
Աշխատաժամանակի հաշվարկ ՀԾ-ում
Կարեն․
Բարև Ձեզ: ՀԾ հաշվապահ ծրագրի աշխատաժամանակի հաշվարկման տաբելում ինչպե՞ս նշեմ կես դրույքով աշխատողին, որպեսզի գեներացնի էքսելում ոչ թե 8, այլ 4 ժամ։

Հաշվապահի և հաշվետարի գործառնություններ
Լիա․
Բարև բոլորին։ Ինձ հանգամանորեն ո՞վ կարող է բացատրել հաշվապահի և հաշվետարի տարբերությունը: Հաշվետարը միայն հարկային հաշվետվություններն է՞ անում։

Գույքահարկի հաշվարկի դադարեցում
Մայիս Հովհաննիսյան.
Բարև Ձեզ: Այսպիսի խնդիր է առաջացել. քաղաքացու ավտոմեքենան հափշտակվել է և գտնվում է "փնտրվող համարանիշների հաշվառման շտեմարանում", իսկ գույքահարկի հաշվարկումը շարունակվում է: Այդ դեպքում՝ ի՞նչ կարգով կարելի է դադարեցնել գույքահարկի հաշվարկը:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել
Անի․
Հարգելի՛ հաշվապահներ, 1. եթե ՍՊԸ է և գրանցված է միայն տնօրենը, այլ աշխատակից չունի, իրականացնում է ապրանքների վաճառք՝ դուրս գրելով հաշվարկային փաստաթղթեր, ի՞նչ տարեկան հաշվետվություններ պետք է ներկայացնի վիճակագրական բաժին, եթե գրություն չի ստացել: 2. Իսկ հանրային սննդի մասով, եթե ՍՊԸ է, ներկայացնում է ամսական առևտրի ձևը, տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի: Կանխավ շնորհակալ եմ։

Քաղաքացիաիրավական պայմանագիր
Դիաննա․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս՝ եթե քաղիրավ պայմանագրով աշխատող աշխատակցի հետ ուզում ենք ժամկետը երկարաձգվել, ապա հայտի մեջ ինչպե՞ս անել այդ փոփոխությունը (նշեմ նաև, որ պայմանագրի ավարտի օրն է 01.04.2022թ.)։

E-invoicing ծրագրի հետ կապված
Նարին․
Կազմակերպության օգտվողի անունը և լիազորի գրասենյակի մուտքի անունը և գաղտնաբառը վերջերս փոփոխել եմ, տնօրենի նույնականացման քարտի վերադարձման և հաշվապահի նույնականացման քարտով գործարքները կատարելու պատճառով։ Ինվոյսինգը նոր օգտվողի տվյալները չի ընդունում, ինչի՞ց կարող է լինել։

Աշխատաժամանակի ռեժիմ
Անի․
Բարև Ձեզ։
1․ ՀՀ ԱՕ-ի 139 հոդվածի 4-րդ մասի համաձայն արդյոք կարո՞ղ եմ 24 ժամյա գրաֆիկով ընդունել աշխատանքի՝ ոչ լրիվ աշխատաժամանակով՝ 12 ժամ տևողությամբ, հաշվի առնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 155-րդ հոդվածի 5-րդ մասը՝ 5. Ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը չպետք է պակաս լինի 35 ժամից: Սույն հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված դեպքերում տրամադրվող երկու հանգստյան օրերը պետք է հաջորդեն իրար:
Արդյո՞ք աշխատաժամանակի ռեժիմի խախտում չէ։
2․ Եթե համատեղությամբ աշխատողի աշխատաժամանակը պակաս է օրական 4 ժամից, կարո՞ղ եմ ընդմիջում չներառել, հաշվի առնելով, որ ընդմիջումը տրամադրվում է աշխատանքային օրվա կեսից հետո, բայց ոչ ուշ քան աշխատանքը սկսելուց հետո 4 ժամից։

ՍՊԸ ապրանք է արտահանում Եվրոպա
Աննա.
ՀՀ-ում գրանցված ՍՊԸ-ն ապրանք է արտահանում Եվրոպա և Ամերիկա։ Պարտադի՞ր է Եվրոպայում և Ամերիկայում գրանցել կազմակերպությունը։ Եթե այո, ապա ի՞նչ ընթացակարգով է դա արվում։

Լիզինգով ձեռքբերված ՀՄ
Նարեկ․
Կազմակերպությունը լիզինգի պայմանագրով ձեռք է բերել ՀՄ, որի համար նախատեսված տոկոսային ծախսերը ամբողջությամբ սուբսիդավորվում է պետության կողմից։ Կազմակերպությունը ամեն ամիս ստանում է հաշվարկայն փաստաթուղթ, որում առանձնացված են վարձավճարն ու տոկոսագումարը։ Հարցս հետևյալն է․ արդյո՞ք սուբսիդավորվող տոկոսագումարները պետք է համարել որպես եկամուտ շահութահարկի հաշվարկում, և եթե հնարավոր է՝ պարզ օրինակի վրա ցույց տվեք նաև ձևակերպումները, սկսած ակտիվի ճանաչումից մինչև վարձավճարի վճարում և տոկոսի սուբսիդավորում։ կանխավ շնորհակալ եմ։

Ո՞ր տարիքից է թույլատրվում բացել Ա/Ձ
Հայկ Ձավարյան․
Ո՞ր տարիքից կարող ենք դառնալ Ա/Ձ, և ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ դառնալու համար։

Մայրության նպաստի հետ կապված
Արմինե.
Բարև Ձեզ։ Ես մի հարց ունեմ, որ մի քանի ամիս է փնտրտուքների մեջ եմ և հստակ պատասխան չեմ կարողանում իմանալ։ Հարցս հետևյալն է. հունվարի 21-ից ես ֆիզարձակուրդի մեջ եմ։ Միաժամանակ աշխատել եմ 2 դպրոցում։ Մի դպրոցում փոխարինող եմ եղել, մյուսը՝ հիմնական աշխատավայրս է եղել։ Ես, որ ֆիզարձակուրդ գնացի, ինձ ասացին, որ 2 դպրոցից էլ ստանալու եմ արձակուրդային գումարս (նախածննդյան և հետծննդյան)։ Այդպես էլ եղավ։ Բայց հիմա ես փաստի առաջ եմ կանգնել, խնդիրը նրանումն է, որ փոխարինող դպրոցի հիմնական աշխատողը եկել է և ես ազատվել եմ այդ դպրոցից։ Հիմա պետությունն ուզում է ինձնից գանձելու այդ դպրոցի տրված գումարը։ Ասեմ, որ փոխարինող դպրոցի ժամաքանակն ու աշխատավարձի չափը փոխանցվել է հիմնական աշխատավայր։ Եվ ուզում եմ իմանալ՝ արդյո՞ք դա ճիշտ է, որ պետք է ինձնից գանձեն փոխարինող դպրոցի գումարը։

Պե՞տք է գրել հարկային հաշիվ
Գայանե․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք այս հարցում։
Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով։ Ունենք դիսպենսերներ, որոնք անհատույց տալիս ենք հիվանդանոցներին։ 1․ Պե՞տք է գրեմ հարկային հաշիվ։ 2․ Խնդրում եմ՝ գրեք հաշվապահան ձևակերպումերը։

Ձեռքբերում ֆիզ․ անձից
Լիաննա․
Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ Ով ՊԱՐԶ լեզվով կբացատրի եկամտային հարկի մասին օրենքից այս դեպքերը։ 1) Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ֆիզ․ անձից ձեռք է բերել ավտոմեքենա (10, թե՞ 5 տոկոս պետք է վճարի)։ 2) Այդ նույն մեքենան վաճառում է ա) 365 օրվա ընթացքում բ) 365 օրը լրանալուց հետո։

Ծախսի հիմնավորում
Անահիտ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Վարձակալության և չհիմնավորված ծախսերի համար վճարված եկատմտային հարկը շահութահարկի հարկման բազայից որպես ծախս նվազեցվու՞մ են, թե՞ ոչ։ Դա համարվու՞մ է չփոխհատուցվող հարկ։

Օնլայն առևտուր
Վաչե.
Ողջույն բոլորիդ։ Ցանկանում եմ գրանցել ՍՊԸ օնլայն կոմերցիայով զբաղվելու համար։ Խնդրում եմ՝ հաշվապահ մասնագետներ, ովքե՞ր կօգնեն ինձ ողջ ընթացքում, ՍՊԸ գրանցման ինչպես նաև հետագա հաշվապահության վարման համար, թողեք հեռածոսահամար, ես կկապվեմ ձեզ հետ։

Ինչպե՞ս հաշվարկել վերջնահաշվարկը
Հայկուշ․
Եթե փոխարինող ուսուցիչը աշխատել է ժամավարձով՝ 14.03.22թ․-ից մինչև 28.03.22թ․-ը, ինչպե՞ս հաշվարկել վերջնահաշվարկը և այդքան օրվա աշխատավարձը։

Միջին աշխատավարձի հաշվարկ
Ազատման նպաստը լուծարման դեպքում ինչպե՞ս հաշվել՝ միջինը 12 ամիսների ընդհանուր գումարի մեջ արձակուրդի, բյուլետենի, խրախուսում, պարգևատրվումները հաշվու՞մ են, և 12 ամիսներ գումարը գումարում են, բաժանում 12 ու իմանում միջին կեղտոտ թիվը։ Կօգնե՞ք։

ՀԿ հանգանակություն է ստացել
Իրինա․
Բարև ձեզ։ Եթե ՀԿ-ն հանգանակություն է ստանում ու մի երկու բանկային ծախս կատարում, տնօրեն գրանցելը պարտադի՞ր է, և արդյո՞ք կարող ենք տնօրենի հետ կամավոր աշխատանքի պայմանագիր կնքել։

Դրամարկղում կանխիկ դրամի մնացորդ
Հերմինե․
Հարգելի գործընկերների, առևտրային կազմակերպությունը իրավունք ունի՞ պահել դրամարկղում մնացորդ, թե՞ պիտի մուտքագրի հաշվարկային հաշիվ բանկում, և ի՞նչ ժամկետում։

Արդյո՞ք պետք է հաշիվ գրել
Անի․
Բարև Ձեզ: ԱԱՀ վճարող ՍՊԸ-ն ծառայություններ է մատուցել Ոչ ռեզիդենտ կազմակերպությանը, որի դիմաց վճարել է ոչ ռեզիդենտը: Պարտքը մարվել է, սակայն Արտարժույթի կուրսի տատանման հետևանքով առաջացած վնասը փակելու նպատակով ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ցանկանում է գումար փոխանցել: Հարցը. Հաշիվ պե՞տք է գրել, թե՞ ոչ: Ինչպիսի՞ հարկեր կառաջանան։
Վերջին մեկնաբանություններ