Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն համարվում է ԱԱՀ վճարող

Դավիթ. Բարև ձեզ: Ժողովուրդ մի հարց ունեմ, խնդրում եմ օգնեք: Անհատ Ձեռներեցը համարվում է ԱԱՀ վճարող: Եթե նա ամսական 3 միլիոնից ավել կանխիկ գնումներ է կատարում, արդյո՞ք նա իրավունք ունի եկամտահարկի հաշվարկի մեջ ցույց տալ 3 միլիոնից ավել` որպես ծախս: Եթե ոչ, խնդրում եմ ասեք, թե ո՞ր իրավական ակտով է այն կարգավորվում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ա/Ձ – ն չի կատարել սոցիալական ապահովության վճարումներ

Սոնա. Բարև Ձեզ, Խնդրում են օգնեք ինձ հետևյալ հարցում. եթե անհատ ձեռներեցը, որ գրանցվել է մայիսին ու, չունենալով գործարք, չի վճարել ամսական սոց., ի՞նչ տույժերի է ենթարկվում, ու ի՞նչ քայլեր են անհրաժեշտ այսպիսի իրավիճակում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճակագրական ծառայության հաշվետվություն

Sona. Հարգելի ընկերներ, Խնդրում եմ օգնեք ինձ. անհատ ձեռներցը, ով ընդհանրապես ոչ մի գործարք չի ունեցել առայժմ ու հարկային հաշվետվություն չի ներկայացրել, ի՞նչ վիճակագրական հաշվետվություն պետք է ներկայացնի ու ի՞նչ հաճախականությամբ։ Եթե հնարավոր է, խնդրում եմ, ասեք, թե որ օրենքի համաձայն գործարք չունենալու դեպքում Ա/Ձ-ն իրավունք ունի հարկային հաշվետվություն չներկայացնելու։ Կանխավ շատ շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Անհատույց վարձակալություն

Կամո. Բարև Ձեզ, հարգելի կոլլեգաներ: Այսպիսի մեկ հարց է առաջացել: ԱՁ չհանդիսացող ֆիզ. անձը ՍՊԸ-ին անհատույց վարձակալությամբ տվել է շինություն: Շինության կադաստրային արժեքը` X դրամ: Համաձայն ՇՀ օրենքի 43 հոդվածի դ) ենթակետի ՍՊԸ-ի շահութահարկի հաշվարկի մեջ պետք է X/20 գումարի չափով ցույց տրվի ներված պարտավորություն որպես եկամուտ: Սակայն, ՇՀ հրահանգի 8.5 կետի վերջում նշված է, որ սույն կետի դրույթները չեն գործում, եթե վարձատուն հանդիսանում ԱՁ չհանդիսացող ֆիզ անձը: Ես գտնում եմ, որ ոչ մի հարկային պարտավորություն չի առաջանում ոչ ՍՊԸ-ի հանդեպ, ոչ էլ քաղաքացու (չենք դիտարկում այն դեպքը, երբ գումարը մեծ է և ԱԱՀ-ի հարց կարող է առաջանալ քաղաքացու հանդեպ): Իսկ դուք ի՞նչ կարծիքի էք:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր պետք է վճարի Ա/Ձ-ն

Գուրգեն. Բարև ձեզ: Ա/Ձ-ի միջոցով կարո՞ղ եմ կատարել վերանորոգման և դիզայնի աշխատանքներ: Ի՞նչ հարկեր պետք է վճարեմ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ սոց. վճարներ

Սաթենիկ. Բարև ձեզ: Կցանկանայի իմանալ, թե ինչքան է Ա/Ձ-ի համար նախատեսված սոց. վճարը, ես վճարել եմ 5000 դրամ, բայց ինձ ծանոթ մեկը ասում է, որ ավելի լավ է վճարեմ 7000դրամ, բայց ինչու չեմ հասկանում: Նախապես շնորհակալություն պատասխանի համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն աշխատել է պարզեցված ընթացակարգով

Սուսաննա ք. Աբովյան. Ողջույն բոլոր հաշվապահներին! Ունեմ այսպիսի հարց,խնդրում եմ օգնեք , ԱՁ,որը աշխատել է ՓՄՁ -ի պարզեցված ընթացակարգով, այս տարվա հուլիսից, իր դիմումի համաձայն աշխատելու է ԱԱՀ-ով: Ստացել է հասույթի և առաքումների գիրք , հաստատված հարկայինի կողմից: Ի դեպ ԱՁ-ն իրականացնում է ներմուծում,այս դեպքում, հասույթի գրքում պետք է լրացվի ԱԱՀ-ի ժամանակաշրջանում ստացված ապրանքները, թե նաև նախորդ ժամանակաշրջաններում ստացված ապրանքները: Այստեղ հաշվապահություն չի վարվել, այժմ ես փորձում եմ ետ գնալով , ինչ-որ կերպ ստանամ գոնե ապրանքային մնացորդը, որը չգիտեմ հասույթի գրքում լրացնեմ ,թե ոչ, խնդրում եմ,եթե կարող եք օգնեք: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններ

Եթե Ա/Ձ-ն վարձակալել է տարածք

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցով. Եթե ԱՁ-ն վարձակալել է տարածք ֆիզ. անձից հունիսի 10-ից, պե՞տք է վճարի ամսական վարձավճար: Մեկ ամիսը լրանում է հուլիսի 10-ին: Ձեր կարծիքով II՞, թե՞ III եռամսյակի եկամտահարկի հաշվետվության մեջ պետք է ներառեմ այդ վարձավճարը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ապրանքի մնացորդի ստուգում

ACC. Անհատ ձեռներեցի մոտ, եթե հարկային տեսչությունը կատարում է ապրանքի մնացորդի ստուգում, ինչի՞ հիման վրա է ճշտում ապրանքային մնացորդը համապատասխանում է ռեալությանը թե ոչ: Ա/Ձ պետք է ինչ-որ գիրք կամ որևէ բան ունենա ապրանքային մնացորդի առումով: Ա/Ձ ԱԱՀ վճարող չէ: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱԱՀ վճարող համարվող Ա/Ձ

Meri. Ողջույն ,բոլորին, Ունեմ այսպիսի հարց, ԱԱՀ-ով աշխատող Ա/Ձ-ը, որը իրականացնում է ներմուծում , ծավալում է առևտրային գործունեություն, ունի երկու աշխատող, դրամարկային գիրք պարտադիր է, որ ունենա, ավելացնեմ նաև, որ հասույթի և առաքումերի գիրք ունի, հաստատված հարկայինի կողմից:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Եթե Ա/Ձ-ն ունի վարձակալված տարածք

Աննա. Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում . եթե Ա/Ձ-ն ունի վարձակալված տարածք ամեն ամիս վճարում է գւոմար վարձակալին համաձայն պայմանագրի,ապա եկամտահարկի հաշվետվության մեջ ներառվում է այդ կատարված ծախսի մասին ինչպես նաև հարկի գումարը 10 տոկոսի չափով: Բյուջե ո՞վ պետք է վճարի հարկը Ա/Ձ-ն, թե վարձակալը:Պայմանագրում նման կետ չկա...
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագիր

Yanna. Բարև Ձեզ, Ա/Ձ-ն ունի մեկ աշխատող, խնդրում եմ ասեք, քանի աշխատանքային պայմանագիր պետք է կնքած լիներ Ա/Ձ-ն, ինքն իր հետ պետք է արդյոք կնքեր պայմանագիր:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Եկամտահարկի կանխավճարներ

Կարեն. Հարգելի կոլեգաներ, "Տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտներ ստացող հարկատուն պարտավոր է կատարել եկամտահարկերի կանխավճարներ` սույն հոդվածով սահմանված կարգով: Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ, նախորդ տարվա եկամտահարկի փաստացի գումարի և (կամ) եկամտահարկի հաշվարկային մեծության մեկ վեցերորդի չափով..." Հարցը հետևյալն է` նախորդ տարվա եկամտահարկի փաստացի գումարը եկամուտների տարեկան հաշվարկում բաժին V-ի 57, թե 60 տողն է:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն աշխատելու է վարձակալված տարածքում

Արթուր. Բարև ձեզ, եթե հնարավոր է օգնեք. Ես ցանկանում եմ հիմնել Ա/Ձ, որը աշխատելու է վարձով վերցրած տարածքում, ցանկանում եմ իմանալ վարձակալության պայմանագիրը պետք է կնքել, նոր զբաղվել ա/ձ ով, թե սկզբից գրանցեմ ա/ձ-ն, նոր արդեն ա/ձ-ով կնքեմ պայմանագիրը, նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն գործունեություն է իրականացնում հունիս ամսից

Աննա. Հարգելի հաշվապահներ, Խնդրում եմ օգնեք ինձ մի հարցով: Ա/Ձ-ն գործունեություն է իրականացնում հունիս ամսից: Հունիսին ունեցել է 4 աշխատակից, սակայն հուլիս ամսվա ընթացքում ընդունել է աշխատանքի ևս 2 հոգի: 2010թ. հուլիսին սոցի եռամսյակայի՞ն, թե՞ ամսական հաշվետվություն պետք է ներկայացնի: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կանխիկ գնումների դեպքում

Armen. Բարև ձեզ հարգելի հաշվապահներ: Կանխիկ գնումների դեպքում կարո՞ղ է կազմակերպությունը տալ հաշիվ ֆակտուրա, որին կցել դրամարկղի մուտքի օրդեր: Մի հարց ևս` հ/ֆ կարո՞ղ ենք տալ ֆիզ անձին, թե միայն իրավաբանական անձանց: Շնորակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շինանյութի առևտուր

Ալլա. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին. Ես հանդես եմ գալիս որպես անհատ ձեռներեց և զբաղվում եմ մանրածախ առևտրով /շինանյութ/:Չեմ աշխաատում ԱԱՀ-ի դաշտում: Չունեմ աշխատողներ և բոլոր բիզնես հարցերը լուծում եմ սեփական ուժերով: Ես, հանդես գալով որպես անհատ ձեռներեց, սոցվճար կատարում եմ յուրաքանչյուր ամիս հինգ հազար դրամ և յուրաքանչյուր ամիս հաշվետվություն են ներկայացնում վիճվարչություն: Խնդրում եմ պատասխանել ինձ, արդյոք որևէ հարկային պարտավորություններ ունեմ և հասույթ իրացումից 2% տարեկան կտրվածքով պետք է վճարեմ, թե ոչ; Կանխավ շնորհակալություն: