Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվելու է հագուստի մանրածախ առևտրով

Մերի. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: Նորաբաց ԱՁ-ն զբաղվելու է հագուստի մանրածախ առևտրով: Հագուստը ներկրվում է Հայաստան արտերկրից, որտեղ ինչ որ վճարված գումարը հավաստող կտրոնների նման բաներ են տալիս, բայց դա բնականաբար հիմնավորող փաստաթուղթ չի լինի ձեռքբերված ապրանքի, այսինքն 11% եկամտահարկի հարց կա այստեղ, այնպես չէ՞: Իսկ մնացած մասով սովորական հաշվետվություններ են արդեն` ամսական ՀԴՄ-ի կտրոնների մասին տեղեկանք, սոց. վճար 5000 դրամ, 1% նվազագույն վճար, ինչպես նաև սոց.ապ. ներկայացվող անհատական հաշվի բացման հայտի և ստաժի թղթերը, այնուհետեև արդեն ԱՁ-ի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկ, սոց. վճարների տարեկան հայտարարագիր, և իհարկե վերը նշված 11% չհիմնավորված փաստաթղթերով ձեռքբերման դեպքում եռամսյակաին եկամտահարկի հաշվետվությունները: Ամբողջակա՞ն է արդյոք թվարկածս, թե՞ ինչ-որ բան տվյալ ոլորտին առնչվող հարկային դաշտից դուրս է մնացել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Անճշտություն ԱՁ տարեկան հաշվետվության մեջ

Նազիկ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ա/Ձ-ի տարեկան հաշվետվության մեջ թվային անճշտություն եմ թույլ տվել, երկու օր առաջ ստացել եմ նամակ հարկադիրից խոշոր գումարի բռնագանձման մասին, մինչ այդ ոչ մի զգուշացում չի եղել: Ի՞նչ կարող եմ անել:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ֆիզ. անձը գիրք է տպագրում և տալիս վաճառքի

Լյուբա. Բարև Ձեզ: Եթե ֆիզ. անձը գիրք է տպագրում և տալիս է վաճառքի այն գրախանութներում, դա ապօրինի ձեռնարկատիրությու՞ն է համարվում: Նա ունի՞ այդ իրավունքը: Ո՞վ է վճարում ստացված եկամտից հարկերը և ինչպե՞ս: Շատ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Սոցապ ներկայացվող հաշվետվություն ԱՁ կողմից

Հասմիկ. Ներկայացնու՞մ է արդյոք ԱՁ-ն որպես տնօրեն իր մասին հաշվետվություն կամ տիտղոսաթերթ, ստաժի մասին հաշվետվություն: Ունի նաև մեկ աշխատող: Խնդրում եմ պատասխանեք` ինչպես է արվում դա:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Խաչբառների շաբաթաթերթի գործունեությամբ զբաղվելու համար

Կարեն. Հարգելիներս, ցանկանում էի իմանալ` խաչբառների շաբաթաթերթի գործունեությամբ զբաղվելու համար ինչ պետք է անել: Գրանցվել եմ որպես ԱՁ, ի՞նչ հարկեր եմ վճարելու:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք վարձակալությունը կարող է դիտվել որպես ձեռնարկատիրական գործունեություն

Վալոդիա. Ֆիզիկական անձը քաղաքացիաիրավական պայմանագրով իր սեփականությունը հանդիսացող մեկից ավելի ավտոմեքենաներ տվել է վարձակալության: Արդյո՞ք դա կարող է դիտվել որպես ձեռնարկատիրական գործունեություն, թե՞ ոչ, և ո՞ր իրավական ակտում կարելի է կարդալ այդ մասին: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվարկում ավտոմեքենայի վաճառքի դեպքում

Արթուր. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: 1. Հանդիսանալով ֆիզ. անձ 2011թ.-ին վաճառել եմ անձնական օգտագործման 2 ավտոմեքենաս և գնել եմ նորը: Հիմա ուզում եմ վաճառել ավտոմեքենաս, պե՞տք է ԱԱՀ մուծեմ 2. Եթե ավտոմեքենան ձևակերպեմ նոտարական նվիրատվության պայմանագրով, արդյո՞ք ԱԱՀ-ի մասով հարկային պարտավորություններ կառաջանան 3. Նվիրատվություն ստացողը, հանդիսանալով ֆիզ. անձ, ունի՞ ԱԱՀ մասով կամ որևէ այլ հարկային պարտավորություններ Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ա/Ձ գտնվում է հղիության 29-րդ շաբաթում

Koya-cheya. Բարև Ձեզ, եթե Ա/Ձ կին է, գտնվում է հղիության 29-րդ շաբաթում, ե՞րբ կարող է ստանալ հղիության արձակուրդ և ինչքա՞ն ժամանակով: Որտե՞ղ են ներկայացվում համապատասխան փաստաթղթերը, եթե Ա/Ձ-ն գրանցված է մարզում:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվի դուրսգրում ֆիզ. անձի անունով

Արաքս. Կազմակերպութունը իր արտադրանքի վաճառքն իրականացնում է բացառապես մուտքի օրդերներով, խանութ չունի, ՀԴՄ-ի պահ չկա, ֆիզ. անձ հանդիսացող քաղաքացուն կարո՞ղ է դուրս գրել սովորական հաշիվ` առանձին տողով ԱԱՀ չառանձնացնելով, եթե նա հարկային հաշիվ չի պահանջում: Խնդրում եմ տալ հղում օրենքին:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ գրանցում սոց. ապ. հիմնադրամում

Վարդան. Բարև Ձեզ: Ես այսպիսի մի հարց ունեմ. 2011 դեկտեմբերի 12-ին գրանցել եմ ԱՁ ու ամեն ամիս մուծել եմ սոց. վճար հանդիսացող 5000 դրամը: Գործնեությունը սկսել եմ իրականացնել ս.թ. հունվարի 1-ից: Ասեմ, որ ԱՁ իրականացնում է վարսավիրական գործնեություն և աշխատում է հաստատագրված վճարով: Գնացել եմ թաղապետարանի համապատասխան բաժին (ինչպես իրենք են ասում 101 սենյակ), որպեսզի գրանցեմ աշխատողներին` մայիս ամսից: Ինձ ասել են, որ ես պետք է ինձ գրանցեի որպես աշխատող, որը չեմ արել (ԱՁ ես եմ), ուստի պետք է դրա համար վճարեմ տուգանք գրանցման օրվանից ինձ չգրանցելու և իմ սոց. վճարը չմուծելու համար: Խնդրում եմ ինձ ուղղություն տալ այս հարցում: Արդյո՞ք ես պետք է ինձ գրանցեի որպես աշխատող, եթե այո, ապա 5000 սոց. վճարը ինչի՞ համար էի մուծում, և եթե ես իրոք խախտում եմ կատարել, ապա ինչպե՞ս է հաշվարկվում այդ սոց. վճարը և տուգանքի չափը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկի լրացում

Անդրանիկ. Հարգելի հաշվապահներ, ես 8 ամիս զբաղվել եմ ձեռնարկատիրական գործունեությամբ և հիմա ցանկանում եմ իմանալ` իմ աշխատանքային գրքույկը ով է լրացնելու: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Վարչական պատասխանատվություն

Gohar. 2 տարի է դադարեցրել եմ ԱՁ գործունեությունը, իսկ ինձ հիմա նոր է եկել վարչական, կոնկրետ չեմ իմանում` ինչի համար կարող է վարչական գալ, եթե ես մինչև դադարեցումը բոլոր հաշվետվությունները հանձնել եմ, իսկ ես էլ արտերկրում եմ: Ի՞նչ խորհուրդ կտաք:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունների հանձնման վերջնաժամկետներ

Arus. Խնդրում եմ ասեք Ա/Ձ-ի տարեկան “Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հաշվարկի”, “Անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի պարտադիր սոցիալական ապահովագրության վճարի տարեկան եկամուտների մասին հայտարարագրի” հանձնման վերջնաժամկետները:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն դադարեցրել է գործունեությունը

Արտյոմ. Բարև ձեզ: Ես Ա/Ձ գործունեությունը կասեցրել եմ, կասե՞ք՝ ինչ հաշվետվություններ ունեմ հանձնելու ու երբ: Շատ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է տաքսի ծառայությունների մատուցմամբ

Գոհար. Բարև ձեզ: Մի հարց ունեմ: Անհատ տաքսու վարորդը պետ. ռեգիստրում գրանցվել է որպես ԱՁ: Խնդրում եմ ասել` պետ. ռեգիստրում գրանցվելուց հետո ի՞նչ պետք է անի անհատը և ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտահարկի վճարման վերջնաժամկետ

Անդրանիկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` ԱՁ-ի տարեկան եկամուտների հաշվարկի առաջացած եկամտահարկի գումարը վճարելը մինչև մայիսի 1՞-ն է:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ գործունեության դադարեցում

Արտյոմ. Բարև ձեզ: Կասե՞ք ԱՁ գործունեությունը դադարեցնելու համար անհրաժեշտ քայլերի հերթականությունը, որպեսզի հետագայում ոչ մի պարտավորվածություն չմնա:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտահարկի հաշվարկման հետ կապված

Մանե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. ես աշխատում եմ մանկապարտեզում որպես դաստիարակ և միաժամանակ անհատ ձեռնարկատեր եմ: Արդյո՞ք եկամտահարկ երկու տեղից պետք է փոխանցվի: