Չվճարված հարկի վաղեմության ժամկետ

Հասմիկ. խնդրում եմ օգնել հասկանալ, եթե ՍՊ ընկերությունը չի վճարել իր աշխատակցի 2014թ.-ի աշխատավարձի եկամտահարկը, արդյո՞ք 2021թ.-ին գործում է վաղեմության ժամկետ և կարո՞ղ է չվճարել, թե՞ այդ հարկի վրա չի տարածվում 3 տարի վաղեմության ժամկետը: Շնորհակալություն:

Որոշել մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային շահույթը

Լիլիթ. Հարգելի հաշվապահներ, կներեք` մի խնդրանք ունեմ: Կարո՞ղ եք ինձ օգնել լուծել այս խնդիրը հետևյալ շարադրմամբ. 2016թ. կազմակերպության զուտ շահույթը 20մլն դրամ է: Արտոնյալ բաժնետոմսերի դիմաց վճարվող շահաբաժինը՝ 1 500 000դրամ: 2016թ. մայիսի 10-ին` տարեսկզբից 131օր անց, կազմակերպությունը թողարկել է 1800 սովորական բաժնետոմս, իսկ հոկտեմբերի 30-ին` մայիսի 10-ից 173 օր անց, հետ է գնել 2700 բաժնետոմս: Մինչև տարեվերջ մնացել է 61 օր: Պահանջվում է որոշել մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բազային շահույթը: Ձևակերպել բաժնետոմսերի թողարկման և հետ գնման գործառնությունները, եթե մեկ բաժնետոմսի անվանական արժեքը 5 000 դրամ է, տեղաբաշխման գինը՝ 7 000 դրամ, իսկ հետգնմն գինը՝ 6 000 դրամ:

Կարելի՞ է աշխատավարձը փոխանցել ուրիշի հաշվեհամարին

Բարև Ձեզ: Աշխատողն ունի հարկադիրի հետ խնդիրներ և ցանկանում է, որ իր դիմումի համաձայն աշխատավարձը փոխանցեն ընկերոջ հաշվեհամարին: Արդյո՞ք թույլատրվում է նման բան:

Դպրոցում նկարչության դասեր անցկացնելու վերաբերյալ

Գոհար. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Դպրոցում նկարչության ուսուցչուհին ունի գործող խմբակ։ Տնօրենն ասել է, որ պետք է վարձակալությամբ վերցնի դասասենյակը (ուսուցչուհին այն վերանորոգել է և իր տրամադրության տակ է): Ուզում եմ իմանալ` ի՞նչ պետք է անի` ԱՁ բացելու՞ է, ի՞նչ պայմանագիր պետք է կնքի, ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի ու ի՞նչ հարկեր պետք է վճարի։ Կխնդրեի մանրամասնել:

Ներմուծման հետ կապված

Անի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ շտապ է: Եթե այդ ԱՁ-ով պետք չէր ներմուծում անել, բայց սխալ ենք ցույց տվել, այսինքն` ինքը ներմուծում չուներ, բայց սխալմամբ այդ ԱՁ ներմուծում ենք ցույց տվել, ի՞նչ անենք, ո՞նց 0 ցույց տանք ներմուծումը:

Ակտի վաղեմության ժամկետ

Հասմիկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ խնդրի լուծման համար։ ՊԵԿ ակտ է կազմել 2017թ.-ին եկամտահարկի և շրջհարկի վճարումների վերաբերյալ 2015-2017թթ. համար։ Դատարանը ակտը 2021թ. անվավեր է ճանաչել։ Սակայն ՊԵԿ-ը շարունակում է այդ ակտի գումարները պահել ՍՊԸ-ի վճարումներից և հհ-ը գտնվում է արգելանքի տակ։ Հարց. արդյո՞ք ակտի անվավերությունից հետո գործում է վաղեմության ժամկետ: Արդյո՞ք ՊԵԿ-ը կարող է կրկին նույն ակտը նորից կազմել։

ՌԴ-ից մեքենայի ներկրում

Անահիտ Ավետյան. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել, եթե կարելի է օրենքների հղումներով: Հարցս հետևյալն է. ֆիզիկական անձը Ռուսաստանի Դաշնությունից ներկրել է ավտոմեքենա /Ֆորդ մակնիշի մարդատար, 2012թ./ անձնական օգտագործման համար, ի՞նչ հարկեր պետք է կատարի:Շնորհակալություն

Աշխատավարձի հաշվարկ

Գոհար. Բարև։ Խնդրում եմ օգնեք հաշվել աշխատավարձս, եթե բյուլետենը բացվել է 17.11.21-ին և ավարտվել 02.12.21։ Նշեմ որ 1 օր, այսինքն` 16.11.21-ը դուրս է մնացել բյուլետենի օրերից։ Այսինքն` բացակայել եմ սկսած 16.11.21-ից, սակայն բժիշկը սխալմամբ տվել է ամսի 17-ով։

Ի՞նչ տուգանք է սահմանված

Լաուրա․ Բարև Ձեզ։ Եթե աշխատակիցը գործատուին չի ներկայացնում ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը, կամ պատվաստված լինելու մասին սերտիֆիկատը, այս դեպքում հիմնարկին տուգանք սահմանվու՞մ է։

Հարկային հաշիվ դուրս գրելու համար

Արուսիկ․ Բարև Ձեզ։ Եթե ՍՊԸ-ն ուզում է հարկային հաշիվ դուրս գրել, բայց միկրոձեռնարկատիրական ոլորտում է աշխատում, պե՞տք է հանձնի 264 ձևը, դառնա ԱԱՀ վճարող, այնուհետև հաշիվ դուրս գրի։

Սոց. վճարի արտացոլում հաշվետվության մեջ

Արմինե. Բարև ձեզ: Աշխատողին նոյեմբերի 24-ից խնամքի աձակուրդ ենք ուղարկել, այժմ եկամտայինի հաշվետվություն ուղարկելիս 3000դր. սոց. վճարը չի արտացոլվում: Արդյո՞ք դեկտեմբերից է պահվելու, բայց չէ՞ որ նոյեմբերից է գնացել։