Ինչպե՞ս է հաշվարկվում բյուլետենը

Սյուզ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ՝ կօգնե՞ք, երբևէ բյուլետեն չեմ հաշվել՝ ինչպե՞ս և ի՞նչ քայլերով պետք է անեմ: Եվ ևս մեկ հարց. եկամտային հարկի հաշվետվությունը ինչպե՞ս լրացնեմ:

ՀՎՀՀ-ի առկայութուն ՀԴՄ կտրոնի վրա

Էլինա. Հաշվապահներ ջան, հարցս ՀՕ 386 հոդվածին է վերաբերվում. 2) Կանխիկ դրամով վճարում չի համարվում այն վճարումը, որի մասով դուրս է գրվել Օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության 4-րդ կետով սահմանված` ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի` հարկ վճարողի հաշվառման համարը պարունակող` հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն: Հարց՝ կազմակերպությունը գնում է խանութից կատարել առձեռն, վճարել քարտով, ստացել ՀԴՄ կտրոն։ Արդյո՞ք անհրաժեշտ է նշել ՀԴՄ կտրոնի վրա ՀՎՀՀ ծախս ճանաչելու համար։ Թեժ գծում միանշանակ ասացին, որ պետք է նշվի, բայց ես համաձայն չեմ։ Ուզում եմ լսել ձեր կարծիքները: Կանխավ շնորհակալ եմ:

E-invoicing ծրագրի ներբեռնում

Գեղամ Հովհաննիսյան. Ինչպե՞ս ներբեռնեմ e-invoicing ծրագիրը հաշիվ ապրանքագրեր ուղարկելու համար: Խնդիրը կայանում է նրանում, որ ես մտել եմ e-invoice ծրագիր, սեղմել եմ "Ներբեռնել ծրագիրը" գրվածքի վրա աջ ստեղնով, ընտրել եմ երրորդ տարբերակը, սակայն ոչ մի արդյունքի չեմ հասել:

Մանկապարտեզներում հրամանագիրք պահելու հետ կապված

Անուշ. Բարև ձեզ: Կասեք հստակ իմանալու համար, մանկապարտեզներում հրամանգիրք պահելը պարտադի՞ր է, թե՞ հրաման տալը արդեն բավական, և նույն էլ երեխաների հրամանագիրքը, թե՞ շարժի մատյանը բավական է: Նաև կասեք՝ երեխաների հրամանագիրքը կարո՞ղ ենք ձեռագիր չանել, այլ աշխատողների նման համակարգչով հավաքել, տպել ու կարել: Եթե հրամանագիրքը պարտադիր չէ, օրենքը կասե՞ք: Ու մի հարց էլ. եթե երեխաների հրամանագիրքը ուզում ենք փոխել, կարո՞ղ ենք սեպտեմբերի 1-ից փոխել, ձեռագիր չգրենք, այլ համակարգչով: Եթե նոր մատյան ենք վերցնում երեխաների հրամանների, պարտադիր հրաման պիտի տրվի, թե՞ ոչ:

Հագուստի արտադրությամբ զբաղվելու համար

Նարին. Հարկման ինչ ձևի հայտ ներկայացնել? Քանի օր առաջ պետ. ռեգիստրում բացել ենք ՍՊԸ, հագուստի արտադրությամբ զբաղվող նորաստեղծ կազմակերպություն, որը մոտակա ամիսներին դեռ գործունեություն չի իրականացնելու և կարծում եմ դեռևս ակտիվություն չի ցուցաբերելու: Ի՞նչ հարկման ձև ընտրել, արդյո՞ք միկրոձեռնակատիրոջ դիմում տալը ճիշտ է հագուստի արտադրությամբ զբաղվող ֆիրմայի համար, և եթե այո, ի՞նչ հայտ, ի՞նչ հաշվետվություն և ինչպիսի՞ ամսական վճարներ է անհրաժեշտ ներկայացնել:

Ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը

Յուրա. Բարև ձեզ։ Ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը, հիմնական, թե՞ երկրորդ աշխատավայրից պետք է կատարվեն հաշվարկը և վճարումները, և ի՞նչ փաստաթղթեր են պետք։

Ձեռքբերում անհատից

Միքայել. Բարև ձեզ։ 1) Ես Ա/Ձ ունեմ ընդհանուր հարկման դաշտում եմ, բայց շրջանառություն դեռ չունեմ։ Այսինքն՝ նոր շենք եմ կառուցում, որ բիզնես սկսեմ։ Հիմա անհատից շինանյութ գնելու դեպքում, եթե գնման ակտ եմ կազմում, նշելով անհատի տվյալները, արդյո՞ք նրա մոտ հարկային պարտավորություն առաջանում է, թե՞ ոչ: Նշեմ, որ անհատը հարկային մարմնում գրանցված չէ, իր սեփական ապրանքն է վաճառում։ 2) Եթե շինարարության ժամանակ վարպետ է աշխատել, ում վճարեմ եմ գումար, ո՞նց էդ վճարը փաստաթղթավորեմ, որ վարպետի մոտ հարկային պարտավորություն չառաջանա։ Վարպետը անհատ է, գրանցված չէ հարկայինում ոչ մի ձևով։ Նշեմ, որ փաստաթղթավորումը պետք է նախարարությանը ներկայացնելու համար, որպեսզի կատարված ծախսերի հիմնավորում արվի։

Կուտակվել է բանկային հաշվի սպասարկման գումար

Գարիկ. Բարև Ձեզ: ՍՊԸ-ն դադարեցրել է անորոշ ժամկետով գործունությունը, սակայն բանկային հաշիվը չի փակվել: Բանկային հաշվի սպասարկման պարտք է կուտակվել: Հիմա ուզում եմ պարտքը մարել և բանկային հաշիվը փակել: Կխնդրեմ օգնել հասկանալ` խախտում չի՞ համարվի, եթե ուղղակի կանխիկ բանկում վճարեմ բանկային հաշվի սպասարկման պարտքը, թե պետք է նորից փոխառության պայմանագիր ստեղծվի: Կանխավ շնորհակալ եմ:

Աշխատանք համատեղությամբ

Մարինե. Հարգելիներս, դպրոցում կես դրույքով աշխատող հաշվապահը կարո՞ղ է ներքին համատեղությամբ նաև կես դրույք որպես օպերատոր աշխատել: Եթե կան հիմնավորող կետեր՝ խնդրում եմ նշեք և՛ ոչ-ի դեպքում, և՛ այո-ի: Շատ շնորհակալ եմ յուրաքանչյուր հարցին արագ արձագանքելու համար:

Գնման ակտով ֆիզ. անձից գնում է կատարվել

Ռուբ. Բարև ձեզ: Եթե գնման ակտով ֆիզիկական անձից գնում է կատարվում, ապա գնման ակտի մեջ և ապրանքների գնման պայմանագրի մեջ արժեքը պետք է գրվի եկամտային հարկի գումարը ներառյա՞լ, թե՞ միայն ֆիզիկական անձին վճարվող գումարը՝ առանց եկամտային հարկի։ Շնորհակալություն:

ՀԴՄ ձեռքբերում

Մարինե. Բարև բոլորին: Հարգելիներս, երբ լրացնում ենք ՀԴՄ ձեռք բերելու 100 Ձևը, քանի՞ օր հետո է հաստատման կոդը երևում: Օգոստոսի 24-ին լրացրել եմ, մերժվել էր, քանի որ հասցե չէի նշել՝ ԱՁ-ի, օգոստոսի 26-ին կրկին ճշտված տարբերակ լրացրեցի, քանի օր է ցույց է տալիս ընթացքի մեջ, բայց կոդը դեռ չի երևում: Նախապես շնորհակալ եմ:

Մայրության նպաստի հաշվարկ

Անի. Բարև ձեզ: Կներեք մի հարց ունեմ. ֆիզարձակուրդի հաշվարկի մեջ ներառվու՞մ են արդյոք պարգևավճարները, նոր տարվա պրեմիան և այլ վճարները: Եթե այո, ո՞նց է տեղի ունենում հաշվարկը 1/12-ի, ի՞նչ է դա նշանակում: