Շահութահարկի գծով ծախս

Հայկ․

Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, 2022թ-ի հաշվետու տարվա շահութահարկի գծով ծախսը վերագրվում է 2022թ. ծախսերին, թե՞ 2023 թվականի: Հաշվարկը կատարվել է 2022թ. ապրիլին: Օրենսգրքի ո՞ր հոդվածով է այս պահը սահմանված: Նախապես շնորհակալություն։

Արդյո՞ք աշխատակիցն ունի լրացուցիչ արձակուրդի իրավունք

Սոնա․

Բարև Ձեզ, խնդրում եմ կնշե՞ք՝ ապահովագրական ընկերության բժիշկ հաստիքում աշխատող մասնագետը համարվու՞մ է լրացուցիչ արձակուրդ ունեցող անձ: Լրացուցիչ արձակուրդների վերաբերյալ Կառավարության որոշման մեջ միայն մասնագիտություն հատվածում նշված է Բժիշկ: Բայց ապահովագրականի բժիշկը պրակտիկ բժշկությամբ չի զբաղվում:

Կուտակային կենսաթոշակ ՌԴ քաղաքացու համար

Նարինե․

Բարև Ձեզ։ Եթե անձը ՌԴ քաղաքացի է, սակայն ունի Հանրային Ծառայությունների Համարանիշ ՀՀ-ում, արդյո՞ք նրանից պահված սոցիալական վճարը հետագայում մասնակցում է նրա կուտակային կենսաթոշակի հաշվարկին։ Շնորհակալություն։

Հաշվապահի գործկա Babayans Accounting Center ընկերությունում

Ընկերություն՝ Babayans Accounting Center
Աշխատավայրը՝ ք. Երևան, Արաբկիր
Էլ․ փոստ՝ hashvapahutyun@internet.ru
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ (իգական սեռի)
Աշխատանքի նկարագրություն՝ Հաշվապահական գրասենյակին անհրաժեշտ է հաշվապահ (իգական սեռի)

Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից ուրբաթ ժամը 10:00-18:00
Աշխատավայրը՝ ք. Երևան, Արաբկիր

Պարտականություններ՝

  • Հաշվետվությունների կազմում
  • Աշխատանք ՀԾ-Հաշվապահ ծրագրով
  • Հարկերի հաշվարկ
  • Հաշվապահի հաստիքից բխող այլ աշխատանքներ

Պահանջներ՝

  • Հարկային օրենսդրության իմացություն
  • E-invoicing, taxservice և ՀԾ-Հաշվապահ ծրագրի իմացություն
  • Պատասխանատվություն և պարտաճանաչություն
  • Աշխատանքային փորձը պարտադիր չէ (համապատասխան կրթության պարագայում)

Հետաքրքրված անձանց խնդրում ենք ինքնակենսագրականները ուղարկել hashvapahutyun@internet.ru էլեկտրոնային փոստին։

Առցանց դասավանդում

Լիլիթ․

Այլ երկրների բնակիչներին անգլերեն եմ դասավանդում օնլայն պլատֆորմում: Որպես ֆիզիկական անձ միկրոձեռնարկատիրության ոլորտում գործող կարո՞ղ եմ նաև դասավանդել եվրոպական ընկերությունների աշխատակիցներին և հաշիվ-ապրանքագիր ուղարկել։

Հարկատեսակի դիմում ներկայացնելու ժամկետը լրացել է

Վարդան․

Բարի օր։ Բացել ենք ԱՁ հունվարի 16-ին։ ԱՁ-ն զբաղվելու է ՏՏ ծառայությունների մատուցմամբ։ Դիմում ներկայացնելու 20-օրյա ժամկետը լրացել է կիրակի օրը։ Այսօր կարո՞ղ եմ հարկատեսակի համար դիմում ներկայացնել։

Անշարժ գույքի վարձակալություն

Արմինե․

Բարև Ձեզ: Մենք ունենք ԱՁ և աշխատում ենք շրջանառության հարկով: Վարձակալությամբ անշարժ գույք ենք տվել ԱՁ-ին: Վարձակալության պայմանագիրը նոտարով հաստատված չէ: Խնդրում եմ ասել՝ 2023թ-ի և 2024թ-ի համար եթե դեռ չեմ ներկայացրել ոչ մի հաշվետվություն, ի՞նչ պետք է անել։ Եվ արդյո՞ք պարտադիր է նոտարով հաստատել պայմանագիրը։

ԱՁ աշխատում է ՏՏ ոլորտում

Հայկ․

Բարև ձեզ։ ԱՁ-ն որը զբաղվում ՏՏ-ով, աշխատում է շրջանառության հարկով: ԱՁ-ն ծառայություններ է մատուցում արտասահմանյան ընկերությանը և ստանում աշխատավարձ արտաժույթով: Հիմա ամեն անգամ գումար ստանալուց անհրաժե՞շտ է, որ հաշիվ դուրս գրվի, թե՞ նման իրավիճակում կարիք չկա հաշիվ գրելու, այլ միայն եռամսյակը մեկ հաշվետվություն ներկայացնել։

Փոխարինող աշխատողի աշխատավարձ

Մայիս․

Բարև Ձեզ: Այսպիսի իրավիճակ. Անձը բուժաշխատող է և յուրաքանչյուր ամիս վերցնում է 8 հերթափոխ: Անհրաժեշտություն է առաջացել բացակայող ցերեկային աշխատողին փոխարինելու և, Աշխատողը իր 8 հերթափոխի փոխարեն վերցնում է 4 հերթափոխ և 1 ամիս փոխարինում է ցերեկային աշխատողին: Սակայն երբ գալիս է աշխատավարձ ստանալու ժամանակը, Աշխատողին հայտնում են, որ նա ստանալու է աշխատավարձ միայն 4 հերթափոխի համար, իսկ փոխարինելու համար աշխատավարձ չի տրամադրվում: Հարց՝ ո՞ր նորմով է կարգավորվում արձակուրդ գնացած աշխատողի փոխարեն վերջինիս փոխարինող աշխատողի աշխատավարձ ստանալու կարգը:

Հաշվապահական հաշվառման քաղաքականություն

Աննա․

Բարև Ձեզ, որտեղի՞ց կարող եմ գտնել հաշվապահական հաշվառման քաղաքականության օրինակելի ձև, կամ եթե ինչ-որ մեկն ունի, խնդրում եմ ուղարկել anna-grigoryan-anna@mail.ru էլ.փոստի հասցեով: Շնորհակալություն:

Ֆրիլանս ծառայություններ

Արթուր․

Բարև ձեզ։ Կարո՞ղ եք ասել՝ ֆրիլանս (web) ծառայությունների մատուցման համար ո՞ր հարկման ռեժիմն է ավելի հարմար, և ի՞նչ հարկեր են գոյանում։ Ծառայությունները պետք է մատուցվեն նախօրոք կնքված պայմանագրով, որի հիման վրա պետք է դուրս գրվի հաշիվ ԵԱՏՄ երկրներ՝ Կազախստան, Բելառուս, Ռուսաստան։ Ինչպե՞ս պետք է դուրս գրել հաշիվները։ Եվ ԱՁ գրանցելուց գործունեության ո՞ր կետը պետք է նշվի։ Նախապես շնորհակալություն։

Աշխատակիցը ունենում է ուշացումներ

Սոնա․

Բարև բոլորին։ Խնդրում եմ օգնեք։ Ինչպե՞ս կարող եմ վարվել աշխատանքից պարբերաբար ուշացող աշխատակցի հետ, որպես կարգի հրավիրելու մեթոդ կարո՞ղ եմ պահում անել աշխատավարձից, և դա ինչպե՞ս պետք է կազմակերպեմ օրենքով։

240 հաշվետվության բաժին 8

Վահագն․

Բարև Ձեզ։ Կպատասխանե՞ք մի հարցի։ Շրջ․ հարկով աշխատող ԱՁ-ն 2023թ․-ի համար 240 հաշվետվության մեջ Բաժին 8-ը պե՞տք է լրացնի, թե՞ ոչ՝ "Ակտիվների և պարտավորությունների հաշվապահական հաշվեկշռային արժեքները և հարկային բազաները (հարկման նպատակով հաշվեկշռային արժեքները)"։

ԱՁ դրոշմանիշային վճար

Հայկ․

Բարև Ձեզ: ԱՁ-ն, որը 2023թ. աշխատել է միայն մեկ ամիս և դադարեցրել է գործունեությունը, աշխատող չունի: Ի՞նչ հետևանքներ կառաջանան, եթե դրոշմանիշային 18 000-ը չվճարի: Օրենքով կա՞ սահմանված պատասխանատվություն: Շնորհակալություն։