Ինչպե՞ս է ձևակերպվում ՀԴՄ կտրոնի վրա առանձնացված ԱԱՀ-ի գումարը

Նանա. Իսկ ինչպե՞ս է ձևակերպվում ՀՀ տարածքում հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների դիմաց ստացված ՀԴՄ կտրոնի վրա առանձնացված ԱԱՀ-ի գումարը:

ԱՁ տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի

Անահիտ․ Բարև Ձեզ։ Ինձ կասե՞ք՝ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկմամբ և նորոգմամբ զբաղվող Ա/Ձ, որ չունի աշխատող, տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի, հանդիսանում է սոցիալական վճար վճարող։ Ա/Ձ աշխատում է միկրոյով։

Հետաձգված հարկային ակտիվներ և պարտավորություններ

Ani. Բարև Ձեզ, հարգելի հաշվաապներ։ Երկու հարց ունեմ. 1. Հետաձգված հարկային ակտիվները և պարտավորությունները գիտեմ որ դեպքում են առաջանում, բայց չեմ հասկանում` դա արտահայտվու՞մ է արդյոք շահութահարկի 240 հաշվետվության մեջ 2. Շրջանառության հարկ վճարող կազմակերպությունը իր ներմուծած ապրանքները ինչ-որ ձևով կարո՞ղ է անհատույց վաճառել, կամ ցածր գնով, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ:

ԱՁ-ն ներմուծում է սարքավորումներ

Կարեն․ Բարև Ձեզ հարգելի հաշվապահներ։ Ես ներմուծում եմ սպեցիֆիկ սարքեր (ՌԴ-ից և Չինաստանից): Ցանկանում եմ բացել ԱՁ, քանզի մի քանի հատից ավել ներմուծելու դեպքում մաքսային և հարկային մարմինները պարտադրում են, որ ապրանքը պետք է գրանցվի ԱՁ-ով, և ֆիզիկական անձով չեն կարող տրամադրել։ Այսօր նման պահանջի հանդիպեցի ՌԴ-ից Գլոբբինգով ներմուծված ապրանքների համար։ Հարցերս հետևյալն են․ 1) եթե ես գրանցեմ ԱՁ և ապրանքները ներմուծելուց գրանցվեն ԱՁ-ով ներմուծվող, ու վճարվի համապատասխան ներմուծման վճարները, ապա ես հետագայում մինչև ամսի 20-ը ի՞նչ տեսակի հաշվետվություններ պետք է ներկայացնեմ։ Եթե խոսքը միայն ներմուծման մասին է, և վաճառք դեռ չի իրականացվել։ 2) եթե ես ԱՁ-ով միայն ներմուծումներ անեմ և հետագայում վաճառք չիրականացնեմ (պահեստամասեր են, որոնք օգտագորխվում են այլ բան ստանալու և վերանորոգելու համար), ապա ես խնդիրներ կունենա՞մ հարկային մարմինների հետ։ 3) եթե ԱՁ եմ գրանցում և վաճառք եմ իրականացնում միայն փոխանցումով (աշխատում եմ միայն կազմակերպությունների հետ), ապա ի՞նչ տեսակի հարկեր պետք է վճարեմ այդ գործունեության համար: Խոսքս պարտադիր ֆիքսված վճարների և շրջանառության հետ կապված հարկերի մասին է։ Կուզենայի իմանալ նաև` այդ դեպքում շրջանառության համար վճարված հարկերից ես կարո՞ղ եմ եկամտային հարկի հետվերադարձի մասին օրենքի շրջանակում հետ ստանալ (եթե ունեմ այդ պայմանին բավարարող հիփոթեքային վարկ)։ Շնորհակալություն։

Վաճառված ապրանքների վերադարձ

Lili. Բարև Ձեզ։ Կազմակերպությունը հարկային հաշիվ է դուրս գրել ապրանքների մատակարարման համար։ Անցել է 3 օր, և մյուս կողմը ապրանքը ուզում է վերադարձնել և առաջարկում է անվավեր անել հաշիվը։ Կարո՞ղ ենք 3 օր անց անվավեր ճանաչել։ Շնորհակալություն

Արդյո՞ք հնարավոր է նյութերը առաքման վայրից տեղափոխել ծառայության մատուցման մեկ այլ վայր

Hayk. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Այսպիսի հարց ունեմ. եթե շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն ծառայություններ է մատուցում և այդ գործունեությանը վերաբերող նյութեր է ձեռքբերում, արդյո՞ք կարող է այդ նյութերը առաքման վայրից տեղափոխել ծառայության մատուցման մեկ այլ վայր: Նշեմ, որ առաքման գիրք չունենք: Եվ կխնդրեմ օրենքի հղում անել:

Որքա՞ն կկազմի արձակման նպաստի գումարը

Անահիտ. Բարև Ձեզ: Հարցս այսպիսին է. աշխատակիցն աշխատել է ընկերությունում 20 տարի: Վերջին 12 ամսվա ընթացքում յուրաքանչյուր ամիս հաշվարկվել է 93 00 դրամ, ներառյալ՝ բոլոր պահումները: Կենսաթոշակային տարիքը լրանալու կապակցությամբ, ազատվում է աշխատանքից: Որքա՞ն կկազմի արձակման նպաստի գումարը:

Հաշվետվությունների ճշգրտման վերաբերյալ

Խնդրում եմ պատասխանեք, եթե 2018թ. շրջանառության հարկի հաշվետվության մեջ սխալ եմ հայտնաբերել՝ կարո՞ղ եմ ճշգրտել։ Ի՞նչ է բխում, եթե ապրանքի ձեռքբերման ծախսը քիչ եմ նշել, եթե շրջանառության հարկի հաշվետվության մեջ 5,4 կետը հաշվետու եռամսյակում ապրանքների ձեռքբերման ծախսերի գումար պակաս եմ գրել՝ կոպիտ խախտու՞մ է և ի՞նչ հետևանք ունի:

Հաշվի դուրսգրում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալու դեպքում

Արթուր․ Բարև ձեզ, միկրոձեռնարկություն ենք, հաճախորդը իրավաբանական անձ է, պատվերի գումարը պետք է փոխանցումով անի, ի՞նչ քայլեր պետք է մենք անենք։ Միայն հաշվեհամարը տանք, թե՞ հարկավոր է հաշիվ ապրանքագիր էլ դուրս գրել։

Հայտարարագրի ներկայացում էլեկտրոնային եղանակով

Սուրեն․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս էլեկտրոնային եղանակով ներկայացնեմ մաքսային արժեքի հայտարարագիր, երրորդ երկրից հաստոց պետք է գնեմ։ Լիազորի և օգտվողի գրասենյակից չեմ գտնում այդ հայտարարագրի հղումը, և այն հղումը, որտեղ կա հաստոցների դասակարգման մասին տեղեկություն, որ իմանամ տվյալ հաստոցի մաքսազերծման արժեքը: Նախապես շնորհակալություն։

Շրջանառության հարկից չվճարված ԱԱՀ-ի նվազեցում

Անի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ա/Ձ-ն ներմուծում է կատարել հունվարից մարտ ամիսներում, սակայն դեռ չի վճարել ներմուծման ԱԱՀ-ն։ Աշխատում է շրջ. հարկի դաշտում։ Շրջանառության հարկի հաշվարկում այդ չվճարված ԱԱՀ-ն կարո՞ղ ենք ներկայացնել 4 %-ի տողում: