Հագուստի ներմուծում ՌԴ-ից

Մարիամ. Բարև Ձեզ: Կարո՞ղ եք օգնել` հայրիկս ԱՁ է և ուզում ենք հագուստ ներմուծել Ռուսաստանից: Ո՞վ կարող է ասել` հարկ ինչպե՞ս պետք է վճարենք և ասացին, եթե քաշը 5 կգ գերազանցի` հարկային բաժին պետք է վճարում կատարենք: Ինչպե՞ս հաշվենք, ինչքա՞ն պետք է վճարենք:

Գովազդի համար սահմանված տուրքի դրույքաչափ

Արմեն. Բարև ձեզ: Շատերս ցանկանում ենք իմանալ` եթե կազմակերպությունը իր ֆիրմային անվանումը փակցնում է իր գործունեության վայրի ճակատային մասում և եթե դա համարվում է գովազդ, ապա տուրքի ո՞ր դրույքաչափով պետք է վճարվի, որպես այլ արտաքին գովազդի համար սահմանված լրիվ դրույքաչափո՞վ, թե՞ որպես սեփական կազմակերպության գովազդի համար սահմանվածով, այն է` այլ արտաքին գովազդի դրույքաչափի 10%-ի չափո՞վ: Կանխավ շնորհակալ ենք:

Հաշվետվության լրացման հետ կապված

Լուս. Բարև ձեզ: Օգնեք խնդրում եմ` կազմակերպությանն ունի 85,5 հաստիք, հաշվետվության մեջ պահանջվում է` հաստիքային միավորը, զբաղեցրած հաստիքային միավորը, դրույքային միավորը, զբաղեցրած հաստիքների դրության դրույքային թվաքանակ:

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Անի. Հարգելի հաշվապահներ, կօգնե՞ք տալ ստույգ ձևակերպումներ. 1. Շինարարությունում օգտագործելու նպատակով ձեռք բերված ցեմենտի վաճառքի արտացոլում 2. Հիմնական միջոցների կառուցման ընթացքում օգտագործված նյութերի արտացոլում 3. Գործուղման ծախսերի արտացոլում 4. Հաստոցի ձեռքբերման նպատակով տրված կանխավճարի հետ ստացում 5. Արտացոլվում են երկարաժամկետ վարկերի գծով չկրած տոկոսային ծախսերը:

Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր

Մարինե. Հարգելի հաշվապահներ, եթե աշխատողը երեխայի խնամքի արձակուրդից անմիջապես հետո ուզում է աշխատանքից ազատվել, նրա անունը հաշվառվու՞մ է աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում աշխատանքից ազատվելու պահին:

Ա/Ձ, թե՞ ՍՊԸ

Մարինա. Հարգելի գործընկերներ, պետք է բացվի կազմակերպություն, որը զբաղվելու է արտադրությամբ, որը պետք է արտահանվի (հումքը ձեռք է բերելու ՀՀ-ից): Ճիշտ կլինի ՍՊԸ, թե՞ Ա/Ձ հիմնել, և ի՞նչ հարկեր են առաջանալու։ Շնորհակալություն:

Ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնել

Մարինա. Հարգելի գործընկերներ, համատիրությունը 2021թ.-ի ընթացքում իր տարածքներից մեկը տվել է վարձակալության, վճարը ստանալու համար ամեն ամիս դուրս է գրել հաշիվ-վավերագիր։ Խնդրում եմ հուշել` ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկել և ի՞նչ հարկեր վճարել։ Շնորհակալություն:

Աշխատանքային օրենսգիրք

Գոհար. Որտեղի՞ց գտնեմ օրենքները, որով հաշվարկվում է արձակուրդաինը, աշխատավարձը, բյուլետենը, վերջնահաշվարկը /ֆորմուլան այդ հաշվարկների/: Ո՞ր իրավական ակտում կարող եմ ծանոթանալ: Ցանկանում եմ ծանոթանալ կադրային գործին։ Խնդրում եմ տրամադրել ինձ հղում համապատասխան գրականությանը։