Բոնուսների վճարման ընթացակարգ

Գայանե. Բարև ձեզ։ 2022 մարտ ամսին աշխատավայրի փոփոխման համար ստացել եմ onboarding bonus: Գործատուն հունիս ամվա աշխատավարձից առանց նախապես զգուշացնելու կատարել է պահում՝ հիմնավորելով, որ մարտին բոնուսի մասով կատարել են սխալ հաշվարկ։ Արդյո՞ք իրավունք ուներ անել նման բան այդքան ուշացումով և ո՞ր օրենքով է կարգավորում բոնուսների վճարման ընթացակարգը /ՀՀ ԱՕ 105-րդ հոդվածի պահանջները գործատուն հիմք չի համարում, քանի որ բոնուսը չի համարում աշխատավարձ/։

Վերջնահաշվարկ

Մխիթար. Բարև Ձեզ։ Ինձ առանց ծանուցման ցանկանում են աշխատանքից ազատել՝ կապված հաստիքի կրճատման հետ։ Ըստ Աշխատանքային Օրենսգրքի 129-րդի սահմանվում է արձակման նպաստ մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով, և 115-րդ հոդվածի 2-րդ մասով տուժանք՝ ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար միջին օրական աշխատավարձի չափով /2 ամիս առաջ պետք է ծանուցեին/։ Իմ ամսական աշխատավարձը հարկերով 370 000 դրամ էր, մաքուր՝ 270 0000, ունեմ նաև 103 չօգտագործված արձակուրդային օր։ Խնդրում եմ կասեք՝ իմ վերջնահաշվարկը ինչքա՞ն պետք է լինի: Աշխատում եմ հինգ օրյա գրաֆիկով։ Շնորհակալություն

Ավիաբեռնագիր

Աբնի. Բարև Ձեզ, հարգելիներս։ ԱԱՀ վճարող ֆիրման արտահանում է արել օդային ճանապարհով, այսօր մեզ տվել են ավիաբեռնագրերը և ավաղ այդ ավիաբեռնագրում մեր ՀՎՀՀ֊ն սխալ է նշված։ Կարո՞ղ եք հուշել՝ ինչպե՞ս փոխենք կամ ուղղել տանք ավիաբեռնագիրը՝ դիմենք Զվարթնո՞ց։ Նախապես շնորհակալ եմ։

Դեկրետից վերադարձի վերաբերյալ

Սիրանուշ. Բարև ձեզ։ Եթե երեխան 5 ամսական է, վերադարձել եմ աշխատանքի, սակայն ֆիզիկապես հնարավոր չէ համատեղել, արդյո՞ք հնարավոր է հետ վերադառնալ դեկրետ և արդյո՞ք կստանամ մայրության ամենամսյա նպաստը։

Նվազեցում շրջանառության հարկից

Ռոման. Բարև ձեզ: Անհատ ձեռնարկատերը զբաղվում է առևտրով՝ շրջանառության հարկի դաշտում: Ձեռքբերված ապրանքի մասով ունի ստացված ապրանքի հաշիվ և տվյալ ապրանքի բեռնափոխադրման հաշիվ: Արդյո՞ք Ա/Ձ-ն իրավունք ունի նվազեցվող գումարի մեջ ներառել բեռնափոխադրման ծախսը և պակասեցնել շրջանառության հարկից:

Նպաստի փոխհատուցում

Ռուբ. Հարգելի հաշվապահներ, միկո ընկերության աշխատակցի համար հաշվարկվել է մայրության նպաստ, որը ներառյալ հարկերը կազմել է 198 200 դրամ, ֆիրման պահել է 5 000 դրամը և աշխատակցին վճարել 193 200 դրամ։ Վճարման ամսվա դրությամբ ընկերության ունեցած եկամտային հարկը կազմել է 10 000: Հարկային ներկայացված տեղեկանքում, պետությունից փոխհատուցման ենթակա գումարը լրացվել է 183,000, սակայն հարկայինից ուղղել են 188 000: Այսինքն՝ ես սխա՞լ եմ հասկացել, որ փոխհատուցման ենթակա գումարը հաշվարկվում է հարկերը պահած գումարից։

Աշխատակիցը չի ներկայացել աշխատանքի

Հեղինե. Կազմակերպության աշխատակիցը դիմում է ներկայացրել աշխատանքից ազատվելու, ինչպես օրենքով է սահմանված 30 օր շուտ։ Դիմումը գրելուց հետո չի ներկայացել աշխատանքի։ Արդյո՞ք ունի նման իրավունք։

Հիմնական միջոցի օտարում

Հայկ. Բարև Ձեզ: ՍՊԸ-ի հիմնական գործունեության տեսակն է ծառայություններ մատուցելը: Սակայն 2-րդ եռամսյակում ունենք հիմնական միջոցի վաճառք, որը հարկվում է 5% շրջհարկով: Հիմա շրջհարկի հաշվարկ լրացնելիս այդ գործարքի մասով գործունեության տեսակի ո՞ր դասակարգիչն է պետք լրացնել ըստ տեսակարար կշռի: Նախապես շնորհակալություն։

ԱՀՔ քաղվածք

Արուս. Բարև բոլորին: Շրջանառության հարկ վճարող եմ: Այսպիսի մի հարց. երբ հաշվետվությունների ներկայացման կայքում` taxservice -ում, ԱՀՔ քաղվածքն եմ նայում, եկամտային հարկի և սոցիալական վճարի մասով վճարված գումարը երևում է ներքևում` միասնական հաշվում առկա գումարի տակ: Արդյո՞ք դա այդպես էլ պետք է լինի:

Դուստր ընկերության աշխատակիցների քանակ

Հեղինե. Բարև Ձեզ։ ՏՏ ոլորտի ՍՊԸ-ն բացում է դուստր ընկերություն, քանի որ իր աշխատակիցների քանակը գերազանցում է 30-ը։ Դուստր ընկերությունն իրավունք ու՞նի մինչև 30 աշխատող գրանցել: