Որքա՞ն կկազմի պաշարների մնացորդը

Գոռ․ 10.01.2016թ. դրությամբ ընկերության պաշարների մնացորդը կազմել է $42.500: 01.01.2016թ - 10.01.2016թ. պաշարների վաճառքից հասույթը կազմել է $ 11.400, իսկ գնումները՝ $7.800: Վաճառքի գինը սահմանվում է, պաշարների ինքնարժեքի նկատմամբ կիրառելով 25 % հավելագին: Որքան է պաշարների մնացորդը 31.12.2015թ. դրությամբ։

Լիզինգով ձեռքբերված բեռնատար

Նելլի․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե կազմակերպության բեռնատար մեքենան վթարի է ենթարկվել՝ լիզինգով վերցված, ապահովագրությունը փոխատուցել է և մեքենան վերանորոգվել է։ Էս դեպքում էլ՞ վերանորոգման գումարը պետք դիտարկել կապիտալ բնույթի ծախս ու ավելացնել հաշվեկշռային արժեքին։ Շնորհակալություն։

Վճարումներ տերմինալով

Լիաննա․ Հարգելի գործընկերներ, եթե ՍՊԸ-ն իր հարկային վճարումները, հաշվարկային հաշվի համալրումները կատարել է տերմինալով, այս դեպքում չկա՞ չէ վճարման համձնարարագիր փաստաթուղթը, և որպես գործարքը հավաստող փաստաթուղթ տերմինալի տված կտրոնները կցվու՞մ են գործերին։ Ու եթե չեն պահպանվել այդ կտրոնները, կարելի՞ է բանկային հաշվի քաղվածքը կցել ելքի օրդերներին։ Շնորհակալություն։

ՓԲԸ կատարում է գույքագրում

Նարինե․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ ՓԲԸ կատարում է գույքագրում, ունի մարզերում գույք: Հարց․ արդյո՞ք առանց գործուղման հնարավոր է այն իրականացնել, եթե մարզի տնօրենը գույքը նկարում, ուղարկում է որպես հիմք: Նշեմ, որ կազմակերպությունը չունի այս պահին միջոցներ գործուղման: Շնորհակալություն։

Անձը զբաղվում է քարի վերամշակմամբ

Աշոտ․ Բարև Ձեզ։ Քարի հղկման գործ եմ ուզում դնել սեփական բակումս: Հաստոց եմ գնելու և փոքր գործունեություն ծավալեմ: Կասե՞ք՝ միկրոձեռնարկություն կարող է դա համարվել և ի՞նչ հարկատեսակներով եմ հարկվելու։

Ա/Ձ համարվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Ջեմմա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: 2022թ-ի համար ԱՁ-ն տվել է շրջհարկով աշխատելու հայտարարություն, սակայն գործունեության ոլորտի փոփոխության հետ կապված մինչև փետրվարի 20-ը e-request-ով ուղարկվել է դիմում, որ թույլ տան 2022թ-ի սկզբից համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Դիմումը բավարարվել է և արդեն ուղարկվել է 257 հաշվետվությունը: Հարցս կապված է հետևյալի հետ. 2022թ.-ի հունվարից գրանցված է եղել քաղիրավական պայմանագրով մի մարդ, որի համար մարտ ամսով ուղարկվել է ազատման հայտ, քանի որ ինչ-ինչ պատճառներով տվյալ անձը չի կատարել քաղիրավական պայմանագրով սահմանված ծառայությունները, այդ իսկ պատճառով էլ ոչ մի վճարում նրան չի կատարվել: Համապատասխան եկամտային հարկի 0-ական հաշվետվություններն ուղարկվել են: Հիմա քանի որ ԱՁ-ն համարվում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, նոր հաշվետվություններ ուղարկելու կարիք արդյոք կա՞, կամ հաշվետվություններ փոփոխելու, և ի՞նչ հարկերի վճարման կարիք կա: Կանխավ շնորհակալ եմ:

Գույքահարկի հաշվարկի դադարեցում

Մայիս Հովհաննիսյան. Բարև Ձեզ: Այսպիսի խնդիր է առաջացել. քաղաքացու ավտոմեքենան հափշտակվել է և գտնվում է "փնտրվող համարանիշների հաշվառման շտեմարանում", իսկ գույքահարկի հաշվարկումը շարունակվում է: Այդ դեպքում՝ ի՞նչ կարգով կարելի է դադարեցնել գույքահարկի հաշվարկը:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել

Անի․ Հարգելի՛ հաշվապահներ, 1. եթե ՍՊԸ է և գրանցված է միայն տնօրենը, այլ աշխատակից չունի, իրականացնում է ապրանքների վաճառք՝ դուրս գրելով հաշվարկային փաստաթղթեր, ի՞նչ տարեկան հաշվետվություններ պետք է ներկայացնի վիճակագրական բաժին, եթե գրություն չի ստացել: 2. Իսկ հանրային սննդի մասով, եթե ՍՊԸ է, ներկայացնում է ամսական առևտրի ձևը, տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի: Կանխավ շնորհակալ եմ։

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Դիաննա․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս՝ եթե քաղիրավ պայմանագրով աշխատող աշխատակցի հետ ուզում ենք ժամկետը երկարաձգվել, ապա հայտի մեջ ինչպե՞ս անել այդ փոփոխությունը (նշեմ նաև, որ պայմանագրի ավարտի օրն է 01.04.2022թ.)։

E-invoicing ծրագրի հետ կապված

Նարին․ Կազմակերպության օգտվողի անունը և լիազորի գրասենյակի մուտքի անունը և գաղտնաբառը վերջերս փոփոխել եմ, տնօրենի նույնականացման քարտի վերադարձման և հաշվապահի նույնականացման քարտով գործարքները կատարելու պատճառով։ Ինվոյսինգը նոր օգտվողի տվյալները չի ընդունում, ինչի՞ց կարող է լինել։

Աշխատաժամանակի ռեժիմ

Անի․ Բարև Ձեզ։ 1․ ՀՀ ԱՕ-ի 139 հոդվածի 4-րդ մասի համաձայն արդյոք կարո՞ղ եմ 24 ժամյա գրաֆիկով ընդունել աշխատանքի՝ ոչ լրիվ աշխատաժամանակով՝ 12 ժամ տևողությամբ, հաշվի առնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 155-րդ հոդվածի 5-րդ մասը՝ 5. Ամենշաբաթյա անընդմեջ հանգիստը չպետք է պակաս լինի 35 ժամից: Սույն հոդվածի 2-4-րդ մասերով նախատեսված դեպքերում տրամադրվող երկու հանգստյան օրերը պետք է հաջորդեն իրար: Արդյո՞ք աշխատաժամանակի ռեժիմի խախտում չէ։ 2․ Եթե համատեղությամբ աշխատողի աշխատաժամանակը պակաս է օրական 4 ժամից, կարո՞ղ եմ ընդմիջում չներառել, հաշվի առնելով, որ ընդմիջումը տրամադրվում է աշխատանքային օրվա կեսից հետո, բայց ոչ ուշ քան աշխատանքը սկսելուց հետո 4 ժամից։

Լիզինգով ձեռքբերված ՀՄ

Նարեկ․ Կազմակերպությունը լիզինգի պայմանագրով ձեռք է բերել ՀՄ, որի համար նախատեսված տոկոսային ծախսերը ամբողջությամբ սուբսիդավորվում է պետության կողմից։ Կազմակերպությունը ամեն ամիս ստանում է հաշվարկայն փաստաթուղթ, որում առանձնացված են վարձավճարն ու տոկոսագումարը։ Հարցս հետևյալն է․ արդյո՞ք սուբսիդավորվող տոկոսագումարները պետք է համարել որպես եկամուտ շահութահարկի հաշվարկում, և եթե հնարավոր է՝ պարզ օրինակի վրա ցույց տվեք նաև ձևակերպումները, սկսած ակտիվի ճանաչումից մինչև վարձավճարի վճարում և տոկոսի սուբսիդավորում։ կանխավ շնորհակալ եմ։

Մայրության նպաստի հետ կապված

Արմինե. Բարև Ձեզ։ Ես մի հարց ունեմ, որ մի քանի ամիս է փնտրտուքների մեջ եմ և հստակ պատասխան չեմ կարողանում իմանալ։ Հարցս հետևյալն է. հունվարի 21-ից ես ֆիզարձակուրդի մեջ եմ։ Միաժամանակ աշխատել եմ 2 դպրոցում։ Մի դպրոցում փոխարինող եմ եղել, մյուսը՝ հիմնական աշխատավայրս է եղել։ Ես, որ ֆիզարձակուրդ գնացի, ինձ ասացին, որ 2 դպրոցից էլ ստանալու եմ արձակուրդային գումարս (նախածննդյան և հետծննդյան)։ Այդպես էլ եղավ։ Բայց հիմա ես փաստի առաջ եմ կանգնել, խնդիրը նրանումն է, որ փոխարինող դպրոցի հիմնական աշխատողը եկել է և ես ազատվել եմ այդ դպրոցից։ Հիմա պետությունն ուզում է ինձնից գանձելու այդ դպրոցի տրված գումարը։ Ասեմ, որ փոխարինող դպրոցի ժամաքանակն ու աշխատավարձի չափը փոխանցվել է հիմնական աշխատավայր։ Եվ ուզում եմ իմանալ՝ արդյո՞ք դա ճիշտ է, որ պետք է ինձնից գանձեն փոխարինող դպրոցի գումարը։

Պե՞տք է գրել հարկային հաշիվ

Գայանե․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք այս հարցում։ Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով։ Ունենք դիսպենսերներ, որոնք անհատույց տալիս ենք հիվանդանոցներին։ 1․ Պե՞տք է գրեմ հարկային հաշիվ։ 2․ Խնդրում եմ՝ գրեք հաշվապահան ձևակերպումերը։