
Վաճառք ցույց չի տրվել
Վարդուհի․
Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ խորհրդով և փորձով կիսվեք: Մարզում ՍՊԸ-ն աշխատում է միկրոյով, հացի արտադրամաս է, աշխատել են, ձեռքբերումները ցույց են տվել, իսկ վաճառք ոչ մի տեղ չի երևացել։ Ի՞նչ հետևանքներ կառաջանա և ինչպե՞ս կարելի է ինչ-որ կերպ շտկել։

“Դայակ պետության աջակցությամբ” ծրագրի հաշվետվություն
Մարի․
Հարգելիներս, եթե որևէ մեկդ դայակի հաշվետվություն հանձնել եք, խմդրում եմ օգնեք: Դայակը որպես աշխատող գրացնվել է 2021թ․ սեպտեմբերից, ունի ՀՎՀՀ, որպես լիազոր գրանված է հարկայինի էջում: Բայց հաշվետվության 163 ձևում չգիտեմ, որ տողում ինչ թիվ գրեմ։ Խնդրում եմ՝ ուղղություն ցույց տաք: Նախապես շնորհակալ եմ:

Չբաշխված շահույթ
Մարի․
Բարև Ձեզ։ Խնդրեմ կպատասխանե՞ք՝ եթե նախորդ տարվա չբաշխված շահույթը չենք բաշխել, որ մնա շահութահարկի հաշվետվության վերջնական մնացորդ, խնդիր չի չէ՞:

E-invoicing ծրագրի հետ կապված
Դիանա․
Բարև ձեզ։ Ի՞նչ-որ մեկը գիտի ինչից ա, որ e-invoicing-ում հարկային հաշիվներ բաժնից ոչինչ չի լինում լրացնել, չի բացում առհասարակ մնացած դուրս գրված հաշիվներ և այլ բաժիններ լինում ա բացել, ծրագիրը ջնջեցի և նորից ներբեռնեցի, սակայն չկարգավորվեց։

Ծառայության կանխավճար
Արուս․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։
Շինարարության ոլորտում աշխատող ՍՊԸ-ն, որը գործում է միկրոձեռնարկատիրության ոլորտում, ստացել է կանխավճար ծառայության դիմաց, որի նպատակ դաշտում գրվել է <<Ապրանքի դիմաց>>։ Արդյո՞ք դա կարող է խնդիրներ առաջացնել ՍՊԸ-ի համար։

ԱԱՀ հաշվանցում
Անահիտ.
Հարգելի հաշվապահներ, ՀԴՄ-ի ԱԱՀ-ն հաշվանցվու՞մ է։

Հաշվապահի որակավորման քննություն
Հարգելի հաշվապահներ, ես հաշվապահի փորձ ունեմ, ցանկանում եմ գլխավոր հաշվապահի համար դիմել, բայց նախ գիտելիքներս խորացնել։ Հիմա ի՞նչ խորհուրդ կտաք՝ պարապել որակավորման համար և հանձնել 6 քննություն, թե՞ որևէ հաշվապահական կազմակերպության դասընթացների հաճախել։ Արդյո՞ք որակավորումը աշխատանք փնտրելիս գործատույի կողմից դիտվում է որպես առավելություն։

Սոցիալական վճար
Սեդա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես ֆիզարձակուրդի մեջ եմ, աշխատել եմ դեղատանը, որը ԱՁ միկրոձեռնարկություն է։ Հիմա երեխան 8 ամսական է դառնում, ինձ այդ դեղատան հաշվապահն ասում է, թե իմ հարկի գումարը՝ 3 000 դրամը, այսուհետ պետք է ես վճարեմ, մինչ այդ գործատուն էր վճարել, դա այդպե՞ս է։

Համատեղությամբ աշխատանքի դեպքում
Կիմա․
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ ճի՞շտ է, որ համատեղությամբ աշխատանքի դեպքում մայրության նպաստը պետք է վճարի հիմնական աշխատավայրի գործատուն։ Այդ դեպքում ինչպե՞ս պետք է հարկային հաշվետվությունը լրացնի այն գործատուն, ով չունի մայրության նպաստի թերթիկը։ Շնորհակալություն։

Արձակուրդից հետ կանչում
Ռուզաննա․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել` արձակուրդի հետ կանչման ժամանակ կարո՞ղ ենք վճարել և՛ արձակուրդային, և՛ աշխատավարձ։ Կանխավ շնորհակալ եմ։

Ա/Ձ աշխատում է շրջհարկով
Մարի․
Հարգելիներս, հարցս հետևյալն է. Ա/Ձ գրանցվել է 2022թ․ փետրվարի 3-ին: Շրջհարկով աշխատելու հայտարարություն տվել է: Դեռ ՀԴՄ չունի, հետևաբար վաճառք չի իրականցրել, չունի մինչև այսօր որևէ հասույթ: Խնդրում եմ ասեք՝ եռամսյակային հաշվետվություն ունի՞ հանձնելու, թե՞ ոչ։ Կխնդրեմ մի քիչ մանրամասնել։

Հարկերից ազատում
Գրիգոր․
Բարև Ձեզ: Կազմակերպությունը բարեգործություն կատարելիս ազատվու՞մ է արդյոք որևէ հարկից:

Անձն աշխատում է օտարերկրյա կազմակերպության հետ
Արսեն.
Հարգելի հաշվապահներ,
սկսել եմ աշխատել ամերիկյան ՏՏ կազմակերպության հետ, նրանք աշխատավարձը ուղարկում են դոլարային հաշվիս հայկական բանկում: Կցանկանայի ճշտել՝
1. առանց ԱՁ բացելու կարո՞ղ եմ աշխատել:
2. ԱՁ բացելու դեպքում ի՞նչ հարկեր, ի՞նչ հերթականությամբ պետք է մուծեմ: Նշեմ, որ ուզում եմ հիփոթեքով տուն վերցնել և եկամտային հարկի վերադարձից օգտվել:

Շահաբաժնի վճարում
Անահիտ․
Բար Ձեզ։ Մինչև հուլիսի 1-ը կարո՞ղ են փոխառության պարտքը և շահաբաժինների վճարումը կատարել 300 000 դրամը գերազանցելով։

Քաղաքացիաիրավական պայմանագիր
Սոֆա․
Բարև Ձեզ։ Աշխատողի քաղիրավական պայմանագրի ձև, եթե ունեք խնդրում եմ ինձ օրինակ ուղարկեք, և մի քիչ այդ պայմանագրի նրբություններից ասեք։ Շնորհակալ եմ:

Անտոկոս փոխառություն
Աննա.
Բարև Ձեզ: Իրավաբանական անձը կարո՞ղ է անտոկոս փոխառություն տրամադրել այլ իրավաբանական անձի։

Փոխառության պայմանագիր
Տիգրան․
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է: ՍՊԸ-ի հիմնադիրը և տնօրենը հանդիսանում է նույն անձը, վերջինս ցանկանում է կազմակերպության բանկային դոլարային հաշվին գումար մուտքագրել, որպես փոխառություն։ Արդյո՞ք այդ դեպքում անհրաժեշտ է փոխառության պայմանագիր և եթե այո, ապա ու՞մ միջև է կնքվելու պայմանագիրը, եթե և՛ հիմնադիրը, և՛ տնօրենը նույն անձն է:

ՀԴՄ ձեռքբերում
Ալբերտ․
Բարև Ձեզ:
Ֆինանսատնտեսական ոլորտի հարգելի ներայացուցիչներ,
կարո՞ղ եք օգնել ստանալու պատասխան հետևյալ հարցերին.
1. Արդյոք գոյություն ունի՞ ՀԴՄ կտրոն տպող սարք ձեռք բերելու որոշված ընթացակարգ:
2. Եթե այո, ապա ի՞նչ քայլեր է անհրաժեշտ իրականացնել, որպեսզի որոշված ընթացակարգի համաձայն ձեռք բերվի ՀԴՄ կտրոն տպող սարք:

Դեկրետում գտնվող աշխատակցի ազատում
Հայկ․
Բարև Ձեզ։ Ունենք երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատակից, հնարավո՞ր է մինչև երեխայի 3 տարին լրանալը աշխատակիցը իր սեփական դիմումի համաձայն ազատվի աշխատանքից:

Ա/Ձ լուծարվել է
Լուսի․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն լուծարվել է, աշխատում էր միկրոյով, 2022թ. իրացման շրջանառություն պետք է հանձնեմ, թե՞ ոչ և եթե պետք է տամ, ապա քանի՞ օրվա ընթացքում:
Վերջին մեկնաբանություններ