Արձակուրդ համատեղությամբ աշխատանքի ժամանակ

Ռուզաննա. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ համատեղությամբ աշխատողը պարտադիր պետք է արձակուրդ գնա իր հիմնական աշխատանքի վայրի՞ց և զուգահեռ համատեղ վայրից, և օրերի քանակը՝ արդյո՞ք պետք է համընկնի, թե՞ պարտադիր չէ։ Կանխավ շնորհակալ եմ։

Առցանց Ա/Ձ գրանցելու համար

Հասմիկ. Ողջույն: Խնդրում եմ տեղեկացնել` առցանց Ա/Ձ գրանցվելուց հետո, որտե՞ղ է նաև պետք ներկայացնել փաստաթղթեր, որպեսզի ամբողջական լինի գրանցումը։ Ա/Ձ-ն մատուցվելու է օնլայն դասընթացներ, աշխատակից չի ունենալու, շրջանառությունը մինչև 115 մլն։ Խնդրում եմ տեղեկացնել՝ հարկավո՞ր է արդյոք լիցենզիա, ի՞նչ հաշվետվություններ է պետք ներկայացնել, և դրանց հաճախականությունը, և ի՞նչ տուրքեր, հարկեր են սպասվում։ Արդյո՞ք անհրաժեշտ է ունենալ դրամարկղ, ՀԴՄ, եթե անկանխիկ են կատարվելու գործարքները և ինչպե՞ս են դուրս գրվում հաշիվները /էկենգի միջոցով/։ Շնորհակալություն:

Գնումների համակարգողի որակավորման քննության հարցաշար

Մարիամ. Խնդրում եմ, օգնեք գտնեմ գնումների համակարգողի որակավորում ստանալու քննության հարցաշարը և պատասխանները: Եթե կարող եք ուղարկեք annamilka000 շնիկ mail.ru

Հագուստի ներմուծում և վաճառք

Քրիստինա. Ես պետք է զբաղվեմ հագուստի կամ զարդերի օնլայն վաճառքով (գնվելու են այլ երկրներից օնլայն և վաճառվեն Հայաստանում)։ Խնդրում եմ ասել՝ որպես անհատ ձեռնարկատեր գրանցվելու դեպքում ի՞նչ հարկեր պետք է վճարեմ։ Աշխատելու եմ միայն ես, այլ աշխատողներ գրանցված չեն լինելու։ Շնորհակալություն։

Ապրանքների ներմուծում և առցանց վաճառք

Տիգրան․ Ողջույն բոլորին։ Ցանկանում եմ գրանցվել որպես Ա/Զ, գործունեություն՝ օնլայն վաճառք (մանկական հագուստ, մանակական պարագաներ և նմանատիպ ապրաքներ)։ Աշխատելու եմ շրջ․ հարկով 5%: Տարեկան շրջանառությունը չի գերազանցելու 115 մլն դրամը։
    Պետք է վճարեմ․
  • Սոց․ վճար 5 000 դրամ
  • Շահութահարկ 5 000 դրամ
  • Դրոշմանիշային վճար տարեկան շրջանառությունից կախված ըստ սանդղակի։
ՀԴՄ սարք ունենալու եմ։ Ապրանքները ձեռք եմ բերելու այլ երկրներից և վաճառելու եմ Հայաստանում։ Հարց 1․ Նշված դեպքում ես ԱԱՀ վճարելու՞ եմ։ Ապրանքները եթե իմ անունով եմ պատվիրելու և՛ մեծաքանակ, և՛ փոքր քանակներով Հարց 2․ Ո՞ր դեպքում ի՞նչ հարկ եմ վճարելու (մաքսազերցում, ԱԱՀ կամ այլ հարկ) և եթե իմ անունով եմ պատվիրելու, այդ դեպում ես հանդես եմ գալիս որպես Ֆիզ․ ա՞նձ , թե՞ անհատ ձեռներեց։ Ուզում եմ ուղղակի հասկանալ՝ եթե ես Ա/Ձ եմ և աշխատում եմ շրջանառության հարկով, ապա մեծաքանակ ապրանք պատվիրելու դեպքում ի՞նչ հարկատեսակ պետք է վճարեմ կամ չվճարեմ։ Ինձ մենակ պետք է հասկանամ՝ ապրանքները այլ երկրներից Հայաստան ներմուծելու համար ի՞նչ հարկ եմ վճարելու մեծաքանակի կամ փոքր քանակների դեպքերում։

Ինչպե՞ս աշխատաժամանակը սահմանել

Սարիբեկ․ Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին` ինչպե՞ս աշխատողի աշխատաժամանակը սահմանել, եթե նրան կարող ենք վճարել ամսական ընդամենը 33 հազար ՀՀ դրամ։ Կանխավ շնորհակալ եմ։

Թղթակցություններ

Բարև Ձեզ, կօգնե՞ք կազմել թղթակցություններ․ 1. Հաշվարկվել է մաշվածություն 2. Երկարաժամկետ բանկային վարկի կարճաժամկետ մասի արտացոլում 3. Հաշվարկվել է շահութահարկ 4. Վերագնահատված հիմնական միջոցի արժեքի արտացոլում 5. Եկամուտներին վերաբերող շնորհների արտացոլում 6. Հաշվանցվել է անուղղակի հարկ 7. Ձևակերպվել է վերագիր ապրանքների համար 8. Չկրած տոկոսային ծախսերի արտացոլում 9. Վճարված տոկոսները կապիտալացվել են

Տեղեկանքի ձև

Հասմիկ․ Խնդրում եմ օգնեք, շատ շտապ է։ Հարկայինում ասացին, որ փոխվել է հղիության նպաստի դեպքում "Գործատուին փոխհատուցման ենթակա գումարների մասին" տեղեկանքի ձև-ը, շատ եմ խնդրում ասել՝ նոր ձևը որտեղի՞ց բեռնեմ։ Նախօրոք շնորհակալ եմ։

Ճշգրտող հաշվի արտացոլում հաշվետվության մեջ

Սեդա․ Բարև Ձեզ, հարցս հետևյալն է՝ 2021թ օգոստոսի 28-ին գրել եմ հարկային հաշիվ, հետո սեպտեմբերի 9-ին այդ հաշիվը ճշգրտել եմ, քանի որ որոշ ապրանքատեսակ հետ է վերադարձվել, հիմա այդ ճշգրտված հաշիվը պետք է ներառեմ օգոստոսի՞, թե՞ սեպտեմբերի ԱԱՀ-ի հաշվետվության մեջ:

Օտարերկրացուն աշխատանքի ընդունելիս

Արփի․ Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Գրասենակային աշխատանքի եմ ուզում ընդունել օտարերկրյա քաղաքացու (Վրաստան), եթե քաղաքացին ունենա կացության և սոց․ քարտ, ապա աշխատանքի թույլտվությունը պարտադի՞ր պահանջ է։ Ճի՞շտ եմ հասկանում՝ քաղաքացու համար աշխատանքի թույլտվության փաստաթղթերով զբաղվում է գործատուն, այլ ոչ թե անձամբ ինքը։