Բնակարանը տրվել է վարձակալության

Մարի․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեմ օգնեք կողմնորոշվել․ իմ բնակարանը հանձնում եմ վարձակալությամբ այլ ֆիզ. անձի: Չունեմ պայմանագիր: Կասե՞ք՝ այս դեպքում ի՞նչ խնդիրեր կարող են առաջանալ: Եվ եթե կնքեմ պայմանագիր՝ ինչպիսի՞ ընթացակարգ է, ի՞նչ պարտավություններ կունենամ: Շնորհակալ կլինեմ, եթե արձագանքեք:

Ա/Ձ պաղպաղակ է վաճառելու

Սոֆա․ Բարև Ձեզ։ Մի հարց․ եթե ԱՁ-ն ֆրեշ և սուրճ է պատրաստելու, և պաղպաղակ է վաճառելու, հանրային սնունդ է այդ դեպքում համարվելու, և հետաքրքիր է՝ սննդի թույլտվություն կամ այլ բան պե՞տք է։ Շնորհակալ եմ նախապես։

Սոց․ վճարի հետ վերադարձ

Նարեկ․ Բարև Ձեզ։ ՀՀ ռեզիդենտ կազմակերպության աշխատակիցը, ով ՀՀ քաղաքացի չէ, սակայն ուներ ՀՀ-ում աշխատելու թույլտվություն, ազատվում է աշխատանքից և նրա սոց․ վճարները պետք է հետ ստանա։ Կխնդրեմ նշել կարգը՝ ինչպե՞ս պետք է հետ ստանանք սոց․ վճարների գումարները։
ConverseBank

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` անխափան սնուցման սարքերի մարտկոցների փոխարինման և երաշխիքային սպասարկման մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Բանկի գլխավոր գրասենյակում գտնվող սերվերային սենյակի անխափան սնուցման սարքերի մարտկոցների փոխարինման և երաշխիքային սպասարկման (այսուհետ՝ Մրցույթ) մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով: Կից փաստաթղթեր․

Հաշվարկել պաշարների տարեվերջի ճշգրտված գումարը

Գոռ․ 31.12.2016թ․ դրությամբ պաշարները կազմել են $254.500: Հայտնաբերվել է, որ պաշարների կազմում ներառված են $14.500 արժեքով վնասված պաշարներ: Վնասված պաշարները հնարավոր կլինի վաճառել $12.000–ով, եթե կատարվեն դրանց վերականգման ծախսումներ՝ $1․400-ի չափով: Հարկ կլինի նաև վճարել միջնորդավճար վաճառքի նկատմամբ 3 տոկոսի չափով: Պահանջվում է՝ հաշվարկել պաշարների տարեվերջի ճշգրտված գումարը։

Ա/Ձ ազատված է ԱԱՀ և շահութահարկից

Արամ․ Բարև ձեզ: Անհատ ձեռնարկատերը զբաղվում է գյուղատնտնեսական արտադրանքի արտադրությամբ: Ազատված է ԱԱՀ-ից և շահութահարկից: Հարց․ 1․ Ինչպե՞ս պետք է հաշվարկել Ա/Ձ-ի տարեկան սոց․ վճարը։ 2․ Արդյո՞ք առանց փաստաթուղթ հումքի ձեռքբերման համար պարտավոր է վճարել 20 տոկոս եկամտային հարկ:

Գործուղում ՀՀ տարածքում

Կիմա․ Բարև ձեզ։ Եթե դպրոցի հաշվապահը գործուղվում է մարզ՝ հաշվետվություն հանձնելու, գնալ գալու մեկ օրվա համար ինչքա՞ն պետք է վճարվի /68կմ հեռավորության/։ Օրապահիկ հասնու՞մ է, թե՞ ոչ։ Շնորհակալություն։

Ապարատով սուրճի վաճառք

Սոֆա․ Բարև Ձեզ։ Մի հարց․ Ա/Ձ-ի գործունեությունը՝ ապարատով սուրճի վաճառք է, պետական տուրքով, որը ԱԱՀ-ից ազատված է համարվում և յուր. ամիս 260 ձևն ենք ուղարկում։ ԱԱՀ ազատված գործարք տողում շրջանառության թիվն ենք նշում, ես ուզում եմ հասկանամ՝ 240 ձևը լրացնելիս 104 տողոևմ 18 տոկոս պետք է ցույց տա՞մ։ Շնորհակալություն։

Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ

Լուսինե․ Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է․ աշխատողը 01.09.2016թ-ից մինչև 08.02.2022թ. աշխատում էր մանկապարտեզում: 01.05.2021թ-31.05.2021թ գտնվում էր արձակուրդում: Այս դեպքում՝ ինչպե՞ս պետք է կատարել վերջնահաշվարկ: