
#գործկա Թաքս Լոու ընկերությունում

ՍՊԸ գործունեության դադարեցում
Գոհար.
Բարև ձեզ։ ՍՊԸ-ն բացվել է, հայտարարությունը տվել ենք շրջհարկի, բայց 1 օր անց դադարեցրել ենք։ Կասեք՝ ի՞նչ հարկային պարտավորություն կառաջանա։ Նշեմ, որ գրանցված աշխատող չունի և ֆինանսական խորհրդատվական կազմակերպություն է։
Ներկրման լիցենզիա ստանալու համար
Դավիթ.
Բարև Ձեզ։ Կարող եք ասել՝ որտե՞ղ դիմեմ ներկրման լիցենզիա ստանալու համար, լիցենզիայի մասին օրենքի 43-րդ հոդվածի "առևտուր" բաժնի համաձայն՝ այդպիսի լիցենզիայի տեսակ գոյություն ունի, նաև ավտոդիլերի լիցենզիան է հետաքրքրում կամ ավտոբրոքերի:
Եթե կարո՞ղ եք՝ հասցեներն էլ կխնդրեմ նշեք։ Շնորհակալություն։
ՍՊԸ բացելու համար
Արեն.
Բարև Ձեզ։ Կարող եք ասել՝ ՍՊԸ բացելու համար ի՞նչ քայլեր է պետք անել։ Բոլոր քայլերը արել եմ՝ օնլայն գրանցել եմ ՍՊԸ, հաշվապահ չունեմ։ Պետռեգիստրում ասացին՝ հաշվապահը պետք է ներկայացնի հարկային դիմումը միկրոձեռնարկությունում աշխատելու համար։
Ինչպե՞ս կնքնել ժամանակավոր պայամանագիր
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հարցիս: Աշխատողին ուղարկել ենք հղիության և ծննդաբերության արձակուրդ /140 օր/: Նոր մարդ ենք ընդունել այդ ժամանակաշրջանի համար /ժամանակավոր/: Նոր աշխատողի հետ ինչպե՞ս կնքնել ժամանակավոր պայամանագիր և դա ինչպե՞ս ձևակերպել հրամանագրքում: Պատասխանեք օրենքի հղումով: Շնորհակալ եմ:
Ծառայության մատուցման վայր
Արթուր.
ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունը ձեռք է բերում նախագիծ Եվրոպական կազմակերպությունից, այնուհետև վաճառում է Ռուսական կազմակերպությանը։ Տվյալ պարագայում ծառայության մատուցման վայրը ո՞րն է համարվում, և արդյո՞ք առաջանում է ԱԱՀ և ոչ ռեզիդենտի շահութահարկ։
Աշխատանքային պայմանագիր
Արմինե.
Բարև Ձեզ։ Ես կարո՞ղ եմ աշխատանքային պայմանագրում նշել ոչ թե ամսական՝ 95000, ինչպես միշտ եմ արել, այլ օրական։ Ինչպե՞ս անեմ, երբ աշխատանքային պայմանագրում ուզում եմ գրել օրական 4500 ՀՀ դրամ։
Գործունեության դասակարգիչ
Վարդան.
Դիզայներական և ինժեներական աշխատանքները ո՞ր դաշտում է ավելի հարմար իրականացնել, որպես Ա/Ձ, թե՞ որպես միկրոձեռնարկություն: Եվ եթե կարելի է, հուշեք կոդը (դասակարգիչը): Շնորհակալություն։
Կանխիկի սահմանափակումներ
Մելինե.
Բարև ձեզ։ Ունենք Ա/Ձ մթերային խանութ, համաձայն հուլիսի մեկից մտած օրենքի, մատակարարներից ստացված բոլոր ապրանքների դիմաց վճարումը պետք է կատարեմ փոխանցումով չէ։ Այդ դեպքում ինչու՞ են բոլոր առաքիչ-մենեջերները զարմանում և ասում, որ առաջինն եմ, ումից նման բան են լսում: Հիմա ո՞րն է ճիշտը։
Սոց. վճարի հաշվեհամար
Մանե.
Բարև Ձեզ։ Ներեցեք՝ կարո՞ղ եք օգնել, միկրոյով աշխատող Ա/Ձ տարեկան սոց. վճարը միասնական հաշվեհամարի՞ն է վճարում։
POS տերմինալով վճարում ընդունելու դեպքում
Կարմեն.
Բարև Ձեզ: 1 հարց ունեմ` Որպես Ա/Ձ աշխատելու եմ շրջհարկով։ POS տերմինալով վճարում ընդունելու դեպքում կարո՞ղ եմ Ա/Ձ֊ի քարտին չփոխանցել, այլ գրանցել իմ անհատական քարտին։
Հղիության և ծննդաբերության արձակուրդ
Սոնա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք հաշվարկել հղիության և ծննդաբերության արձակուրդը: Աշխատակիցն աշխատում է վեցօրյա գրաֆիկով և վերջին 12 ամսվա ընթացքում ընդհանուր եկամուտը կազմում է 1 240 640 դր.: Նաև խնդրում եմ ասեք՝ ի՞նչ պահումներ են լինելու (եկամտային, սոց. վճար, դրոշմանիշ): Նշեմ նաև, որ աշխատում է ընդհանուր հարկման դաշտի սուբյեկտ հանդիսացող կազմակերպություն։
Վերջնահաշվարկի հետ կապված
Մարիամ.
Բարև ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ վերջնահաշվարկը ո՞վ պետք է վճարի աշխատակցին՝ պետք է նվազեցվի եկամտային հարկից, թե՞ գործատուն պետք է վճարի իր միջոցներից։ Կանխավ շնորհակալություն։
Ապրանքի հետ վերադարձ
Մարգարիտա.
Բարև Ձեզ։ ԵՏՄ-ից ապրանքի վերադարձ հնարավո՞ր է՝ գնորդը ցանկանում է վերադարձնել ապրաքի մի մասը։ Եվ վերադարձի դեպքում պետք է ներկայացնել ԵՏՄ հաշվետվություննե՞ր։
Ո՞վ է վճարում մայրության նպաստի գումարը
Գայանե.
Բարև Ձեզ։ Միկրոյում գրանցված մատնահարդարը պետք է ֆիզ. արձակուրդ գնա՝ ո՞վ է վճարում ֆիզի գումարը և ինչպե՞ս։ Օգնեք խնդրում եմ։
ֆիզ. անձը որպես առևտրի իրականացման վայրի կազմակերպիչ
Նաիրա.
Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը կարո՞ղ է հանդիսանալ առևտրի իրականացման վայրի կազմակերպիչ։
Մայրության նպաստի հաշվարկ
Անի.
Բարև Ձեզ: Ես 7 ամսվա աշխատող եմ, ամսական մաքուր աշխատավարձս 68 000դրամ, 7 ամսվա ընթացքում պարգեվավճարի ընդանուր գումարը կազմել է 80 000 դրամ։ Խնդրում եմ հաշվարկել թե որքա՞ն կկազմի ֆիզարձակուրդի գումարը։
Աշխատաժամանակի նորմալ տևողություն
Աննա.
Քանի՞ ժամն է համարվում լրիվ աշխատանքային ժամ՝ 8-12ժամ, թե՞ 24, եթե միջին աշխատավարձը սահմանված է 68 000 ՀՀ դրամ։

#գործկա ADOR Factory ընկերությունում

Միջին աշխատավարձ
Լիլիթ․
Բարև ձեզ։ Աշխատողը աշխատում է հունիսի 14-ից համատեղությամբ շաբաթական 10 ժամ, 5 օրյա, ամսական աշխատավարձը 40 000դ։ Օգոստոսի 3-ին գնալու է արձակուրդ։ Ինչպե՞ս պետք է որոշեմ միջին աշխատավարձը։