ՏՏ ոլորտի հավաստագիր 2024
Հովհաննես․
Բարև ձեզ։ Հարգելի հաշվապաներ, ՏՏ ոլորտի հավաստագրի երկարացման հետ կապված նորություններ կա՞ն։ Կանխավ շնորհակալություն։
Շինարարությունը որպես միկրոձեռնարկատիրություն
Հերմինե․
Բարև Ձեզ։ Ո՞վ կարող է Էկոնոմիկայի նախարարության իրազեկման հղումը տալ, ըստ որի շինարարական աշխատանքները համարվում են ինժեներական աշխատանքներ և չեն կարող հարկվել միկրոյի դաշտում։
Կահույքի արտադրամաս
Անա․
Բարև ձեզ, մեկ հարց ունեմ, կխնդրեյի պատասխանել․ ցանկանում եմ հիմնել կահույքի արտադրամաս՝ հիմնականում փայտից, առանց որևէ այլ նյութերի, ամառանոցների, տաղավարների և նմանատիպ կահույք։ Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ դասիչով պետք է գրանցեմ ընկերությունը, և արդյո՞ք կարող եմ բացել ԱՁ և աշխատել շրջհարկով։ Շնորհակալություն։
Արդյո՞ք անհրաժեշտ է դրամարկղային գիրք վարել կանխիկ գործարքներ չունենալու դեպքում
Նարե․
Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով, իր բոլոր գործարքները կատարում է անկանխիկ եղանակով, դրամարկղ չունի, արդյո՞ք պետք է դրամարկղային գիրք վարի, և եթե այո, ապա ինչպե՞ս պետք է լրացնի եթե կանխիկ գործարք չունի։
Տնօրենի փոխարինում արձակուրդի ընթացքում
Էլեն․
Ողջույն, հարցս հետևյալն է․ եթե ՍՊԸ-ն ունի մեկ հիմնադիր, ով նաև կազմակերպության տնօրենն է, և ցանկանում է գնալ արձակուդ, կարո՞ղ է արդյոք որպես իրեն փոխարինող նշանակել իր հաշվապահին, և եթե ոչ, ապա ո՞վ պետք է փոխարինի նրան արձակուրդի ժամանակահատվածում։
Աշխատողի համար նորից պետք է մայրության նպաստ հաշվել
Արմին․
Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում․
Ա/Ձ-ն աշխատում է միկրոյով։ Վարձու աշխատողը մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ է գնացել 2022 թվականի հուլիսից (տվյալ ժամանակահատվածում մայրության նպաստը հաշվարկվել է հաշվի առնելով միկրոյի համար սահմանված աշխատավարձից պահվող 5 000 դրամ եկամտային հարկը)։ Այժմ վարձու աշխատողի համար նորից պետք է մայրության նպաստ հաշվել, իսկ աշխատավարձից պահվում է 20% եկամտային հարկ։ Ինչպե՞ս հաշվարկեմ մարյության նպաստը (ֆիզից ֆիզը): Արդյո՞ք որպես միջին աշխատավարձ պետք է հիմք ընդունեմ 78 020 ՀՀ դրամը (խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով սահմանված հիմնական աշխատավարձը):
Շնորհակալություն։
Բեռնափոխադրման գործունեություն
Անի․
Բարև Ձեզ։ Ցանկանում եմ զբաղվել բեռնափոխադրմամբ Հայաստանում և գործել միկրոյի հարկման դաշտում, խնդրում եմ նշել՝ հնարավո՞ր է, թե՞ ոչ, և ի՞նչ նրբություններ կան տվյալ ոլորտում աշխատելիս։
Բեռը գնելու ենք կազմակերպությունից և տեղափոխենք գնորդի հասցե (ֆիզ․ անձ) և վաճառենք։ Անհրաժե՞շտ է արդյոք ՀԴՄ կիրառել, թե՞ կարող ենք հաշվարկային փաստաթղթեր դուրս գրել ֆիզ․ անձանց անուններով։ Եվ միկրոձեռնարկատիրության դաշտում աշխատելու դեպքում բացի դրոշմանիշային վճարի, ուրիշ այլ հարկ կամ պարտադիր վճար առաջանալու՞ է, թե՞ ոչ։
Շնորհակալ եմ շատ։
Գրանցվել որպես լիազոր
Օլյա․
Բարև ձեզ։ Ես պիտի սկսեմ աշխատել ԱՁ ձեռնարկատիրոջ մոտ որպես հաշվապահ, բայց քանի որ վերջին թարմացումներին ծանոթ չեմ ու նախկինում ԱՁ հաշվապահություն չեմ վարել, չգիտեմ՝ ինչպես գրանցվել լիազորի գրասենյակում, կհուշե՞ք քայլերը։
Կանխիկ գումարի ելք դրամարկղից
Արմինե․
Բարև ձեզ։ Մի հարց ունեմ `դրամարկղային գրքում գոյացել է մեծ գումարի մնացորդ, ինչպե՞ս կարելի է այդ գումարը ելք անել, բացի հաշվարկային հաշվին փոխանցելու տարբերակը։
Ե՞րբ են հաստատվում ԵՏՄ փաստաթղթերը
Աննա․
Հարգելի հաշվապահներ, կասե՞ք՝ ԵՏՄ ներմուծման հայտարարություն ու հայտարարագիրը լրացնելուց հետո "Ենթակա է հաստատաման" կարգավիճակն ինչքա՞ն ժամանակ է մնում: Կանխավ շնորհակալ եմ։
Աշխատավարձը որոշելու ձևը
Հայկ․
Բարև Ձեզ: Աշխատանքային օրենսգրքով պահանջվում է աշխատանքային պայմանագրում նշել աշխատավարձը որոշելու ձևը: Կարելի՞ է օրինակ սահմանել ամսական դրույքաչափ 80 000 դրամ (պահումներից հետո 60 000 ) այն դեպքում, երբ շաբաթական աշխատաժամանակի տևողությունը 12 ժամ է: Խախտում կդիտվի՞: Ժամավճար չեմ ուզում սահմանել, քանի որ ամեն ամիս տարբեր մեծություններ կստացվի: Կխնդրեմ ուղղորդել: Շնորհակալություն։
Արձակուրդայինի վերադարձ
Արմեն․
Բարև Ձեզ։ Եթե աշխատողը արձակուրդ է գնում 6 ամիս հետո, արձակուրդից հետո անմիջապես աշխատանքից դուրս է գալիս, ի՞նչ պետք է արվի։ Գումարը պետք է վերադարձնի՞։ Որտե՞ղ է սահմանված այս կարգը։ Շնորհակալություն։
Առցանց աշխատանք մարքեթինգային ընկերության համար
Ժենյա․
Բարև Ձեզ։ Աշխատելու եմ օնլայն արտերկրի մարքեթինգային ընկերության համար, որը գրանցված չէ Հայաստանում: Հարկ վճարելը այս դեպքում պարտադի՞ր է։ Եթե այո, ո՞ր տեսակն է մատչելի՝ ԱՁ բացել,ը թե՞ ինքնահայտարարագրվելը, կամ այլ միջոց: Խնդրում եմ օգնեք հասկանամ՝ ո՞ր տեսակն է հարմար, և ի՞նչ վճարումներ պետք է անեմ:
Ուսուցիչը ներկայացրել է հիվանդաթերթիկ
Լամարա․
Բարև ձեզ։ Խնդրում եմ պատասխանել։
Ուսուցիչը գնացել է մայրության արձակուրդ 140 օրով։ Նոր ուսուցիչ ընդունեցինք (ժամանակավոր, փոխարինող)։ Ոչ մի օր չհասցրեց գալ աշխատանքի։ Հիվանդանոց գնաց, վիրահատություն, բուժումներ։ Բերել է հիվանդանոցից թերթիկ։ Ի՞նչ անել 🤔🤷 Եթե դրույքի միջինով վճարեմ, ճիշտ կլինի՞։ Բայց քանի որ փոխարինող է՝ կասկածում եմ։ Օգնեք։
Վաճառք Wildberries հարթակում
Մարինե․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն զբաղվելու է վաճառքով օնլայն հարթակում (Wildberries): Ապրանքի գնումը կատարվելու է Չինաստանից, հետո ուղիղ կառաքվի Ռուսաստանի պահեստներ վաճառքի: Փաստացի ԱՁ վճարելու է ռուսական և չինական կազմակերպությունների ծառայությունների դիմաց: Ի՞նչ հարկեր և հաշվետվություններ են առաջանում այս պարագայում։
Էլեկտրոնային դրամարկղային գիրք
Արա․
Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք ճիշտ է, որ 2024թ․ հունվարի 1-ից պետք է դրամարկղային գրքերը լինեն բացառապես էլեկտրոնային, ո՞ր օրենքի ո՞ր կետով է այն պարտադիր 2024թ․ հունվարի 1-ից։
Նվիրաբերություն
Արմեն․
Բարև ձեզ։ Կազմակերպությունը բարձրագույն ուսումնական հաստատությանը նվիրաբերության պայմանագրով փոխանցում է գումար՝ ուսանողների ուսման վարձի փոխհատուցման նպատակով։ Արդյո՞ք այդ գումարը ենթական է հարկման, թե՞ ոչ։ Եթե այո, ապա ի՞նչ հարկատեսակով։
Դրամարկղային գրքի համարակալում
Բարև ձեզ, կասե՞ք՝ դրամարկղի գիրքը հաշվապա՞հն է համարակալում թերթերը, թե՞ հարկայինը։
Գործակալության գործունեություն
Հակոբ․
Բարև ձեզ։ Ես ցանկանում եմ գործակալություն բացել բայց որպես ՓԲԸ, ի՞նչ է անհրաժեշտ, և ՓԲԸ ունենալու դեպքում ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում։ Լիցենզիա որպես այդպիսին հարկավո՞ր է գործունեությամբ զբաղվելու համար, թե՞ ոչ։ Եվ աշխատողնեիր համար ի՞նչ հարկային պարտավորություններ եմ ես կրելու։ Շնորհակալություն։