Արդյո՞ք պետք է գնման ակտ կազմել

Անահիտ․

Բարև ձեզ։ Կազմակերպությունը բարեգործական հասարակական կաղմակերպություն է, զբաղվում է փախստականների սոցիալական հիմնախնդիրների աջակցությամբ, բնության գրկում մեկ օրվա հանգիստ կազմակերպելու համար գնվել է տարբեր սննդամթերք, որը նույն օրը սպառվել է։ Արդյո՞ք պետք է ստեղծել գնման ակտ և նոր մուտք անել պահեստ, հետո սպառում։

Արդյո՞ք աուդիտի պահանջ կա

Ալեքս․

Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. 2023 թվականին հիմնադրամը շրջանառություն չի ունեցել, բայց ակտիվները գերազանցում են 10 միլիոն դրամը, խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք հիմնադրամը պետք է աուդիտ իրականացնի:

Հիմնադրամների մասին ՀՀ օրենքի Գլուխ 6-ի Հոդված 39. կետ 3-ում նշված է հետևյալը` ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 միլիոն դրամը: Կանխավ շնորհակալ եմ:

Հաշվապահի #գործկա Tax Law ընկերությունում

Ընկերություն՝ Tax Law LLC
Հասցե՝ ք. Երևան, Աբովյան 31 տարածք 20
Հեռախոս՝ +374(93)-54-56-27
Էլ․ փոստ՝ taxlawllc@mail.ru
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ

Աշխատանքի նկարագրություն՝ Հաշվապահական կազմակերպությանն անհրաժեշտ է հաշվապահ։

Պարտականություններ՝ Գործարքների հաշվապահական ձևակերպում ՀԾ ծրագրով և հարկային հաշվետվությունների կազմում
Անհրաժեշտ որակավորում՝ Բարձրագույն կրթություն, ցանկալի է տնտեսագիտական կամ մաթեմատիկական
Պահանջվող փորձ՝ առնվազն 2 տարի
Աշխատանքային ժամեր՝ 10։00-18։00, աշխատանքային ռեժիմ՝ երկուշաբթի-ուրբաթ, բարձր աշխատավարձով

Ինքնակենսագրականը ուղարկել taxlawllc@mail.ru էլ.հասցեին: Հարցերի դեպքում զանգահարել +374(93)-54-56-27

ՌԴ քաղաքացի վարձու աշխատողի սոցիալական վճարներ

Արմինե․

Հարգելի ոլորտի մասնագետներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. եթե ՀՀ քաղաքացին (ծնված 1974 թվականի հունվարի մեկից հետո) գտնվում է աշխատանքային հարաբերությունների մեջ ՀՀ ռեզիդենտ ընկերության հետ, ընդ որում, աշխատողի աշխատանքի բնականոն վայրը համարվում է գործատուի գրասենյակը ՀՀ-ում, և հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից, սակայն դեռևս բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չի ստացել դեռևս, ստանալու ժամկետը սահմանված է 2 ամսվա ընթացում: Արդյո՞ք վերը նկարագրված դեպքում ՀՀ-ում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող ՌԴ քաղաքացի հանդիսացող վարձու աշխատողի համար սոցիալական վճարները ենթակա են կատարման ընդհանուր հիմունքներով` ՀՀ քաղաքացիների համար սահմանված կարգով, եթե այո, ապա խնդրում եմ օրենքի հղումը կգրե՞ք: Կանխավ շնորհակալ եմ։

Սեղմված բնական գազի օգտագործում սեփական կարիքների համար

Աննա․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Նման մի հարց՝ եթե ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ, որի գործունեություն է "Սեղմված բնական գազի վաճառք", ցանկանում է նաև իրականացնել տաքսու գործունեություն, և որպես մեքենաների վառելիք օգտագործի իր սեղմված գազը, կասե՞ք խնդրեմ՝ նման դեպքում եթե գազը վաճառք չի լինում, այլ օգտագործվում է իր գործունեության համար, և վճարում է միայն ակցիզային հարկ, իսկ օգտագործված գազն ինչպե՞ս է ձևակերպվում: Կանխավ շնորհակալ եմ։

Արդյո՞ք աշխատանքը կարող ենք համարել առանձնապես ծանր

Էմմա․

Բարև ձեզ, հարցս հետևյալն է.

1. Բույսերի վնասատուների, հիվանդությունների և մոլախոտերի դեմ քիմիական (թունանյութեր) պայքարի աշխատանքներ (սրսկում, փոշոտում, բանվորական հեղուկի պատրաստում) կատարող աշխատողներ

Եթե աշխատանքը մասամբ է այս կետին համապատասխանում, այն է. աշխատողն իրականացնում է վերոնշյալներից միայն սրսկումը, բայց ոչ ամեն օր, հիմանականում կատարում է ուղղակի ֆիզիկական աշխատանք: Արդյո՞ք իր կատարած աշխատանքը կարող ենք համարել առանձնապես ծանր: Եթե այո, կարո՞ղ եմ նրա համար սահմանել նորմալ աշխատաժամանակ՝ նշելով աշխատանքի առանձնապես ծանր լինելու փաստը և տարիֆային աշխատավարձի 50 տոկիս հավելումը, ինչպես նաև արդյո՞ք տվյալ աշխատողը համարվում է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք ունեցող անձ:

Կանխավ շնորհակալություն:

Անձնական օգտագործման նպատակով ապրանքի ներմուծում ՌԴ-ից

Հայկ․

Հաշվապահներ ջան, եթե Ռուսաստանից անձնական օգտագործման նպատակով 30 կգ քաշով և 200 եվրոյից բարձր արժեքով ապրանք գա Հայաստան, այս դեպքում հարկայինի և մաքսայինի հետ ինչ որ խնդիրներ կառաջանա՞ն։

Տուրիստական կազմակերպության գործունեություն

Արթուր․

Հարգելի գործընկերներ, եթե խմբում կան տուրիստական կազմակերպության հաշվապահներ` խնդրում եմ արձագանքեք: Ոլորտն ինձ համար անծանոթ է, ես արտադրության հաշվապահ եմ, ունեմ որոշ հարցեր:

Շրջանառության հարկով հարկվող ԱՁ-ը զբաղվում է տուրիստական փաթեթների վաճառքով: 2 դեպք դիտարկենք․

1. Վաճառում է այլ կազմակերպություներից գնված փաթեթ: Համաձայն կողմերի միջև կնքված միջնորդավճարի պայմանագրի իր հարկվող շրջանառությունը միջնորդավճարն է, որի համար դուրս է գրվում հաշվարկային փ.թ e-Invoicing ծրագրով: Ա) Գնորդի անունով e-Invoicing ծրագրով նույնպե՞ս դուրս է գրվում հ/ֆ

2. Եթե փաթեթը հենց ինքն է կազմում ` անմիջապես արտասահմանյան հյուրանոցների հետ պայմանագիր կնքելով Ա) Գնորդի անունով e-Invoicing ծրագրով դու՞րս է գրվում հ/ֆ Բ) Հարկվող շրջանառությունը այս դեպքում ինչպե՞ս հաշվել, և ի՞նչ փաստաթուղթ պետք է դուրս գրել։

Մանկական ժամանցային խաղերի կազմակերպում

Անի․

Ողջույն, հարգելի մասնագետներ։ Խնդրում եմ օգնել. ես ունեմ ԱՁ, ցանկանում եմ զբաղվել մանկական ժամանցային խաղեր տրամադրելով՝ համապատասխան սարքավորումների միջոցով: Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա տվյալ գործունեության համար, և ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատել։

Միջնորդային գործունեություն

Լիանա․

Չինական ընկերությունը ծառայություն է մատուցելու ռուսական ընկերությանը։ Ծառայության դիմաց գումարը ռուսական ընկերությունը փոխանցելու է հայկական ընկերությանը որպես միջնորդ, իսկ հայկական ընկերությունը փոխանցելու է Չինաստան։ Խնդրում եմ ասել՝ արդյո՞ք այս դեպքում հայկական ընկերությունը պետք է աշխատի ԱԱՀ-ի դաշտում։

Շրջանառության հարկի փոփոխություններ 01․01․2025-ից

Հովհաննես․

Շրջանառության հարկի փոփոխություններ 01․01․2025

Հարգելի հաշվապահներ, խնդրում են պարզաբանեք․

1․ Պետական աջակցության ենթակա գործունեության տեսակներով զբաղվող տնտեսվարող ցուբյեկտները 01․01․2025-ից շարունակու՞մ են վճարել 5% շրջանառության հարկ, անկախ այն փաստից հարկային արտոնություններից օգտվելու հավաստագիր ստացել են, թե ոչ

2․ Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից 01․01․2025-ից նվազեցվում են աշխատանքի վարձատրության, իրացման և այլ ծախսերը, թե՞ անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի։

Կանխավ շնորհակալություն։

ԱՁ հաշվապահություն

Մարինե․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ինձ ձեր օգնությունն է պետք։ Ունեմ Ա/Ձ, ներկա պահին հաշվապահն է կատարում հաշվապահություն, բայց ուզում եմ ինքս վարել։ Նշեմ, որ գրանցված աշխատող չկա։ Տարեկան եկամուտը չի գերազանցում 24 մլն ՀՀ դրամը։ Որևէ դժվարություն իրենից ներկայացնու՞մ է։ Հնարավո՞ր է արդյոք ինքնուրույն վարել։ Կանխավ շնորհակալություն։

Ընկերությունը գարի է ներմուծում

Վարդ․

Բարև Ձեզ, հարցս հետևյալն է․ ընկերությունը գարի է ներմուծում (ԱԱՀ-ի հարկման դաշտ), սահմանին վճարում է 20% ներմուծման ԱԱՀ և վաճառքի ժամանակ նորից ևս 20% ԱԱՀ։ Հնարավո՞ր է՝ ինչ-որ արտոնություններ կան՝ կապված գարու ներմուծման հետ։

ԱԱՀ ձևակերպումներ

Հայկ․

Բարև Ձեզ։ Ընկերությունը ստացել է 600 000 դրամի (ԱԱՀ-ով) նյութեր ապրիլ ամսին։ 100 000 ՀՀ դրամի ԱԱՀ-ն ապրիլ ամսին հաշվանցել ենք։ Հունիս ամսին այդ նյութերը օգտագործել ենք ԱԱՀ-ից ազատված գործարքի համար։ 100 000 դրամի ԱԱՀ-ն հունիս ամսվա համար ԱԱՀ-ի հաշվետվության մեջ ձեռքբերումների պակասեցում տալուց բացի ի՞նչ այլ հաշվապահական ձևակերպումներ պետք է կատարել։ Ի՞նչ հաշվապահական գործառնություններ պետք է կատարել։

Պարտքի մարում եռակողմ համաձայնագրի հիման վրա

Հայկ․

Բարև Ձեզ։ Ընկերությունները եռակողմ համաձայնագիր են կնքել և կատարել են պարտավորությունների հաշվանցում։ Մեր ընկերությունը ունեցել է 15 000 000 ՀՀ դրամի պարտավորություն, և համաձայնագրի համաձայն մեր պարտքը զրոյացել է։ Կասե՞ք՝ ինչպե՞ս պետք է կատարել հաշվապահական ձևակերպումները։

Կանոնադրական կապիտալի նվազեցում

Հասմիկ․

Բարև Ձեզ։ ՓԲԸ-ն ցանկանում է նվազեցնել կանոնադրական կապիտալը՝ բաժնետոմսերի անվանական արժեքը նվազեցնելու ճանապարհով։ Ի՞նչ հաշվապահական ձևակերպումներ են տրվում, խնդրում եմ օգնել թղթակցություններում։ Շնորհակալություն։

ՊԵԿ-ից ծանուցում չի ստացվել

Նարե․

Բարև ձեզ, հարգելիներ, ինձ ԴԱՀԿ-ից ծանուցում է եկել ՊԵԿ-ի թիվ ### որոշման հիման վրա, բայց ես ՊԵԿ-ից ծանուցում չեմ ստացել։ Ո՞ր կայքում նայեմ այդ որոշումը։ Շնորհակալ կլինեմ, եթե օգնեք, հղում տաք։