#գործկա Թաքս Լոու ընկերությունում

Ընկերություն՝ Թաքս Լոու ՍՊԸ Հասցե՝ ք,Երևան Աբովյան 31 տարածք 20 Հեռախոս՝ 093545627 Էլ․ փոստ՝ taxlawllc3@gmail.com Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ «Թաքս Լոու» ընկերությանն անհրաժեշտ են հաշվապահական խմբերի ղեկավարներ՝ փորձառու հաշվապահներ։ Պահանջվող աշխատանքային փորձ՝ նվազագույնը 3 տարի Տարիքը՝ 27-45 Անհրաժեշտ հմտություններ՝ ՀԾ Հաշվապահ 7-ի, e-invoicing, taxservice, exel trade.gov.am, tax-stamp.taxservice.am համակարգերի պարտադիր իմացություն։ Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ, 10:00-18:00։ Պահանջներ՝ Ծ Հաշվապահ 7-ի, e-invoicing, taxservice, exel trade.gov.am, tax-stamp.taxservice.am համակարգերի պարտադիր իմացություն Աշխատավարձ՝ սկսած 400 հզ Այլ նշումներ՝ Բարձրագույն կրթությունը պարտադիր է։ Համապատասխանող անձիք կարող են իրենց ինքնակենսագրականները (cv) ուղարկել taxlawllc3@gmail.com էլ․հասցեով կամ զանգահարել 077-199-818 կամ 077660588 հեռախոսահամարներով։

ՍՊԸ գործունեության դադարեցում

Գոհար. Բարև ձեզ։ ՍՊԸ-ն բացվել է, հայտարարությունը տվել ենք շրջհարկի, բայց 1 օր անց դադարեցրել ենք։ Կասեք՝ ի՞նչ հարկային պարտավորություն կառաջանա։ Նշեմ, որ գրանցված աշխատող չունի և ֆինանսական խորհրդատվական կազմակերպություն է։

Ներկրման լիցենզիա ստանալու համար

Դավիթ. Բարև Ձեզ։ Կարող եք ասել՝ որտե՞ղ դիմեմ ներկրման լիցենզիա ստանալու համար, լիցենզիայի մասին օրենքի 43-րդ հոդվածի "առևտուր" բաժնի համաձայն՝ այդպիսի լիցենզիայի տեսակ գոյություն ունի, նաև ավտոդիլերի լիցենզիան է հետաքրքրում կամ ավտոբրոքերի: Եթե կարո՞ղ եք՝ հասցեներն էլ կխնդրեմ նշեք։ Շնորհակալություն։

ՍՊԸ բացելու համար

Արեն. Բարև Ձեզ։ Կարող եք ասել՝ ՍՊԸ բացելու համար ի՞նչ քայլեր է պետք անել։ Բոլոր քայլերը արել եմ՝ օնլայն գրանցել եմ ՍՊԸ, հաշվապահ չունեմ։ Պետռեգիստրում ասացին՝ հաշվապահը պետք է ներկայացնի հարկային դիմումը միկրոձեռնարկությունում աշխատելու համար։

Ինչպե՞ս կնքնել ժամանակավոր պայամանագիր

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հարցիս: Աշխատողին ուղարկել ենք հղիության և ծննդաբերության արձակուրդ /140 օր/: Նոր մարդ ենք ընդունել այդ ժամանակաշրջանի համար /ժամանակավոր/: Նոր աշխատողի հետ ինչպե՞ս կնքնել ժամանակավոր պայամանագիր և դա ինչպե՞ս ձևակերպել հրամանագրքում: Պատասխանեք օրենքի հղումով: Շնորհակալ եմ:

Ծառայության մատուցման վայր

Արթուր. ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը ձեռք է բերում նախագիծ Եվրոպական կազմակերպությունից, այնուհետև վաճառում է Ռուսական կազմակերպությանը։ Տվյալ պարագայում ծառայության մատուցման վայրը ո՞րն է համարվում, և արդյո՞ք առաջանում է ԱԱՀ և ոչ ռեզիդենտի շահութահարկ։

Աշխատանքային պայմանագիր

Արմինե. Բարև Ձեզ։ Ես կարո՞ղ եմ աշխատանքային պայմանագրում նշել ոչ թե ամսական՝ 95000, ինչպես միշտ եմ արել, այլ օրական։ Ինչպե՞ս անեմ, երբ աշխատանքային պայմանագրում ուզում եմ գրել օրական 4500 ՀՀ դրամ։

Գործունեության դասակարգիչ

Վարդան. Դիզայներական և ինժեներական աշխատանքները ո՞ր դաշտում է ավելի հարմար իրականացնել, որպես Ա/Ձ, թե՞ որպես միկրոձեռնարկություն: Եվ եթե կարելի է, հուշեք կոդը (դասակարգիչը): Շնորհակալություն։

Կանխիկի սահմանափակումներ

Մելինե. Բարև ձեզ։ Ունենք Ա/Ձ մթերային խանութ, համաձայն հուլիսի մեկից մտած օրենքի, մատակարարներից ստացված բոլոր ապրանքների դիմաց վճարումը պետք է կատարեմ փոխանցումով չէ։ Այդ դեպքում ինչու՞ են բոլոր առաքիչ-մենեջերները զարմանում և ասում, որ առաջինն եմ, ումից նման բան են լսում: Հիմա ո՞րն է ճիշտը։

POS տերմինալով վճարում ընդունելու դեպքում

Կարմեն. Բարև Ձեզ: 1 հարց ունեմ` Որպես Ա/Ձ աշխատելու եմ շրջհարկով։ POS տերմինալով վճարում ընդունելու դեպքում կարո՞ղ եմ Ա/Ձ֊ի քարտին չփոխանցել, այլ գրանցել իմ անհատական քարտին։

Հղիության և ծննդաբերության արձակուրդ

Սոնա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք հաշվարկել հղիության և ծննդաբերության արձակուրդը: Աշխատակիցն աշխատում է վեցօրյա գրաֆիկով և վերջին 12 ամսվա ընթացքում ընդհանուր եկամուտը կազմում է 1 240 640 դր.: Նաև խնդրում եմ ասեք՝ ի՞նչ պահումներ են լինելու (եկամտային, սոց. վճար, դրոշմանիշ): Նշեմ նաև, որ աշխատում է ընդհանուր հարկման դաշտի սուբյեկտ հանդիսացող կազմակերպություն։

Մայրության նպաստի հաշվարկ

Անի. Բարև Ձեզ: Ես 7 ամսվա աշխատող եմ, ամսական մաքուր աշխատավարձս 68 000դրամ, 7 ամսվա ընթացքում պարգեվավճարի ընդանուր գումարը կազմել է 80 000 դրամ։ Խնդրում եմ հաշվարկել թե որքա՞ն կկազմի ֆիզարձակուրդի գումարը։

#գործկա ADOR Factory ընկերությունում

Ընկերություն՝ ADOR Factory Հասցե՝ Արցախի 73 Հեռախոս՝ 043611110 Էլ․ փոստ՝ hr@ador.am Թափուր աշխատատեղ՝ 1C Օպերատոր-հաշվետար Աշխատանքի նկարագրություն՝ Ador Factory-ն Աշխատանքի է հրավիրում 1C Օպերատոր-հաշվետարի, Աշխատանքային պարտականություններ՝ ✔ Իրականացնել արտադրության ինքնարժեքի փուլային հաշվարկում և ձևակերպում ✔ Ապրանքների մուտքագրում , պահեստի շարժի վերահսկողություն և պահեստի գույքագրում ✔ Ապառիկի ձևակերպում և պարտքերի վերահսկում ✔ Անմիջական ղեկավարի կողմից այլ հանձնարարությունների կատարում Աշխատանքային պահանջներ` ✔ Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ հարակից այլ ոլորտներում ✔ Microsoft Office, e-invoicing, 1C (8․3) ծրագրերի պարտադիր իմացություն (հաշվապահական այլ ծրագրերի իմացությունը ցանկալի է) ✔ Մեկ տարվա աշխատանքային փորձ, ✔ Վերլուծական մտածողություն և հետևողականություն, ✔ Կարգապահություն, ուշադրություն, բարձր պատասխանատվության, Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից-ուրբաթ` 09։00-18։00, շաբաթ` 09:00-14:00, Խնդրում ենք ուղարկել Ձեր CV-ին hr@ador.am էլ․ փոստի հասցեին՝ Subject դաշտում նշելով հաստիքի անվանումը: Այլ մանրամասների համար խնդրում ենք զանգահարել՝ 043-611-110 Կազմակերպության մասին մանրամասներ կարող եք գտնել՝ https://bit.ly/2DTxo9L։ Աշխատավարձ՝ 150 000 - 200 000 Այլ նշումներ՝ Հեռ․համար՝ 043-611-110