Աշխատողը քանի՞ անգամ կարող է գնալ արձակուրդ իր հաշվին

Դավիթ. Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ինձ ասել՝ աշխատողը իր հաշվին տարին քանի՞ անգամ կարող է գնալ արձակուրդ և ինչքա՞ն ժամանակով: Նախապես շնորհակալ եմ:

Արդյո՞ք բարեգործական նպատակով փոխանցված գումարը հնարվոր է ճանաչել որպես ծախս

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Մի հարց ունեմ: Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով, պատերազմի ժամանակ բանակի համար բացված հաշվին գումար ենք փոխանցել, հիմա շահութահարկի հաշվարկի ժամանակ կարո՞ղ եմ ծախս ճանաչել: Կանխավ շնորհակալություն:

Դրոշմանիշային վճարի հետ կապված

Արմեն. Խնդրում եմ՝ պարզաբանել, արդյո՞ք զինվորների ապահովագրության հիմնադրամին Ա/Ձ-ի կողմից հարկման տարբեր բազաների դեպքում վճարվող գումարները 18 000, 36 000 կամ 66 000 դրամ ամսական են, թե՞ տարեկան պետք է վճարվեն։

Աշխատավարձի հետ կապված

Վահե. Բարև Ձեզ։ Ես հաշվապահ չեմ, եթե հարցս փոքր ինչ խրթին ձևակերպեմ՝ նախապես ներեղություն։ Ենթադրենք նախորդ ամիս աշխատակցին փոխանցվել է սխալ գումար, որի համար բոլոր պահումները արվել են, և ընթացիկ ամսում աշխատակցից պահվում է սխալ փոխանցված գումարը, ապա պահումը իրականացվու՞մ է պահումներն անելուց հետո, թե՞ նախքան պահումները։ հ․գ․ Նաև կխնդրեմ հնարավորության դեպքում հղում տրամադրել, թե որ օրենքով/որոշումով կամ նորմով է ուղղորդվում այս իրավիճակի ելքը։ Շնորհակալ եմ:

Արդյո՞ք Ա/Ձ-ն կարող է առանց ՀԴՄ-ի ապրանք ձեռք բերել

Կորյուն. Բարև Ձեզ: Արդյո՞ք Ա/Ձ-ն կարող է առանց ՀԴՄ-ների կամ հաշիվ-ֆակտուրայի /առանց որևէ փաստաթղթի/ ձեռք բերել ապրանք /հագուստ, տրիկոտաժ/և վաճառել: Կանխավ շնորհակալություն!

Արդյո՞ք նվազագույն աշխատավարձը վերաբերում է նաև քաղիրավական պայմանագրին

Մելինե. Բարև Ձեզ: Նվազագույն աշխատավարձը /68 000/ վերաբերու՞մ է քաղիրավական պայմանագրով ընդունված աշխատողին, թե՞ միայն աշխատանքային պայմանագրով:

Հնարավո՞ր է արդյոք դրոշմանիշային վճարի վերադարձման դիմում ներկայացնել

Հերմինե. Բարև Ձեզ: Համատեղությամբ այլ գործատուի մոտ աշխատողը կարո՞ղ է զինծառայողների դրոշմանիշների հետ վերադարձման դիմում ներկայացնել, և հետ ստանալ նախորդ տարվա վճարած գումարները:

Արդյո՞ք անհրաժեշտ է դրոշմանիշային վճարի համար հավելյալ վճարում կատարել

Margarit. Բարև Ձեզ: Ա/Ձ-ն 2020թ-ին ամեն ամիս վճարել է 11 000 դրամ սոց. ու դրոշմանիշային վճար, իսկ եռամսյակը մեկ նաև 5% շրջանառության հարկ։ Տարեկան շրջանառությունը մոտ 7 մլն։ Արդյո՞ք պետք է 2020թ-ի դրոշմանիշային վճարի համար հավելյալ վճարում կատարել, որքա՞ն և ե՞րբ է վերջնաժամկետը։ Կարո՞ղ եք, խնդրում եմ՝ նաև նշել ամսական որքա՞ն պետք է վճարել 2021թ-ին։

Ե՞րբ պետք է դիմում գրել երեխայի խնամքի արձակուրդի համար

Անի. Բարև Ձեզ: Եթե աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդը լրանում է ս.թ. փետրվարի 19-ին, ե՞րբ պետք է դիմում գրի երեխայի խնամքի արձակուրդ վերցնելու համար, և արդյո՞ք իր ցանկությամբ է լինելու՝ 3 տարով, թե՞ 2 տարով վերցնի խնամքի արձակուրդը: Եվ արդյո՞ք այդ ժամկետում սոց. վճար է վճարվելու:

Հրամանագրքի լրացման վերաբերյալ

Յուրա. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք: Աշխատում եմ դպրոցում որպես հաշվապահ, սեպտեմբերի 29-ից գնացել եմ պատերազմ մինչև դեկտեմբերի 29-ը: Այդ ընթացքում ժամանակավոր հաշվապահ է գրանցվել, բայց իմ աշխատավարձը պահպանվել է: Հիմա հրամանագրքում ո՞ր հոդվածներով, ի՞նչ հերթականությամբ, ի՞նչ հրամաններ են գրվելու: Շնորհակալություն:

Վերջնահաշվարկ

Աննա. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել վերջնահաշվարկի հարցում: Աշխատակիցը ընդունվել է աշխատանքի 17.12.2020թ., ազատվել է 12.02.2021թ.: Դեկտեմբեր ամսվա փաստացի աշխատավարձը 55 172 դրամ, հունվարինը՝ 120 000: Փետրվարինը՝ 51 000 դրամ: Վեցօրյա աշխատանքային գրաֆիկ է: Միջին աշխատավարձ հաշվարկելու համար արդյո՞ք կիսատ ամիսը՝ դեկտեմբերը, չպետք է ներառել: Չէ որ դա իր այդ ամսվա փաստացի աշխատավարձն է: ՀՀ աշխատանքային օրենսգրքով չպետք է ներառել անաշխատունակության, արձակուրդի և ոչ իր մեղքով պարապուրդի ամիսները: Ես հաշվարկում եմ 55 172 + 120 000 = 175 172, 175 172:2 = 87 586, քանի որ սահմանված նվազագույն աշխատավարձից ցածր է, վերցնում ենք 91 275, թե՞ 93 290: Կանխավ շնորհակալություն

Ո՞ր հոդվածով է հնարավոր աշխատավարձից պահումներ անել

Վարդան. Հարգելի կոլեգաներ, եթե աշխատողները պարբերաբար ուշանում են, Աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածով կարող ենք աշխատավարձից պահումներ անել:

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Հայկ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կասե՞ք խնդրեմ, շրջհարկով աշխատող ՍՊԸ-ի բանկային հաշվից պատերազմի օրերին Համահայկական հիմնադրամին փոխանցված օգնության գումարը ինչպե՞ս ձևակերպել, կարո՞ղ եմ դեբետագրել 728 հաշվին և ծախս ճանաչել: Որևէ պարտավորություն առաջանու՞մ է: