Հաստիքացուցակի վերաբերյալ

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապաներ: Ձեր օգնության կարիքն ունեմ: Խնդրում եմ հնարավորինս արագ արձագանքել: Համայնքապետարանում, եթե աշխատող ես ընդունում քաղիրավական պայմանագրով՝ պարտադի՞ր է հաստիքացուցակում ցույց տաս: Նախապես շնորհակալություն:

Վերջնահաշվարկ

Հասմիկ. Բարի երեկո, հուսամ ինձ կօգնեք: Ես աշխատանքի եմ անցել գործատուի մոտ ըստ աշխատանքային պայմանագրով 2020 թվականի սեպտեմբերի 10-ից, բայց գործատուն պայմանագիրը կնքել է սեպտեմբերի 1-ից մինչև 2020.թ դեկտեմբերի 31-ով: Աշխատավարձ պայմանագրում նշված է 120 000 դրամ: Սեպտեմբերի, հոկտեմբերի, նոյեմբերի համար չի վճարել ամբողջությամբ՝ միայն 50 000 դրամ, այն էլ ոչ մի տեղ չի դրվել ստորագրություն իմ կողմից, դեկտեմբերի մինչև 9-ը գնացել եմ աշխատանքի, սակայն չվճարվելու պատճառով հրաժարվել եմ աշխատելուց, գործատուն ինձ և մի քանի հոգու ևս ուղարկել է տուն՝ սպասելու գումարի: Ես որոշել եմ ազատվել աշխատանքից և պահանջել վերջնահաշվարկ, սակայն չգիտեմ ճի՞շտ եմ արդյոք հաշվում. 120 000 * 0,15 (տուժանք) = 18 000 դրամ 120 000 * 3 (ամիս) = 360 000 դրամ 18 000 (տուժանք) * 3 (ամիս) = 54 000 դրամ 360 000 + 54 000 = 414 000 * (23% + 2%) եկամտ.սոց) + 3 000 զինվոր = 106 500 414 000 - 106 500 =

ՍՊԸ-ի գործունեության դադարեցման վերաբերյալ

Արմինե. Բարև Ձեզ: Ունեմ ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ, որի միակ աշխատողը տնօրենն է, այժմ ուզում եմ ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը: Կխնդրեի քայլերով և հերթականությամբ ասել՝ ի՞նչ պետք է արվի, խոսքս աշխատողին ազատելու, 207 ձևը լրացնելու, եկամտային և սոցի հաշվետվությունը հանձնելու և մյուս տարի սոց. և շահութահարկ հանձնելու մասին է:

Ա/Ձ-ի գործունեության հասցեի փոփոխության հետ կապված

Արմեն. Բարև Ձեզ: Ա/Ձ-ն աշխատում է շրջհարկով, հիմա գործունեության վայրը մեկ հասցեից փոխվել է ուրիշ հասցե: Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ փոփոխություն է պետք անել գրանցման մեջ, և ՀԴՄ հասցեն ինչպե՞ս են փոխում:

Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա

Գայանե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք մի հարցում: Շտրիխ կոդերի և քյու ար կոդերի համար լիցենզիայի պահանջ կա՞, թե՞ ոչ: Լիցենզավորման մասին օրենքի 43 հոդվածը և հարկային օրենսգրքի 390 հոդվածը կարդացի, բայց կցանկանայի ձեր կարծիքն էլ լսել... Լիցենզավորման մասին օրենքում 3206 ծածկագի՞րն է, թե՞ սխալվում եմ: Շնորհակալ եմ:

Բնապահպանական վճարի և շրջանառության հարկի ճշգրտված հաշվարկ

Մարի Համբարձումյան. Բարև Ձեզ: 3-րդ եռամսյակի բնապահպանական վճարը և շրջհարկը ճշտված պետք է հաշվետվություն ուղարկեմ։ Կարո՞ղ է տույժ գա ուշ փոխանցման և ներկայացման համար: Հրահանգը ստացել եմ հարկայինից՝ ճշտվածը ներկայացնել և համապատասխան գումարը փոխանցել բյուջե։

Վերջնահաշվարկ

Անի. Բարև Ձեզ։ Աշխատողը ընդունվել է փոխարինող ուսուցիչ, 12 օր հետո ազատվել է։ Աշխատավարձը վճարվել է փոխտնօրենի տված տեղեկանքի հիման վրա: Կատարել եմ մեկ օրվա վերջնահաշվարկ: Այդ դեպքում պե՞տք է հաշվարկի համար վերցնել պաշտոնական դրույքաչափը, թե՞ փաստացի ինչքան կստանար, եթե մեկ ամիս աշխատեր։

Մայրություն նպաստ

Զառա. Բարև Ձեզ: 2020թ. փետրվար ամսվանից դուրս եմ եկել աշխատանքի՝ մայրական խնամքից հետո: Հիմա նորից բալիկի եմ սպասում: Ուզում եմ օգտվել չվճարվող արձակուրդից մինչև 3 տարեկան բալիկների համար նախատեսված: Ու հիմա հետաքրքիր է, որ ապրիլին նորից ֆիզ. գնամ՝ ինչպե՞ս է հաշվարկվելու ֆիզի գումարը ու հնարավո՞ր է դա:

Աշխատավարձից արվող պահումները վճարու՞մ է գործատուն, թե՞ աշխատողը

Մաշ. Բարև ձեզ։ Կուզենայի իմանալ՝ ըստ ՀՀ օրենքի աշխատավարձից արվող պահումները գործատու՞ն է վճարում, թե՞ աշխատողը։ Եթե աշխատողի հետ կա մաքուր աշխատավարձի կոնկրետ պայմանավորվածություն, հնարավո՞ր է, որ աշխատավարձը քարտին փոխանցվելուց հետո որևէ պահում արվի։

Աշխատողը քանի՞ աշխատանքային օր կարող է արձակուրդ գնալ իր հաշվին

Անի. Բարև Ձեզ: Աշխատողին քանի՞ օրով կարելի է իր հաշվին արձակուրդ տալ, և ինչպե՞ս պետք է հրամանը ձևակերպել, և արդյո՞ք դրա համար աշխատողը պետք է դիմում գրի:

Ինչպե՞ս իրականացնել կանխավճարի վերադարձը

Գայանե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: ՀԴՄ սարքի 10 000 դրամի կանխավճարը ինչպե՞ս է վերադարձվում: Գիտեմ, որ պետք է դիմում ներկայացնել: Կօգնե՞ք հերթական քայլերով: Կանխավ շնորհակալ եմ:

Հաշվապահական հաշվեկշռի հետ կապված

Մարիամ. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հասկանալ՝ ինչպե՞ս միայն ձեռքի տակ ունենալով հաշվեկշիռ որոշել կազմակերպությունը՝ ա) լավ է աշխատել, բ) վատ է աշխատել, գ) շատ լավ է աշխատել, դ) շատ վատ է աշխատել, ե) փոփոխություն տեղի չի ունեցել։ Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք անհատ ձեռնարկատերը իրավունք ունի բնակարանում գործունեություն իրականացնել

Արամ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Արդյո՞ք անհատ ձեռնարկատերը իրավունք ունի բնակարանում իրականացնել գործունեություն և գրանցել ՀԴՄ տվյալ հասցեում: Ի՞նչ հիմքով կարող է հարկային տեսչությունը թույլ չտալ ՀԴՄ կիրառել տվյալ հասցեում:

Կազմակերպությունը ֆիզ. անձից ձեռք է բերել ավտոմեքենա

Սուրեն. Բարև Ձեզ: Մեր կազմակերպությունը ձեռք է բերում ավտոմեքենա ֆիզիկական անձից։ Հարց 1։ Խնդրում եմ ասեք, դրա համար հաշիվ ապրանքագիր անհրաշե՞շտ է։ Հարց 2։ Ի՞նչ ձևով է հաշվարկվելու և վճարվելու ֆիզիկական անձի եկամտային հարկը։ Կանխավ շնորհակալ եմ:

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Հայկ. Բարև Ձեզ, կխնդրեի օգնել: Եթե ՍՊԸ-ն հաշիվ-ապրանքագրով ձեռք է բերել լիթիումի իոնային մարտկոցներ էլեկ. գործիքների համար, սակայն այդ գործիքները ընկերության բալանսում չկան, ապա այդ ձեռքբերումը որպես ի՞նչ ձևակերպեմ: Ճի՞շտ կլինի արդյոք արագամաշ առարկաներ ձևակերպել /ընդհանուր արժեքով 75 000 դրամ/: Շնորհակալություն: