Էլեկտրոնային հաշվի դուրսգրման հետ կապված

Գրիգոր. Բարև Ձեզ: Հարց 1. եթե կազմակերպությունն աշխատում է շրջանառության հարկով՝ կարո՞ղ է արդյոք դուրս գրել հարկային հաշիվ և վճարել և՛ հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ն, և՛ շրջանառության հարկը (եթե այո, խնդրում եմ հղում գրեք)։ Հարց 2. կարո՞ղ է արդյոք միկրոձեռնարկատիրություն համարվող կազմակերպությոունը, որի գործունեությունը արտադրությունն է, դուրս գրի հաշիվ վավերագիր (եթե այո, խնդրում եմ հղում գրեք): Շնորհակալություն:

Ա/Ձ մայրության նպաստ

Ժաննա. Բարև Ձեզ։ Անհատ ձեռնարկատերը առևտուր է իրականացնում և աշխատում է միկրոյով, գրանցված աշխատող չունի։ Եթե գնալու է ֆիզ. արձակուրդ՝ դեկրետ, պե՞տք է դադարեցնի Ա/Ձ, որպեսզի ստանա ֆիզ. արձակուրդի գումարը, և կխնդրեի մոտովոր չափը ստանալիք գումարի:

Դիվիդենդ

Հեղինե. Բարև ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք՝ կազմակերպության միակ սեփականատերը տարվա մեջ ցանկացած ժամանակ դիվիդենդ ստանալու իրավունք ունի, թե՞ տարեկան մեկ անգամ։ Ինչպե՞ս է դա կազմակերպվում։

Եկամտային հարկի հաշվարկ

Մաշա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե Ֆիզ. անձը 30.05 տարածքի վարձակալության պայմանագիր է կնքել ՍՊԸ-ի հետ, տարածքը հանձման ընդունման ակտով ՍՊԸ-ն ընդունել է հունիսի 4-ին։ Կարող եմ արդյո՞ք ես հունիսի հաշվետվությամբ ցույց տալ վարձավճարից առաջացած եկամտային հարկը՝ հիմք ընդունելով հանձման ընդունման ակտի ամսաթիվը։ Կանխավ շնորհակալություն։

ՀԾ հաշվապահ

Աննա. Հարգելի հաշվապահներ, արտադրության կազմակերպումը ՀԾ հաշվապահ համակարգում կատարում են հիմնականում կոմպլեկտավորումով, բայց կա նաև այլ մեթոդ, որ նյութերի շարժը պահում են Excel-ի ֆայլերով և ամսվա վերջում հումքի մուտքը և պատրաստի արտադրանքի ելքն են ցույց տալիս, կարծեմ, պահեստի մուտքի փաստաթղթով պատրաստի արտադրանքի մուտքն են ցույց տալիս, որի հիման վրա հավելյալ ծախսերով հումքի ծախսը ավելի ճշգրիտ։ Եթե գիտեք, շատ եմ խնդրում արձագանքել։

#գործկա Էլ Քոնսալթ ընկերությունում

Ընկերություն՝ Էլ Քոնսալթ ՍՊԸ Հասցե՝ Մուրացան 1 Հեռախոս՝ 094471217 Էլ․ փոստ՝ elizmarkaryan18@mail.ru Թափուր աշխատատեղ՝ հաշվետար սկսնակ Աշխատանքի նկարագրություն՝ Սկսնակ հաշվետարի աշխատանք Պահանջներ՝ մասնագիտության մասին նվազագույն գիտելիքներ Աշխատավարձ՝ պայմանագրային
ConverseBank

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Բանկի համակարգիչների հակավիրուսային ծրագրերի լիցենզիաների ձեռքբերման մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Բանկի համակարգիչների հակավիրուսային ծրագրերի լիցենզիաների ձեռքբերման մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով: Կից փաստաթղթեր․

ԱԱՀ 0-ական հաշվետվություն

Ալլա. Հարգելիներ, եթե ՍՊԸ հունիս ամսին է բացվել՝ գրանցվել է պետռեգիստրում, բայց առայժմ գործունեություն չի ծավալել, աշխատելու է ԱԱՀ-ի դաշտում։ Պե՞տք է ներկայացվի 0-ական հաշվետվություն ԱԱՀ-ի, էլ ուրիշ ի՞նչ պետք է արվի մինչև գործունեություն ծավալելը։

Անհարգելի բացակայություն

Ալլա. Բարև ձեզ։ Եթե ընկերության աշխատակիցը աշխատում է 24 ժամյա հերթափոխով, ստացվել է այնպես, որ մի հերթափոխի ընթացքում ոչ անհարգելի պատճառով մի քանի ժամ բացակայել է: Աշխատավարձի հաշվարկի ժամանակ հաշվապահը իրավունք ունի՞ այդ մի քանի ժամվա համար նրան չվճարել /նշեմ, որ աշխատավարձի ձևը ամսական ռոճիկ է սահմանված, այլ ոչ թե ժամավճար/։

Գիշերային հերթափոխի համար բուժզննում

Արմինե․ Բարև Ձեզ: Գիշերային հերթափոխի համար բուժզննում անցնելու համար գործատուն աշխատողին ուղեգի՞ր պետք է տա: Եվ խնդրում եմ հուշեք՝ որտեղի՞ց հստակ ինֆորմացիա վերցնեմ կաթսայատան աշխատողներին ներկայացվող պահանջների վերաբերյալ: Գազի գրասենյակից թույլտվությու՞ն է պետք։