշտում՝ ԱԱՀ վճարող է, վաճառքներ է իրականացնում նաև Wildberries հարթակով: Խնդրում եմ կասե՞ք ինչպես ցույց տալ Wildberries-ով կատարված վաճառքները: Կանխավ շնորհակալություն:
Լվա ինքդ կետի գործունեություն
Hapet.
Համաձայն 12 հունիս 2024թ "Հարկային օրենսգրում փոփոխություններ կատարելու մասին" ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման գործունեությունը չի կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Արդյո՞ք ավտոմեքենաների ինքնուրույն լվացման կետերը (լվա ինքդ), որտեղ ավտոմեքենաները լվացվում են ոչ հարկ վճարողի կողմից, ներառվում են "Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում" տնտեսական գործունեության դասակարգման G 45.2 խմբի մեջ, մասնավորապես G 45.20.4 ՝ Ավտոմեքենաների լվացում, փայլեցում, ներկում և այլ համանման ծառայություններ, ենթախմբի մեջ: Հարկ եմ համարում նշել, որ ավտոմեքենաների ինքնուրույն լվացման կետերում ինքնուրույն լվացվում են նաև այլ իրեր և առարկաներ (գորգեր, կենցաղային իրեր, հեծանիվներ և այլն), որոց մասով կարող է կիրառվել նաև տնտեսական գործունեության այլ դասակարգիչ:
Պարտադիր որակավորում որպես գլխավոր հաշվապահ ընդունվելու դեպքում
Արման․
Հարգելի գործընկերներ, արդյո՞ք միջին և խոշոր կազմակերպություններում որպես գլխավոր հաշվապահ ընդունվելու դեպքում գլխավոր հաշվապահի որակավորում ստանալու պահանջն ընդունվել է և գործում է, ո՞վ է տեղյակ։
Հացի արտադրություն
Նելլի․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ կասե՞ք՝ հացի արտադրությունը Երևան քաղաքում կարո՞ղ է 2025 թվականին միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվել։
Միկրոձեռնարկատիրության հաշվետվություններ
Գևորգ․
Բարև ձեզ: Շնորհակալ կլինեմ արձագանքելու համար: Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի 2024 թվականին միկրո համարված ԱՁ-ն, որը 2025-ին կրկին աշխատելու է որպես միկրոձեռնարկատիրություն: Կխնդրեմ գրել բոլոր հաշվետվությունները թվերով, և արդյո՞ք եկամուտներ հայտարարագիր պետք ներկայացվի ևս։ Շնորհակալ եմ նախապես։
ՏՏ ոլորտի աշխատակիցների եկամտային հարկ
Հեղինե․
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք: ՏՏ ոլորտում գործող կազմակերպությունների աշխատակիցների համար 2025 թվականից եկամտային հարկը որքա՞ն է վճարվելու (որքան հասկանում եմ, նոր ընդունված և հին աշխատողների համար տարբեր են, ինչպես նաև ՀՀ-ում կացության կարգավիճակ չունեցող քաղաքացիների համար):
ԱՁ 2024թ․ աշխատել է շրջանառության հարկով
Հասմիկ․
Բարձև ձեզ։ ԱՁ 2023թ. աշխատել է ընդհանուր հարկման դաշտում, սակայն 2024թ․ նորից աշխատել է շրջանառության հարկով, հարցս հետևյալն է՝ պե՞տք է արդյոք շահութահարկի հաշվետվությունը ներկայացնելիս միայն ներկայացնեմ 107 -րդ տողը, թե՞ բաժին 8-ի 2023 թվականի մնացորդները նույնպես։
Հարկման ոչ ենթակա հաշիվների ներառում ԱԱՀ հաշվարկում
Mariana.
Կազմակերպությունն աշխատում է 2 ոչ ռեզիդենտ կազմակերպությունների համար որպես գործակալ, ստանում է ՌԴ ընկերությունից բեռնափոխադրման հաշիվ և պատվիրում այլ եվրոպական ընկերությունների լոգիստիկ ծառայությունը իրականացնել (բեռ հասցնել A կետից B կետ)։ Արդյո՞ք անհրաժեշտ է բոլոր ստացված, բայց հարկման ոչ ենթակա հաշիվները ներառել ԱԱՀ հաշվետվության մեջ և կոմիսիայի գումարի չափն էլ ներառել 0-ական դրույքաչափի տողում, թե՞ ուղղակի հանձնել շահութահարկի հաշվարկը։
Զեղչի տրամադրում 100 % չափով
Գոռ․
Բարև ձեզ։ Կազմակերպությունը, որն աշխատում է ԱԱՀ-ով, մատուցում է հյուրանոցային ծառայություն։ Երբ սեփականատերը օգտվում է ծառայություններից, հնարավո՞ր է տրամադրել 100% զեղչ։
Կար ու ձևի գործունեություն
Անահիտ․
Բարև Ձեզ։ Հարգելիներս, կարո՞ղ եք ինձ ասել․ ես կարի անող եմ՝ շորեր եմ ձևում, կարում երբեմն մանկապարտեզների համար, մի քանի շոր եմ կարում և դրա համար հաշիվ վավերագիր եմ ուղարկում։ Նախկինում աշխատել եմ միկրոձեռնարկությունով։ Հունվարից նորից կարո՞ղ եմ աշխատել միկրոձեռնարկությունով։
ՍՊԸ կազմակերպում է նաև ուղևորափոխադրումներ
Էդուարդ․
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ ՍՊԸ-ն աշխատում է միկրոձեռնարկատիրության հարկային դաշտում, բայց զբաղվում է նաև ոչ կանոնավոր ուղևորափոխադրմամբ Հայաստանի սահմաններում, անհատույց տրամադրված ավտոմոբիլներով՝ կազմակերպում ենք էքսկուրսիաներ, շրջագայություններ, պատվերով ուղևորափոխադրումներ։ Հիմա ունեմ մի քանի հարց․
1․ արդյո՞ք պետք է տեղափոխվել շրջհարկի դաշտ, թե՞ կարելի է նաև միկրոյով ստանալ 19,7 հոդվածով սահմանաված արտոնագիրը։
2․ հաշվետվություններում արտոնագրի մեջ նշված է "մարդատար տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրում", եթե արտոնագիրը ստանանք, հնարավո՞ր է հետագայում տաքսի ծառայություն մատուցելու հետ կապված հարկային պարտավորություններ, լիցենզիայի պահանջ և այլն առաջանան։
ԱՁ-ն իրականացնում է հացի, հացաբուլկեղենի արտադրություն
Արփինե․
Ողջույն, սիրելի հաշվապահներ։ Մարզում գործող ԱՁ-ն իրականացնում է հացի, հացաբուլկեղենի արտադրություն և վաճառում տեղում, սակայն ունի նաև սառնարաններ և վաճառում է զովացուցիչ ըմպելիքներ։ Ճիշտ եմ չէ՞ հասկացել, որ 2025-ից անցնելու է շրջհարկի դաշտ, քանի որ արտադրությանը զուգահեռ կա առք ու վաճառքի գործունեություն, և չի կարող աշխատել միկրոհամակարգում: Կարող է մնալ միկրոհամակարգում միայն այն դեպքում, եթե վաճառի միայն իր արտադրությունը:
Արդյո՞ք անհրաժեշտ է ծանուցել աշխատողին
Անուշ․
Բարև ձեզ, կասե՞ք՝ եթե աշխատավարձի փոփոխություն է լինում կամ պաշտոնի, այդ դեպքում ինչպե՞ս է ճիշտ վարվել, ծանուցել, հրաման տալ պե՞տք է, եթե աշխատավարձ է մենակ փոխվել, թե՞ լրացուցիչ համաձայնագիրը բավական է։
Ներմուծումների մասով նվազեցումներ շրջանառության հարկի հաշվարկի ժամանակ
Էդգար․
Բարև Ձեզ, հարցս հետևյալն է՝ արդյո՞ք շրջանառության հարկով հարկվող և առևտրային գործունեությամբ զբաղվող ԱՁ-ները ներմուծման մասով ձեռքբերումները համաձայն ՀՕ 258 հոդվածի չի կարող համարել որպես ծախս հիմնավորող փաստաթուղթ: Կանխավ շնորհակալություն:
Հայտարարագրի ներկայացում ՌԴ քաղաքացու կողմից
Հայկ․
Հարգելի հաշվապահներ, եթե ՌԴ-ի քաղաքացին ՀՀ-ում կացության քարտ ունի, արդյո՞ք 2025-ի համար հայտարարագիր պետք է ներկայացնի, եթե բանկային քարտին գումար է փոխանցվել։
Քարի արտադրություն մարզում
Գոռ․
Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ մարզում քարի արտադրամասը համարվու՞մ է միկրոձեռնարկատիդություն։ Տնտեսական դասակարգիչը C23612։
Արդյո՞ք ծաղիկը համարվում է գյուղատնտեսական արտադրանք
Մերի․
Բարև Ձեզ։ Ծաղկի սրահը եթե շուկայից է գնում ծաղիկը, պետք է միակողմանի գնման ակտ կազմի, իսկ հարկվելու՞ է 20 տոկոս, թե՞ գյուղատնտեսական արտադրանք է համարվում։