Tag: ԱԱՀ

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դեբետագրում միասնական հաշվին

Աննա.

Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատողը կազմակերպությունը զբաղվում է մեքենայի առքուվաճառքով։ Ավտոմեքենան ներմուծելիս վճարված ԱԱՀ-ի գումարը ե՞րբ կարող է ստանալ որպես ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար։ Նկատի ունեմ, ԱԱՀ-ի հաշվետվությամբ ներմուծումից առաջացած դեբետային գումարը ե՞րբ է մուտքագրվում միասնական հաշվին։ (Համապատասխան դիմումը 261 ձևը ներկայացնելուց հետո նկատի ունեմ)։

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱԱՀ վճարող համարվելու դիմում

Հայկ.

Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, նախկինում աշխատել ենք շրջհարկով, հիմա ներկայացրել եմ 01.11.2022թ-ից ԱԱՀ վճարող համարվելու հաշվետվություն։ Ցանկանում եմ իմանալ՝ ի՞նչ պարտադիր հաշվետվություններ պիտի ուղարկեմ, և ի՞նչ առանձնահատկություններ կան ԱԱՀ-ի հետ կապված, որ պետք է իմանալ: Շնորհակալություն

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գույքի տրամադրում հիմնադրին

Սուրեն․

Բարև Ձեզ, նման հարց ունեմ։ Ֆիրման ԱԱՀ վճարող է։ Հիմնադիրը ներդրում է արել կանոնադրական կապիտալում անշարժ գույքի տեսքով։ Հիմա ֆիրման ուզում է այդ գույքը անհատույց տրամադրի հիմնադրին։ Կասե՞ք՝ ի՞նչ հարկեր են առաջանում այս դեպքում, հոդված էլ կասե՞ք՝ նայեմ։

Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սխալմամբ ԱԱՀ հաշվարկի ներկայացում

Արա․

Շրջանառության հարկ վճարող եմ, սակայն սխալմամբ ներկայացրել եմ ավելացված արժեքի և ակզիզային հարկի միասնական հաշվարկ (թիվ 260 ձև), որի պարտավորությունը ես չունեմ: Ինչպե՞ս ես ուղղեմ սխալը, քանի որ ես շրջանառության հարկ վճարող լինելու ժամանակ չունեմ պարտավորություն 260 ձևը ներկայացնելու համար: Անհրաժե՞շտ է նույն հաշվարկը զրոյական տողերով ներկայացնեմ, թե ՞ դիմեմ ՊԵԿ՝ հաշվետվությունը չեղյալ համարելու համար:

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ներմուծման հայտարարագրի ճշգրտում

Նարեկ.

Բարև Ձեզ։ Կազմակերպությունը 3-րդ երկրից ներմուծում է կատարել, որի ժամանական վճարել է ԱԱՀ և մաքսատուրք։ Մի քանի ամիս անց կատարվել է ներմուծման հայտարարագրի ճշգրտում, որից հետո նվազել է ԱԱՀ-ն և մքսատուրքը։ Կասե՞ք` ինչպե՞ս պետք է ճշգրտեմ ԱԱՀ-ի հաշվետվությունը:

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գյուղացուց ձեռքբերված ապրանքներ

Անահիտ. Բարև ձեզ։ Բանջարեղեն վաճառող Ա/Ձ-ն շեմը գերազանցել է և հայտնվել է ԱԱՀ դաշտում։ Կարո՞ղ ենք նվազեցումներ անել գյուղացուց ձեռքբերված ապրանքների գծով։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշիվ, թե՞ հաշիվ վավերագիր

Գրիգոր. Հարկման ընդհանուր դաշտում աշխատող կազմակերպությունը ծառայություն է մատուցել, որը համաձայն ՀՕ 64 հոդվածի ազատված է ԱԱՀ-ից: Ի՞նչ փաստաթուղթ է դուրս գրում (հարկային հաշիվ, հաշիվ վավերագիր...)։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ձեռքբերում գյուղացուց

Անահիտ. Բարև Ձեզ: Հարգելիներ, ՍՊԸ ունի մսի մասնագիտացված խանութ: Միսը գնում է գյուղացուց, աշխատում է ԱԱՀ-ով: Ի՞նչ փասթաթղթեր են պետք գյուղացուց ձեռք բերելու համար և ինչքանո՞վ կհարկվի այդ գնումը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Բնապահպանական հարկ

Քրիստինա. Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ։ Կազմակերպությունը ձեռք է բերել անվադողեր ՍՊԸ-ի մեքենաների համար ու ստացել են հարկային հաշիվ, որտեղ բացի ԱԱՀ-ից կա նաև բնապահպանական հարկ 1-% չափով։ ՀԻմա դա պետք է վճարի՞ ՍՊԸ-ն։ Ավելացնեմ, որ ՍՊԸ-ն չի հանդիսանում բնապահպանական հարկ վճարող։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինքնահաշվի դուրսգրում

Հրանուշ․ Բարև Ձեզ։ Եթե Ռումինիայում գտնվող ընկերությունը մատուցում է ՀՀ-ում գտնվող ընկերությանը (ԱԱՀ-ով աշխատող) խորհրդատվական ծառայություններ, հաշիվ-ապրանքագրերի հիման վրա կատարվում է վճարում տվյալ ընկերությանը։ Նման դեպքում ՀՀ-ում գտնվող ընկերությունը պե՞տք է դուրս գրի ինքնահաշիվ, և խնդրում եմ հուշել նման ծառայության տեսակը հարկվելու՞ է արդյոք ՀՀ-ում շահութահարկով, և եթե այո, ապա ի՞նչ դրույքաչափով։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ծրագրի արտահանում

Անահիտ․ Բարև ձեզ հարգելի հաշվապահներ։ ԱԱՀ-ով աշխատող ընկերությունը դեպի Ռուսաստան ծրագիր է վաճառել (արտահանել) ֆիզ անձին, քանի որ այն իրականացվել է էլեկտրոնային եղանակով, հայտարարագիր չկա, միայն հաշիվ ապրանքագիր և պայմանագիր է կազմվել։ Հարցս հետևյալն է՝ 1․ Արտահանման հայտարարգիրը կազմելու համար որպես արտահանման ամսաթիվ ո՞րը կարող եմ հիմք ընդունել 2․ արդյո՞ք այդ փաստաթղթերը բավարար են արտահանում ձևակերպելու համար 3․ և եթե այդ ֆիզ անձը հարկեր չի վճարելու, առանց իր հարկերի վճարման ծանուցումը մեզ ուղարկելու, ես կարո՞ղ եմ այն ամեն դեպքում ձևակերպել որպես 0% դրույքաչափով հարկվող գործարք Եթե արտահանումը կատարվել է էլեկտրոնային եղանակով, ծրագրային ապահովում է, այդ դեպքում ինչպես պետք է ձևակերպել արտահանումը և լրացնել հայտարարագիրը արտահանման, եթե չկա ապրանքային հայտարարագիր կամ ավիաբեռնագիր։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվանցում՝ անկախ վճարումից

Gegham Bagrazyan․ Ստացվում է, որ Հայաստանի տարածքում ձեռք բերումների համար վճարման պահը կապ չունի ԱԱՀ-ի հաշվանցման հետ, արդյո՞ք ճիշտ եմ հասկացել՝ եթե հաշիվը ստացել եմ սեպտեմբերին, վավերացրել եմ հոկտեմբերին և վճարը կատարել հոկտեմբերին, կարո՞ղ եմ սեպտեմբերին հաշվանցել։ Նախօրոք շնորհակալ եմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներ

ԱԱՀ հաշվանցում

Նարեկ. Բարև Ձեզ։ ԱԱՀ վճարողը լիզինգային կազմակերպությունից հաշիվ է ստացել՝ լիզինգի հանձնման-ընդունմա ակտ։ Այդ հաշվի մեջ առանձնացված ԱԱՀ-ն չպե՞տք է հաշվանցեմ։ Ո՞ր օրենքը կամ որոշումը պետք է կարդամ դրա հետ կապված։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀաշվետվություններՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Կարեն. ԱԱՀ վճարող կազմակերպությունը օտարերկրյա ընկերությունից անհատույց գումար պետք է ստանա իր ապրանքի առաջխաղացման նպատակին ծառայեցնելու համար, իսկ այդ գումարով պետք է ՌԴ-ից նույն նպատակով գույք ձեռք բերվի։ Խնդրում եմ նշեք, ո՞ր հաշվետվության մեջ է անհատույց դրամական միջոցը երևալու և ի՞նչ ձևակերպում պետք է տրվի։ Շնորհակալ եմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվանցման վերաբերյալ

Գեղամ. Խնդրում եմ ասեք, եթե ձեռք եմ բերել հարկային հաշվով 200 000-ի վառելանյութ և գումարած 40 000-ԱԱՀ սեպտեմբերին, բայց սեպտեմբերին ծախսել եմ 100 000-ի և 20 000 ԱԱՀ մնացած ծախսել է նոյեմբերին։ Կարո՞ղ եմ արդյոք ամբողջ 40 000 ԱԱՀ ծախսագրել սեպտեմբերին, եթե գումարը վճարել եմ սեպտեմբերին։ Հանդիսանում եմ ԱԱՀ վճառող։
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հարկման դաշտ

Հայկ. Բարև բոլորին։ Նոր գրանցված կազմակերպությունը ԱԱՀ-ով է ուզում աշխատել, պե՞տք ա ուղարկի 264 ձևը, ու հայտարարությունում ինչ օր նշում եմ ընդունում է, ճի՞շտը ռեգիստրում գրանցման օրն է, չէ՞։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ գերավճարի վերադարձ

Սուսաննա. Բարև Ձեզ։ Ընկերությունը հաշվետու ժամանակաշրջանի համար դիմել և ստացել է ԱԱՀ-ի գերավճարի վերադարձ, սակայն սխալմամբ մեկ 0 - պակաս է գրել: Արդյո՞ք կարող է 2-րդ անգամ /նույն ժամանակածրջանի վերաբերյալ/ նորից դիմել ԱԱՀ-ի գերավճարի վերադարձի համար: