Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դրոշմանիշային վճար

Նարին. Հարցս հետևյալն է. միկրոձեռնարկատերը չունի աշխատող և չունի շրջանառություն, այդ պատճառով պետք է ամեն դեպքում 256 և 257 տարեկան հայտը և 0-ական հաշվետվությունը ներկայացնի։ Բացի նշված հաշվետվություններից արդյո՞ք նաև պետք է վճարի նվազագույնը 18 000դրամ դրոշմանիշային վճարը, թե՞ աշխատող և շրջանառություն չունենալու պատճառով զինվորի փողը նույնպես չի փոխանցվում։ Բացի վերոհիշյալից հաշվետվություններում կամ փոխանցումներում որևէ բաց թողում ունե՞մ, որ պետք է կատարեմ, բայց տեղյակ չեմ, թե՞ ոչ:
ConverseBank
ԳործընկերներԿոնվերս Բանկ ՓԲԸ

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` սերվերների լիցենզիաների ձեռքբերման համար մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ՝ Բանկի F5 BIG-IP սերվերների լիցենզիաների ձեռքբերման համար մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով: Կից փաստաթղթեր․
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գործունեության դասակարգիչ

Սոֆյա. Բարև Ձեզ: Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով, գործունեության տեսակը փայտի իրերի արտադրություն /պատրաստում և վաճառում է/: Ասացեք խնդրեմ` 232 ձևը լրացնելուց կոնկրետ ո՞ր տողերը պետք է լրացնեմ, և ո՞րն է գործունեության տեսակի կոդը փայտե իրերի արտադրության դեպքում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ա/Ձ մայրության նպաստ

Կարինե. Բարև Ձեզ: Ունեմ շրջհարկով գործող ԱՁ։ Փետրվարից պետք է անցնեմ դեկրետի։ Արդյո՞ք անհրաժեշտ է դադարեցնել ԱՁ-ի գործունեությունը, ու արդյոք հնարավո՞ր է չդադարեցնել ու հրաժարվել նպաստից:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գործունեությանը չվերաբերող գնում է կատարվել

Լևոն. Միկրոյի հաշվետվության 256 ձևում, եթե Ա/Ձ-ի գործունեությանը չվերաբերող գնում է կատարվել, լրացվելու՞ է, թե՞ ոչ /սննդի ոլորտ է, փոխանցումով գնվել է շինանյութ/:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հարկերի մասին ձեռնարկ

Անի. Բարև Ձեզ: Ես մի հարց ունեմ: Ցանկանում էի իմանալ` կա՞ արդյոք որևէ ձեռնարկ հարկերի մասին: Օրինակ` ո՞ր ոլորտում ի՞նչ հարկեր են վճարում, ե՞րբ են հարկերից ազատվում և այլն: Որպեսզի անհատը կարողանա կողմնորոշվել` ինչ ընկերություն կամ ԱՁ է ցանկանում բացել, որ ոլորտում և որտեղ ինչքան հարկ կվճարի և որտեղ հարկերից կազատվի: Կանխավ շատ շնորհակալություն: Եթե նույնիսկ ինչ-որ կայք կամ ինչ-որ ուղեցույց ունեք, խնդրում եմ նշեք հղումը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագիր

Ռուզաննա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել` արդյո՞ք քաղիրավական պայմանագիր թույլատրվում է կնքել բուժաշխատողի հետ։ Օրինակ` ստացիոնարում աշխատող բժշկի հետ։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Իրավաբանական անձի հասցեափոխություն

Արևիկ. Բարև Ձեզ: Մեր աշխատանքի ընթացքում լրացվել է ֆակտուրա, հետո պարզվել է, որ տվյալ կազմակերպության /հասցեի փոփոխության դեպքում/ անվանումը, տվյալները փոխվել են: Հիմա ինձ հետաքրքրում է` ինչպե՞ս վարվել լրացված ֆակտուրայի հետ, որպեսզի մեր ԱՁ-ն չտուժի և տուգանքներ չմուծի, այսինքն՝ օրենքով ի՞նչ պետք է լրացնենք: Ուղղություն տվեք ճիշտ հարցին լուծում տալու համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Բեռնասայլակ քշելու թույլտվություն

Անահիտ. Բեռնասայլակ (автокар) քշելու համար քշողը թույլտվության փաստաթուղթ պետք է ունենա, թե՞ ոչ: Թե՞ կարող է ցանկացած աշխատող (օրինակ՝ բանվոր այն շահագործի):
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դրոշմանիշային վճար

Դիանա. Բարև ձեզ, հարգելիներս: Խնդրում եմ ասել` եթե արտադրությամբ զբաղվող ԱՁ-ն գործում է սահմանամերձ շրջանում, (աշխատում է շրջհարկով և ազատված է շրջհարկից), տարեկան դրոշմանիշային վճարը կազմում է 48 000, թե՞ 102 000 դրամ, եթե հարկման բազան 6 000 000-12 000 000 սահմանում է: Շնորհակալ եմ նախապես:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ հաշվետվություններ

Գագիկ. Բարև ձեզ։ 2021թ. հոկտեմբերի վերջին բացվել է Ա/Ձ, աշխատում է շրջհարկով, չունի գրանցված աշխատող, հենց Ա/Ձ-ն մատուցում է խորհրդատվական ծառայություններ։ Արդյո՞ք հոկտեմբեր ամսվա համար պիտի վճարվեն 5000դր. եկամտային և 5000դր. սոց. վճարները։ Դրոշմանիշայինը՝ ըստ տարեկան շրջանառությա՞ն (հաշվի չառած, որ Ա/Ձ-ն բացելուց հետո 2 ամսվա շրջանառությունը 1մլն-ից քիչ է)։ Խնդրում եմ հստակ ասել՝ 2021թ. համար ի՞նչ հաշվետվություններ և ի՞նչ ժամկետներում պետք է հանձնել ու վճարման ժամկետները։ Շնորհակալ եմ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Վաճառք տնից

Տիգրան. Բարև Ձեզ: Ես ունեմ միկրո ԱՁ /96.09.0/, հուշանվերների վաճառքով եմ զբաղվում, այդ հուշանվերները ներկրում եմ ՌԴ-ից: Վաճառում եմ իմ հիմնական հաճախորդներին, որոնք վերավաճառում են առանց ՀԴՄ: Ես կարոո՞ղ եմ իմ ԱՁ-ով, Հդմ-ով, իմ տնից վաճառք իրականացնել: Եթե այո, ապա իո՞նչ հարկեր պիտի մուծեմ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՀԴՄ 3-րդ տուգանք

Ռոման. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը 2021թ. մայիսի 10-ին տուգանվել է 150 000 դրամ հդմ շահագործման կաննոների խախտման համար: 2021թ. հոկտեմբերի 20-ին տուգանվել է 300 000 դրամ կրկին հդմ շահագործման կանոների խախտման համար, 2022թ.ի հունվարի 16-ին 600 000 դրամ: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք կազմակերպությունը այլևս չի կարող հանդիսանալ միկրո կամ շրջհարկ վճարող: Օրենքի մեջ նշված է հարկային տարվա ընթացքում երրորդ և ավելի խախտում, իսկ հարկային տարին դա հունվարի 1-ից դեկտեմբերի 3ն ընկած ժամանակահատվածն է:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկային դաշտի ընտրություն

Արտակ. Բարև Ձեզ: Կասե՞ք` օնլայն մարկետ փլեյսը ի՞նչ հարկատեսակով կարելի է աշխատացնել: Կարո՞ղ եմ ԱՁ գրանցեմ, շրջհարկով աշխատեմ: Կամ միգուցե ավելի հարմար բան կա: Մարկետփլեյսը սեփական ապրանքներ չունի, ամեն ինչ ուրիշ ընկերությունների է պատկանում, այդ թվում՝ արտասահմանյան: Ներմուծում ու արտահանում էլ ենք անում: Կանխավ շնորհակալություն: