Ա/Ձ ցանկանում է զբաղվել կիսաֆաբրիկատների պատրաստմամբ և վաճառքով

Արփինե. Բարև Ձեզ: Ֆիզ. ԱՁ-ն ցանկանում է զբաղվել կիսաֆաբրիկատների պատրաստմամբ և վաճառքով։ Պատրաստման գործընթացը իրականացվելու է ազատ (ապահովված բոլոր հարմարություններով) բնակարանում: Ինչ՞ գործընթաց և թույլտվություններ են պետք սննդի անվտանգության տեսչությունից և սանէպիդկայանից, և արդյո՞ք կարող է որպես արտադրություն համարվել միկրոձեռնարկատեր, թե՞ համարվում է հանրային սնունդ և շրջհարկի դաշտում պետք է աշխատել: Նախապես շնորհակալ եմ։

Հերթափոխով աշխատանքի վերաբերյալ

Վերոնիկա. Բարև ձեզ։ Եթե մարդը աշխատում է հերթափոխով, իսկ բացի այդ ԱՁ ունի, այդ դեպքում հարկերի ու աշխատավարձի հետ կապված ինչ-որ փոփոխություններ կամ տարբերություններ լինո՞ւմ են։ Կա՞ նման բան, որ նման դեպքերում մարդը պետք է ավելի շատ հարկեր վճարի կամ ավելի քիչ աշխատավարձ ստանա։

Հատուկ ընդմիջման վերաբերյալ

Անյա. Բարև ձեզ: Այսպիսի հարց ունեմ. ԱՕ 153-րդ հոդվածի համաձայն՝ աշխատողներին տրամադրվում է հատուկ ընդմիջում, եթե աշխատանքը կատարվում է +40°C բարձր կամ -10°C ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում։ Բայց օրենսգիրքը չի հստակեցնում պայմանները, որոնք պետք է տրամադրի գործատուն։ Լրացուցիչ ընդմիջման դեպքում նշվում է, օրինակ, մինչև 18 տարեկան աշխատողներին տրամադրվում է նվազագույնը 30 րոպե տևողությամբ լրացուցիչ ընդմիջում։ Բայց հատուկ ընդմիջման դեպքում կոնկրետ օրինակ չկա։

Ո՞ր տողում պետք է նշել պարգևավճարը եկամտային հարկի հաշվետվության մեջ

Մելինե. Բարեւ ձեզ։ Եթե աշխատողը մայիս ամսին բացի իր աշխատավարձից ստանում է նաև պարգևավճար, դա եկամտային հարկի հաշվետվության մեջ ո՞ր տողում է նշվում և հարկվու՞մ է, թե՞ ոչ։

Սխալմամբ ուղարկվել է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն

Մեսրոպ. Բարև Ձեզ: Սխալմամբ ուղարկել եմ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն: Ինչպե՞ս կարող եմ դա չեղյալ համարել և դիմել շրջհարկի համար, մեկ օր է ինչ ուղարկել եմ:

Արդյո՞ք վերջնահաշվարկը կարող է տրամադրվել կանխիկով

Սոֆյա. Եթե անկանխիկ եղանակով ստացող աշխատողին ազատելիս վերջնահաշվարկը տրամադրում եմ կանխիկով, խնդի՞ր է առաջանում: Նշեմ, որ գործունեությունը Երևան քաղաքում չէ:

Որքա՞ն է կազմում մաքսազերծման գումարը

Նարեկ. Ողջույն։ Խնդրում եմ օգնեք հաշվարկել մաքսազերծման գումարը հետևյալ ինքնաթափ բեռնատար ավտոմեքենայի համար։ 2016թ. շարժիչի ծավալը 8 լիտր, ԵԱՏՄ երկիր չհանդիսացող երկրից ներմուծված։ Մաքսային արժեքը (մեքենայի գին + տրանսպորտային ծախս) = 24 000 դոլար։

Ե՞րբ պետք է մարել ՀԴՄ տուգանքը

ՎԱՐՍԻԿ. ԱՁ-ն համաձայն ՀԴՄ կիրառման մասին օրենքի տուգանվել է 150 000 դրամով: Հարցս հետևյալն է, որքա՞ն ժամկետ է տրված հիմա տուգանքը մարելու համար, և վճարումն արվում է միասնական հաշվին, թե՞ մեկ ուրիշ հաշվեհամարի:

Ինչպե՞ս ցույց տալ հաճախորդից ստացած բոնուսը հաշվետվության մեջ

Անի. Բարև ձեզ։ Ես մատուցում եմ Սոցիալական Մեդիա Մարքեթինգի ծառայություններ, գրանցված եմ որպես Ա/Ձ և վճարում եմ շրջհարկ։ Ստացել եմ բոնուս գումար հաճախորդից: Կասե՞ք՝ հաշվետվության մեջ ինչպե՞ս պետք է ձևակերպեմ։ Կանխավ շնորհակալություն:

Ե՞րբ պետք լուծել աշխատանքային պայմանագիրը

Աստղիկ. Բարև Ձեզ: Աշխատողն աշխատանքի է ընդունվել 2021 թվականի մարտի 15-ին՝ 3 ամիս ժամկետով։ Խնդրում եմ հուշեք՝ աշխատանքային պայմանագիրը լուծվելու է հունիսի 15-ից, թե՞ հունիսի 16-ից։ Կանխավ շնորհակալություն: