Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դրոշմանիշային վճար

Սոֆյա․ Հարգելի հաշվապահներ, աշխատակցին պետք է վճարել արձակուրդային և աշխատավարձ նույն ամսվա մեջ: Ինչպե՞ս է կատարվում դրոշմանիշայինի պահումը՝ մեկ անգամ, թե՞ յուրաքանչյուր վճարից առանձին առանձին:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաղորդագրություն e-invoicing ծրագրում

Անի․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ եթե e-invoicing ծրագրում հաղորդագրություն է բերում, որ ունենք չեղարկման ենթակա հաշիվ՝ ի՞նչ է պետք անել։ Շնորհակալություն։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ձեռքբերում ֆիզ․ անձից

Անի. Հարգելի՛ հաշվապահներ, ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը ձեռք է բերել սարքավորում ֆիզ. անձից առ ու վաճառքի պայմանագրով: Հարց 1․ արդյո՞ք գնման ակտ պետք է: Հարց 2․ ՀԾ հիմնական միջոցներում մուտք անելիս հաշվառման բաժնում քանի՞ ամսով է ձևակերպվում և գումարը գրվում է ամբո՞ղջը, թե՞ եկամտայինը արդեն հանած: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հերթափոխով աշխատողների աշխատաժամանակ

Մարինե․ Կազմակերպությունում պահակներն աշխատում են 18։00-ից հաջորդ օրը 08։00-ն, այդ օրը գնում են տուն հանգստանում, երրորդ օրը 18։00-ից նորից աշխատանքի են, ստացվում է 14 ժամ։ Կասե՞ք՝ ի՞նչ սխալ եմ թույլ տալիս, և ինչպե՞ս կարգավորեմ նրանց հերթափոխային աշխատաժամանակը։ Եվ 2-րդ հարցը․ ԱՕ 139 հոդվածի 5-րդ կետում ասվում է՝ "5. Տարբեր գործատուների կամ նույն գործատուի մոտ երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը (ներառյալ` հանգստի և սնվելու համար ընդմիջումները) չի կարող անցնել օրական 12 ժամից:" Արդյո՞ք ճիշտ եմ հասկանում, որ շաբաթական 40 ժամից անցնում է համատեղությամբ աշխատանքային պայմանագրերի դեպքում։
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս գրանցվել հարկ վճարողների էլ. համակարգում

Մաշա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հիմնադրամը հիմնադրվել է 2021թ. 03.03-ին և որևէ գործունեություն չի իրականացրել, սակայն հիմադրվելուց հետո չի հաշվառվել հարկ վճարողների էլեկտրոնային համակարգում: Տեղյակ եմ, որ մինչև ապրիլի 20-ը պետք է ներկայացվի 240 հաշվետվաձևը: Ինչպե՞ս գրանցվել հարկ վճարողների էլ. համակարգում, արդյո՞ք կա տույժ, տուգանք, որ մինչ օրս գրանցված չենք, և արդյո՞ք պետք է որևէ հայտ ներկայացվեր հարկատեսակի մասին, ինչպես նաև կխնդրեմ այլ հեշվետվությունների ու վճարների մասին նույնպես մեկնաբանեիք: Սիրելիներս, հաշվապահ չունենք։ Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Անի. Բարև ձեզ: Եթե քաղաքացու հետ քաղիրավական պայմանագիր է կնքվել, պայմանագրի ժամկետն ավարտվել է, բայց աշխատանքը դեռ չի վերջացրել, կարելի՞ է երկարացնել ժամկետը, և եթե այո, ապա ինչպե՞ս:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործուղում ՀՀ տարածքում

Անի. Հարգելի՛ հաշվապահներ, հարցս վերաբերում է գործուղմանը: Եթե աշխատակիցը գործուղման է գնում ՀՀ տարածքում` ամեն օր, և հետ է գալիս, կարելի՞ է արդյոք ամսվա մեջ իր աշխատավարձի չափով գումար դուրս գրել ելքի օրդերով՝ առանց հիմնավորումների: Ցանկացած ինֆորմացիա գործուղման հետ կապված օգտակար կլինի: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին ամսական աշխատավարձ

Մարիամ. Վարձու աշխատողի նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից: 0.5 դրույքի դեպքում էլ է՞ կիրառվում սա, թե՞ վերցնելու ենք 0.5 համամասնությամբ, այսինքն՝ կեսի կեսը:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գործունեության դասակարգիչ

Անի․ Բարև ձեզ։ Հարցս հետևյալն է. նկարչական խումբ ունենալը ո՞ր դասակարգչում է ընդգրկվում, և արդյո՞ք միկրոյի դաշտում հնարավոր է գործել։ Տվյալ անձը կարո՞ղ է իր աշակերտներին տալ հավաստագիր (նշեմ, որ աշակերտները մշտական չեն լինում, իսկ անձը գործում է միայնակ)։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ ցանկանում է ՍՊԸ բացել

Բարև, հարգելի հաշվապահներ։ Մի հարց․ ԱՁ-ն, որը միկրոյով է աշխատում, կարո՞ղ է բացել ՍՊԸ, էս դեպքում ԱԱՀ-ի դա՞շտ է անցնում, ու մեկ էլ չի կարո՞ղ անձը 2 ՍՊԸ-ի հիմնադիր լինի: Այս մասին եթե ինչ որ հղում տաք կարդամ շատ շնորհակալ կլինեմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի աշխատավարձը

Անուշ․ Բարև ձեզ։ Կասեք՝ ինչպե՞ս հաշվել 0,25 դրույքի չափը աշխատավարձի, եթե մեկ դրույքը 97 000 դրամ է՝ բոլոր պահումներով, մաքուր և կեղտոտ աշխատավարձը ինչքա՞ն կկազմի։