Հարկեր չհիմնավորված ձեռքբերումների մասով

Դավիթ․

Բարև Ձեզ, ԱՁ աշխատում է առևտրով Երևան քաղաքում, հետևաբար շրջհարկով։ Որ խնդրեմ կասե՞ք՝ չհիմնավորված փաստաթղթերով ձեռք բերված ապրանքների համար ի՞նչ հարկեր են վճարվելու։

Նվերների տրամադրում գործընկերներին

Հերմինե․

Բարև ձեզ։ ՍՊԸ-ն իր հետ համագործակցող ԱՁ-ներին ցանկանում է տալ նվերներ, օրինակ, հենց մեր պահեստից հագուստ, հեռախոս և այլն, ինչպես նաև գնված այլ նվերներ։ Խնդրում եմ ասեք՝ հանձնման-ընդունման ակտ պետք կգա՞։ Հղում կտաք ինչ որ օրենքի՝ ավելի լավ ուսումնասիրեմ։ Սկսնակ եմ։ Շատ շնորհակալ եմ։

Հաշվապահի / հաշվետարի #գործկա Ջի-Էմ Քընսալթ ընկերությունում

Ընկերություն՝ Ջի-Էմ Քընսալթ ՍՊԸ
Հասցե՝ Տիգրան Պետրոսյան փող., 40/2 շենք, ոչ բնակելի տարածք 74
Էլ․ փոստ՝ info@winconsult.am
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ, հաշվետար
Աշխատանքի նկարագրություն՝ Մեր ընկերությունը համալրված է փորձառու մասնագետներով, որոնք ունեն խորը մասնագիտացված գիտելիքներ հաշվապահական հաշվառման և հարկային իրավահարաբերությունների ոլորտներում և եթե դու փնտրում ես աշխատանք, որը կտա քեզ մեծ հնարավորություններ ապա կարող ես դիմել հեց մեզ։

Պահանջներ՝

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, ֆինանսների կամ հաշվապահության ոլորտում
  • Առնվազն 3 տարվա համապատասխան աշխատանքային փորձ
  • Հաշվապահական հաշվառման ստանդարտների, ՀՀ հարկային օրենսդրության և հարակից օրենքների գերազանց իմացություն
  • ՀԾ հաշվապահ 7 և ՀԾ առևտուր ծրագրերի, Tax Service համակարգի իմացություն
    MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի լավ իմացություն
  • Հայերենի գերազանց, անգլերենի և ռուսերենի լավ իմացություն
  • Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություն
  • Առաջնորդելու և ուղղորդելու հմտություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Առաջնահերթությունների և ժամանակի կառավարում
  • Աջակցելու և համագործակցելու պատրաստակամություն
  • Պատասխանատվություն, պարտաճանաչություն
  • Ինքնատիրապետում
  • Նախաձեռնողականություն:

Աշխատավարձ՝ Մրցակցային աշխատավարձ
Այլ նշումներ՝ Աշխատանքային ժամերը՝ 9:00-18:00, շաբաթ՝ 11:00-15:00

Ջի-Էմ Քընսալթ ընկերությունը մատուցում է հաշվապահական ծառայություններ

Ընկերություն՝ Ջի-Էմ Քընսալթ ՍՊԸ
Հասցե՝ Տիգրան Պետրոսյան փող., 40/2 շենք, ոչ բնակելի տարածք 74
Հեռախոս՝ +374 95448848, +374 95478848
Էլ․ փոստ՝ info@winconsult.am
Ծառայության անվանում՝ Հաշվապահական հաշվառում և ֆինանսական վերլուծություն, Հարկային հաշվետվությունների կազմում և ներկայացում,Աշխատավարձերի հաշվարկ և կադրային գործառույթներ, Հարկային խորհրդատվություն և օրենսդրական աջակցություն, Հարկային պլանավորում ,Հաշվապահության ներքին աուդիտ, Ծրագրային համակարգերի ներդրում
Ծառայության նկարագրություն՝ Մեր ընկերությունը համալրված է փորձառու մասնագետներով, որոնք ունեն խորը մասնագիտացված գիտելիքներ հաշվապահական հաշվառման և հարկային իրավահարաբերությունների ոլորտներում, արդյունքում Դուք անխոչընդոտ կիրականացնեք Ձեր բիզնես գործունեությունը
Ծառայության արժեք՝ Կազմակերպության գործնեության տեսակից (հարկատեսակներ), աշխատողների թվաքանակից և շրջանառության ծավալներից կախված

Գործուղման ծախսեր

Հերմինե․

Բարև ձեզ։ Օտարերկրյա գործուղման դեպքում կառավարության կողմից սահմանված օրապահիկից բացի, այլ հիմնավորված ծախսեր կարելի՞ է նվազեցնել շահութահարկից։ Օրինակ բերեմ՝ Օրապահիկ է տրվել 74$ 5 օրվա համար։ Փաստացի սննդի ծախսերը կազմել են 100$ օրեկան։ Հասկանում եմ, որ ավել մասով եկամտային հարկ կձևավորվի։ Բացի դրանից, 70$ այլ ծախսեր են եղել, օրինակ՝ ճանապարհածախս և այլն։ Ո՞ր մասի համար կձևավորվի եկամտային հարկ, և ինչքա՞նը կարող եմ նվազեցնել։ Գիտեմ, որ համախառն եկամտի 5 տոկոսը չեն գերազանցելու:

Մասնագիտական ուսուցման պայմանագիր

Արփի․

Բարև Ձեզ։ Ցանկանում ենք քաղաքացու հետ կնքել մասնագիտական ուսուցման պայմանագիր, մինչև աշխատանքի ընդունվելը հաստիքի գործառություների, մոտեցումների, մասնագիտական տեղեկատվությունը յուրացնելու վերաբերյալ։ Արդյո՞ք պայմանագիրը ծառայությունների կամ փորձնակության պայմանագիր է ենթադրում, և խնդրում եմ տրամադրել պայմանագրի օրինակ հենց մասնագիտական ուսուցում անցնելու մասով։

Չբաշխված շահույթի բաշխում վնասի դեպքում

Մելինե․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ուղղորդել. ՍՊԸ-ն 2020թ ունեցել է շահույթ ՝ 350 000 դրամ, 2021-ին վնաս ՝ 6 400 000 դրամ, իսկ 2022-ին շահույթ ՝ 4 200 000 դրամ, 2023ին էլ շահույթ ՝ 2 400 000։ Հիմա ես վնասից հետո իրավունք ունե՞մ 2022 և 2023 թթ-ի շահույթը բաշխել, թե՞ ոչ:

Արդյո՞ք ԱՁ – ները կհամարվեն փոխկապակցված

Հասմիկ․

Բարև ձեզ, հարցս այսպիսին է․ հայրն ունի Ա/Ձ և զբաղվում է տպագրությամբ։ Եթե տղան ևս Ա/Ձ բացի և զբաղվի ֆրեշի և սուրճի վաճառքով, այդ դեպքում երկու Ա/Ձ-ները կհամարվե՞ն փոխկապակցված, թե՞ ոչ։

Հաշվի դուրսգրում ոչ ռեզիդենտին

Ռուզաննա․

Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն իրավաբանական ծառայություն է մատուցելու ոչ ռեզիդենտ ֆիզ անձին, որի դիմաց վճարումը կատարելու է վերջինիս գործատուն, որը հանդիսանում է ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ: Այս պարագայում արդյո՞ք ՍՊԸ-ն պետք է էլեկտրոնային եղանակով դուրս գրի հաշիվը ոչ ռեզիդենտ իրավաբանական անձի անունով:

ԱԱՀ հաշվետվության 18-րդ տողի լրացման վերաբերյալ

Հարություն․

Բարև Ձեզ: ՍՊԸ-ն գործում է հարկման ընդհանուր համակարգում: Ֆիզիկական անձից ձեռք ենք բերել գյուղատնտեսական նշանակության հողակտոր առանց շինության 16 մլն. դրամով: Արդյո՞ք ԱԱՀ-ի հաշվետվության 18-րդ տողում այդ գումարը պետք է ցույց տալ: Հարց 2․ Նույն ՍՊԸ-ն ֆիզ. անձից վարձակալում է մարդատար ավտոմեքենա ամսական 200 հազար դրամով: Արդյո՞ք ԱԱՀ-ի հաշվետվության 18-րդ տողում այդ գումարը պետք է ցույց տալ: Կանխավ շնորհակալություն:

Էլեկտրական ծխախոտների ներմուծում

Նարեկ․

Ես նախատեսում եմ Ռուսաստանից ներկրել էլեկտրական ծխախոտներ։ Խնդրում եմ պարզաբանել հետևյալը՝ ինչպիսի՞ փաստաթղթեր և թույլտվություններ են անհրաժեշտ ներմուծման գործընթացի համար։ Ի՞նչ տեսակի հարկեր կառաջանան ներմուծման ժամանակ (Ներմուծման մաքսատուրք, ԱԱՀ և այլ հարկեր)։ Ի՞նչ հիմունքներով են հաշվարկվում մաքսային վճարները և հարկերը։ Կա՞ն արդյոք որևէ հատուկ սահմանափակումներ կամ կարգավորումներ, որոնք վերաբերում են էլեկտրոնային ծխախոտների ներմուծմանը, որ պետք է հաշվի առնեմ։

Ծառայության մատուցում ՌԴ-ում գրանցված կազմակերպությանը

Նարե․

Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ԱԱՀ–ով աշխատող ՍՊԸ-ն առաջին անգամ պետք է գովազդային ծառայություն մատուցի ՌԴ-ում գրանցված կազմակերպությանը։ Խնդրում եմ ասել՝ ի՞նչ պետք է անել գործարքը ճիշտ իրականացնելու համար, եթե ծառայությունների մատուցման վայրը ՀՀ-ն է։

ԱԱՀ շեմի գերազանցում

Ալլա․

Բարև Ձեզ։ Եթե շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ի շրջանառությունը անցել է 115 մլն ԱԱՀ շեմը, հանձնել է 262 ձև-ը, այս դեպքում 20 %-ով պետք է հարկվի մինչև այս տարվա վերջ, թե՞ 2025թ-ին էլ կհամարվի ԱԱՀ վճարող։

Ավիատոմսի ձեռքբերում

Լուսինե․

Բարև Ձեզ։ Կազմակերպության տնօրենը գործուղման նպատակով Ֆլայ Դուբայի կայքից օնլայն ձեռք է բերել ավիատոմս, վճարել է 450 ԱՄՆ դոլար կազմակերպության դրամային բիզնես քարտով (օրվա կուրսով հաշվել է, ավտոմատ փոխարկվել է)։ Ֆլայ Դուբայի կայքը տրամադրել է միայն ավիատոմսի ամրագրման և հաստատման փաստաթուղթը, որտեղ երևում է նաև ավիատոմսի արժեքը։

Հարց 1․ Արդյո՞ք այս մասով պետք է գրվի ինքնահաշիվ

2․ Արդյո՞ք այս մասով առաջանում է ոչ ռեզիդենտի շահութահարկ։

Հ․Գ․ նշեմ նաև, որ Ֆլայ Դուբայից ստացված նամակով տեղեկացնում են, որ առանձին ինվոյս իրենք չեն տրամադրում, ավիատոմսի փաստաթուղթը ինքնին համարվում է նաև ինվոյս։

Արդյո՞ք կառաջանա շահութահարկի պարտավորություն

Սուսաննա․

Խնդրում եմ օգնեք․ եթե ֆիզիկական անձը ցանկանում է անհատույց օգտագործման սպորտային հագուստ և խմբակի սպորտային գույք տրամադրել խմբակին, մասնավորապես ԱՁ -ի մոտ հարկային դաշտում պարտավորություններ չեն առաջանում, եթե վերջինս աշխատում է ԱԱՀ-ով։ Արդյո՞ք շահութահարկի գծով Ա/Ձ պարտավորություններ կունենա։

Սուրճի սարքավորման շահագործում

Գայանե․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱՁ մարզում է և գործում է շրջհարկով, գովազդային վահանակներ է արտադրում, նաև ունի սուրճի ապարատ, որը համայնքապետարանով թույլտվություն ունի։ Կասե՞ք՝ սուրճի ապարատի համար էլ է պետք շրջանառություն ցույց տալ, և ինչպե՞ս է դա իրականացվում։ Կանխավ շնորհակալ եմ։

ԱՁ զբաղվում է միրգ – բանջարեղենի առք ու վաճառքով

Արամ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱԱՀ-ով աշխատող Ա/Ձ-ն զբաղվում է միրգ - բանջարեղենի գնմամբ գյուղացիներից և մեծածախ վաճառքով: Կասե՞ք խնդրում եմ՝ գյուղացիներից ի՞նչ փաստաթղթեր, տեղեկանքներ է անհրաժեշտ վերցնել, որպեսզի ԱԱՀ դեբետագրվի, ամսվա վերջում հաշվանցելու նպատակով: Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք գումարը պետք է գրանցել դրամարկղային գրքում

Ռոզա․

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ն ցանկանում է հաշվարկային հաշվից գումար փոխանցել իր անձնական քարտին, արդյո՞ք դա դիտվում է որպես կանխիկացում և պետք է գրանցվի էլ. դրամարկղի գրքում:

ԱՁ ավտոմատ համարվել է ԱԱՀ վճարող

Հայկ․

Բարև բոլորին: Հարցս հետևյալն է. ԱՁ-ն բացվել է 2024թ. օգոստոսին, սակայն հարկային համակարգում չի գրանցվել, և քանի որ չի ընտրել հարկման հատուկ համակարգ, ավտոմատ դարձել է ԱԱՀ վճարող: Օգոստոսին ներմուծել է ֆոտո տպիչ, և այլևս գործունեություն չի ունեցել: Հիմա ցանկանում է դադարեցնել գործունեությունը: Այսօր արդեն գրանցել եմ համակարգում, բայց դե ԱԱՀ-ի ամսական զրոյական հաշվարկներն էլ չի ուղարկվել: Ճի՞շտ կլինի հիմա ուղարկել 2 ամիսների հաշվարկը, հետո գործունեությունը դադարեցնելու դիմումը: Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսվում խախտման համար։